Դեկտեմբերի 2-ին ՀՅԴ Արցախի «Նիկոլ Դուման» կենտրոնում ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէն ընդունել է ՀՕՄ-ի Կենտրոնական վարչութեան ատենապետուհի Նայիրի Տէրտէրեանին, վարչութեան անդամ Համեստ Սասունեանին, ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչութեան ատենապետուհի Մարօ Քեշիշեանին եւ ՀՕՄ-ի Արցախի միաւորի ատենապետուհի Լիլիթ Մարտիրոսեանին:
«alikonline.ir» - Դեկտեմբերի 2-ին ՀՅԴ Արցախի «Նիկոլ Դուման» կենտրոնում ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտէն ընդունել է ՀՕՄ-ի Կենտրոնական վարչութեան ատենապետուհի Նայիրի Տէրտէրեանին, վարչութեան անդամ Համեստ Սասունեանին, ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչութեան ատենապետուհի Մարօ Քեշիշեանին եւ ՀՕՄ-ի Արցախի միաւորի ատենապետուհի Լիլիթ Մարտիրոսեանին: Տեղեկացնում է «Ապառաժ»-ը:
Քննարկւել են 44-օրեայ պատերազմից յետոյ Արցախում իրականացւող ՀՕՄ-ի ծրագրերը, կարեւորւել են յետպատերազմեան շրջանում իրականացւած նպատակային նախաձեռնութիւնները, խօսւել է առաջիկայ ծրագրերի մասին: