Երեւանի լոյսերը պատրանք են՝ քաղցր մրափ, այն ժամանակ, երբ թշնամու ինչ-որ լկտիացած լրագրող, նկատի ունենալով հայ ոստիկաններին, Արցախում ռուս խաղաղապահին ասում է՝ «սա մեր հողն է, ի՞նչ են անում այս ոստիկաններն այստեղ, սա անօրինական է»։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է իրանագէտ Վարդան Ոսկանեանը։
«alikonline.ir» - Երեւանի լոյսերը պատրանք են՝ քաղցր մրափ, այն ժամանակ, երբ թշնամու ինչ-որ լկտիացած լրագրող, նկատի ունենալով հայ ոստիկաններին, Արցախում ռուս խաղաղապահին ասում է՝ «սա մեր հողն է, ի՞նչ են անում այս ոստիկաններն այստեղ, սա անօրինական է»։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է իրանագէտ Վարդան Ոսկանեանը։
«Եթէ ստալինեան եւ համաթուրանական մեքենայութիւնների հետեւանքով հայկական հնամեայ Արցախը խորհրդային շրջանում նոյնիսկ եղել է Ադրբեջան անւանումով կազմաւորման մէջ, սա դեռ չի նշանակում, թէ այն ադրբեջանական հող է, եւ ինչ-որ բաշիբոզուկ կարող է նման յանդուգն յայտարարութիւն անել։
Երեւանում եւ Հայաստանով մէկ տօնական լոյսերը պէտք է վառւեն, երբ մենք կունենանք իրական եւ պանծալի տօն՝ թշնամու ջախջախումը եւ հայկական երկու պետութիւնների վերամիաւորումը։
Իսկ մինչ այդ, յաղթահարելով պարտութեան համազգային ամօթի քաւարանը, ատամները կրճտացնելով, բայց հանդարտ ու սառնասիրտ կերպով պէտք է պատրաստւել այդ տօնը մօտեցնելուն, քանզի մենք, մեր իսկ Փրկչի աներեր ուղին օրինակ ունենալով, աներկբայօրէն հաւատում ենք, որ խաչելութեանն անպայմանօրէն յաջորդելու է յարութիւնը, ուստի թշնամու դէմ պայքարը հէնց մեր ազգի աստւածային յարութեան համար է եւ ամօթաբեր մահւան դէմ»,- գրել է Ոսկանեանը։