Հա

Քաղաքական

07/12/2022 - 14:35

Խնդիրը PR-ի մէջ է

«Երկիր մեդիա» ընդդիմադիր՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը հարող հեռուստաընկերութիւնը, ըստ ամենայնի, զրկւելու է հանրապետական սփռման արտօնագրից: Այդպիսի որոշում է ընդունել Հեռուստատեսութեան եւ ռադիոյի յանձնաժողովը, այսպէս կոչւած, մրցոյթի արդիւնքում: Այնպէս չի, որ ես այդ կուսակցութեան համակիր եմ՝ ազգայնական գաղափարախօսութիւնն ինձ սրտամօտ չէ: Բայց, ազատական լինելով, ես կողմ եմ, որ Հայաստանում հնչեն տարբեր ձայներ, քարոզւեն տարբեր գաղափարներ, արտայայտւեն տարբեր՝ իշխանամէտ եւ ընդդիմադիր հայեացքներ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

 

«Երկիր մեդիա» ընդդիմադիր՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը հարող հեռուստաընկերութիւնը, ըստ ամենայնի, զրկւելու է հանրապետական սփռման արտօնագրից: Այդպիսի որոշում է ընդունել Հեռուստատեսութեան եւ ռադիոյի յանձնաժողովը, այսպէս կոչւած, մրցոյթի արդիւնքում: Այնպէս չի, որ ես այդ կուսակցութեան համակիր եմ՝ ազգայնական գաղափարախօսութիւնն ինձ սրտամօտ չէ: Բայց, ազատական լինելով, ես կողմ եմ, որ Հայաստանում հնչեն տարբեր ձայներ, քարոզւեն տարբեր գաղափարներ, արտայայտւեն տարբեր՝ իշխանամէտ եւ ընդդիմադիր հայեացքներ:

Անցած շաբաթ ՀՌՀ ընդունած որոշումն ինձ համար անսպասելի չէր: Յանձնաժողովի ներկայիս անդամները բազմիցս հանդէս են եկել կրքոտ իշխանամէտ ելոյթներով՝ «նախկինների թալանի» եւ այլնի մասին, այսինքն՝ հնչեցրել են իշխանութեան քարոզչական թէզերը: Դրանից յետոյ դժւար է ակնկալել, որ յանձնաժողովը կընդունի օբիեկտիւ, չքաղաքականացւած որոշում:

Յիշեցնեմ՝ երբ 2002 թւականին եթերից էր զրկւում «Ա1+»-ը, Քոչարեանին լոյեալ լրատւամիջոցներն, ըստ էութեան, սատարեցին այդ որոշմանը՝ յայտարարելով, որ խօսքի ազատութեանը ոչինչ չի սպառնում: Այդպէս վարւեցին մերձիշխանական բոլոր ԶԼՄ-ները՝ բացի Yerkir.am-ից: Պատճառը, հաւանաբար, այն էր, որ 1990-ական թւականներին դաշնակցական մամուլն արդէն առնչւել էր լրատւամիջոց փակելու հակադեմոկրատական պրակտիկային: Իշխանութիւնները 30 տարւայ ընթացքում պարբերաբար փոխւում են, իսկ գործելակերպը մնում է նոյնը, եւ պատմութիւնը հիմնականում կրկնւում է:

Կրկնւում է, բայց՝ ոչ ամբողջութեամբ: Քոչարեանի կողմից «Ա1+»-ի փակումը մեր քաղաքացիների մեծամասնութեան մօտ արդարացի ցասում էր առաջացրել: Իսկ «Երկիր մեդիայի» դէպքում շատերը մեկնաբանութիւններում գրում են՝ «լաւ են արել», «վաղուց պէտք էր փակել»: Այդ առիթով թոյլ տւէք մի անեկդոտ յիշեցնել: Առնէտը հարցնում է գերմանամկանը (хомяк-ին)՝ (մուկ` Hamster, ԽՄԲ.) «ինչո՞ւ են բոլորն ինձ ատում, իսկ քեզ՝ գուրգուրում, չէ՞ որ մենք բարեկամներ ենք»: Գերմանամուկը պատասխանում է՝ «ամբողջ խնդիրը PR-ի մէջ է»:

