Հա

Քաղաքական

06/12/2022 - 14:30

«Հայ-քրդական յարաբերութիւններն ապականելու մեղադրանքն անհիմն է». Գեղամ Մանուկեանը՝ հնարավոր մեղադրանք առաջադրելու մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանին, ենթադրւում է, որ հայ-քրդական յարաբերութիւններն ապականելու մասին մեղադրանք ներկայացւի։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց Գեղամ Մանուկեանը։

«alikonline.ir» - ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանին, ենթադրւում է, որ հայ-քրդական յարաբերութիւններն ապականելու մասին մեղադրանք ներկայացւի։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց Գեղամ Մանուկեանը։

«Առնւազն գոնէ գիտեմ, որ դրանից աւելի անհեթեթ մեղադրանք իմ նկատմամբ չի կարող լինել։ Կարող էր օրինակ՝ հայ-թուրքական յարաբերութիւններում թշնամանք սերմանելու մեղադրանքը ներկայացւել, բայց հայ-քրդական յարաբերութիւններն ապականելու մասով մեղադրանքն անհիմն է»,- ասաց Գեղամ Մանուկեանը։

Նա նշեց, որ որպէս վկայ մօտ երկու ամիս առաջ հարցաքննւել է ազգութեամբ քուրդ ազատամարտիկների՝ Թուրքիայում յայտնւելու դէպքով տարւող քրէական գործով։

Յիշեցնենք, որ երկու քրդերը 2021 թւականի օգոստոսի 16-ին ապօրինի հատել էին Արաքս գետով անցնող՝ ՀՀ պահպանւող պետական սահմանը եւ յայտնւել Թուրքիայի տարածքում։ Այդ դէպքի մասին բարձրաձայնել էր նաեւ պատգամաւոր Գեղամ Մանուկեանը։

 

Յարակից լուրեր

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։