Այսօր «Հայաստան» դաշինքի պատգամաւորներ ՝ Սէյրան Օհանեանի, Աղւան Վարդանեանի, Գառնիկ Դանիէլեանի, Քրիստինէ Վարդանեանի եւ Արգիշտի Գէորգեանի հետ այցելեցինք Գեղարքունիքի մարզ:
«alikonline.ir»- Այսօր (դեկտեմբերի 3-ին, ԽՄԲ.) «Հայաստան» դաշինքի պատգամաւորներ ՝ Սէյրան Օհանեանի, Աղւան Վարդանեանի, Գառնիկ Դանիէլեանի, Քրիստինէ Վարդանեանի եւ Արգիշտի Գէորգեանի հետ այցելեցինք Գեղարքունիքի մարզ:
Եղանք սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ագրեսիայի արդիւնքում սահմանամերձ դարձած գիւղերում, այցելեցինք ռազմական գործողութիւնների արդիւնքում զոհւած և անհետ կորած համարւող մեր հայրենակիցների ընտանիքներին:
Ժողովրդային հանդիպումներւ եւ իրավիճակի մասին քննարկումներ ունեցանք Արեգունի, Սոթք, Փոքր Մասրիկ, Նորաբակ գիւղերում եւ Վարդենիս քաղաքում:
Պէտք է արձանագրել, որ չնայած թշնամական գործողութիւններին եւ պետութեան անգործութեանը, հայ մարդը ամուր կառչած է իր հողին եւ պատրաստ է պաշտպանել այն:
Հէնց այս մարդիկ են մեր պետութեան հիմքը, ովքեր պետութեան բացակայութեան պայմաններում, միայնակ մնալով անվտանգային, սոցիալական եւ բազմաթիւ այլ խնդիրների հետ, չեն լքում իրենց տունը եւ շարունակում են ամենօրեայ պայքարը:
Առաջիկայ օրերին լինելու ենք նաեւ այլ մարզերում:
Իշխան Սաղաթելեան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