Ադրբեջանցիները մի քանի ժամ փակելով Ստեփանակերտ-Գորիս մայրուղին ցանկանում էին շօշափել միջազգային հանրութեան արձագանգը եւ ստուգել ռիսկերը: Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց Արցախի ԱԺ «Արդարութիւն» խմբակցութեան պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանը:
«alikonline.ir» - Ադրբեջանցիները մի քանի ժամ փակելով Ստեփանակերտ-Գորիս մայրուղին ցանկանում էին շօշափել միջազգային հանրութեան արձագանգը եւ ստուգել ռիսկերը: Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց Արցախի ԱԺ «Արդարութիւն» խմբակցութեան պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանը:
«Ադրբեջանի վերջնանպատակը ցոյց տալն է, որ Արցախում լիարժէք տէրն իրենք են եւ երբ ուզեն կարող են այդ կենսական նշանակութեան ճանապարհը փակել: Նրանք չափեցին ռիսկերը եւ շօշափելու են, թէ ինչ արձագանգ կայ միջազգային հանրութեան եւ Հայաստանի իշխանութեան արձագանգը: Իրենք ճանապարհը փակելու համար շատ պարզունակ պատճառ բերեցին, սակայն իրենք նաեւ հետանդում էին արցախահայութեանը ահաբեկելու, նրանց նկատմամբ հոգեբանական ճնշում իրականացնելու նպատակ: Իրենց նպատակները շատ աւելի խորքային են, բայց իրենց բնորոշ խորամանկութեամբ իրենք ամէն ինչ փորձում են այլ ուղղութեամբ տանել»,- նշեց Յակոբեանը:
Արցախի խորհրդարանի պատգամաւորին չի զարմացրել այն փաստը, որ Հայաստանի իշխանութիւնը որեւէ կերպ չարձագանգեց ադրբեջանական հերթական սադրանքին:
«Զարմանալի կը լինէր, եթէ արձագանգէին: Իրենք շատ վաղուց իրենց պահում են այնպէս, կարծես, ոչ մի կապ չունեն Արցախի հետ: Եթէ ուշադիր լինենք, Հայաստանի եւ Արցախի իշխանութիւնների գործելաոճերում շատ զուգահեռներ կան: Օրինակ այն, որ Ադրբեջանի հետ ուղիղ կերպով պէտք է բանակցի հէնց Արցախը: Սա է Հայաստանի իշխանութեան քաղաքականութիւնը: Լաւագոյն դէպքում միգուցէ, երբ երկուշաբթի Արարատ Միրզոյեանը աշխատանքի գնայ, կարճ մեկնաբանութիւն անի կամ Նիկոլ Փաշինեանը իր ինքնահարցազրոյցներից մէկի ժամանակ անդրադառնայ, բայց հերթական անգամ մեղադրելով Արցախին: Այս իշխանութիւնից աւելին սպասել պէտք չէ»,- ընդգծեց Մետաքսէ Յակոբեանը: