Այսօր Բաքու է ժամանելու Թուրքիայի պաշտպանութեան նախարար Յուլուսի Աքարը:
Այսօր նաեւ մեկնարկում են թուրք-ադրբեջանական համատեղ զօրավարժութիւնները, որոնք ուղղւած են Հայաստանի եւ Իրանի դէմ:
«alikonline.ir» - Թուրքագէտ Վարուժան Գեղամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«Այսօր Բաքու է ժամանելու Թուրքիայի պաշտպանութեան նախարար Յուլուսի Աքարը:
Այսօր նաեւ մեկնարկում են թուրք-ադրբեջանական համատեղ զօրավարժութիւնները, որոնք ուղղւած են Հայաստանի եւ Իրանի դէմ: Դա կարելի է հեշտութեամբ հասկանալ` նայելով զօրավարժութիւնների աշխարհագրութեանը` Իրանի հետ սահմանակից Աստարա, Իմիշլի եւ Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններ: Ըստ զօրավարժութիւնների սցենարի` նախատեսւում են վարժանքները գետը անցնելու (այսինքն` Արաքսը) եւ հակառակորդի թիկունքում ճեղք բացելու նպատակով: Այսինքն յստակ ուղղւած է Իրանի դէմ:
Մի խօսքով` մեծ կռիւ է հասունանում, ու մենք ունենք դէ-ֆակտօ թուրքամէտ իշխանութիւն, որն աջակցել է ոչ թէ մեր բնական շահակիցներին, այլեւ մեր թշնամիներին՝ Ադրբեջանին ու Թուրքիային, որի նպատակը մէկն է՝ տարածաշրջանից վերացնել հայկական քաղաքական գործօնը»։