Եկէք արժանին մատուցենք այսօրւայ իշխանութիւններին՝ PR-ը նրանց մօտ լաւ է ստացւում: Դա հեշտ է յատկապէս այն դէպքում, երբ կայ «նախկինների» միֆը, որով կարելի է ծածկել ամէն ինչ: Լրատւամիջո՞ց ենք փակում, բայց Քոչարեանը դա աւելի կոպիտ էր անում: Մենք բարեկամներին հնարաւորութիւն ենք տալիս խոշոր պետական տենդերնե՞ր շահելու, բայց տեսէք՝ նախկինների բարեկամները նոյնպէս շահում են, հետն էլ վատ են աշխատում: Մենք Հանրապետութեան հրապարակի շէնքերի պատերը ծակծկում ենք, բայց նախկիններն էլ էին ծակում: Կարեւոր չէ, որ այդ բոլոր փաստարկների մէջ որեւէ տրամաբանութիւն չկայ՝ եթէ ես վատ բան եմ անում, ապա նախկինում արւած վատ բաները դրա արդարացումը չեն: Կարեւոր է, որ դա համոզիչ հնչի զանգւածների համար: Քաղաքականութեան մէջ արւում է ոչ թէ այն, ինչ լաւ է, ճիշտ է, բարոյական է, այլ այն, ինչ արդիւնաւէտ է: Ինչպէս ասում են ցինիկ ռուս փիառշիկները՝ «пипл хавает» (Հալալ է)։

 

Aravot.am

 

Յարակից լուրեր

  • ՌԴ-ն զբաղեցրել է «նախկինների» տեղը
    ՌԴ-ն զբաղեցրել է «նախկինների» տեղը

    Երբ ասում են, որ Փաշինեանը «պառակտեց հասարակութիւնը», դա ճիշտ է միայն մասամբ: Մինչեւ 2018 թւականը մեր հասարակութիւնն արդէն իսկ պառակտւած էր: Դրա ակտիւ մասը բաղկացած էր Տէր-Պետրոսեանին ատողներից (որովհետեւ «քանդեց գեոզալական երկիրը», ինչպէս նաեւ «ցուրտ ու մութ սարքեց»), Քոչարեանին եւ Սարգսեանին ատողներից (որովհետեւ թալանում էին), ինչպէս նաեւ այդ ատելութիւնը չկիսող մարդկանց ատողներից:

  • «Եթէ չլինի Արցախի պետականութիւնը, չի լինի հայկական պետականութիւնը». Արամ Աբրահամեանը՝ «Ապագայ հայկականը» համաժողովի շրջանակներում
    «Եթէ չլինի Արցախի պետականութիւնը, չի լինի հայկական պետականութիւնը». Արամ Աբրահամեանը՝ «Ապագայ հայկականը» համաժողովի շրջանակներում

    Հրապարակախօս եւ լրագրող, «Ապագայ հայկականը» համաժողովի փորձագիտական յանձնախմբի անդամ Արամ Աբրահամեանը կարծում է, որ հայաստանակենտրոն լինել  նշանակում է՝ Հայաստանի եւ Արցախի պետականութիւնների շուրջ համախմբւել:

  • ««Թող ադրբեջանցիները վերադառնան Հայաստան»՝ սա յաջորդ միտքն է, որին կընտելացնեն հասարակութեանը». Արամ Աբրահամեան
    ««Թող ադրբեջանցիները վերադառնան Հայաստան»՝ սա յաջորդ միտքն է, որին կընտելացնեն հասարակութեանը». Արամ Աբրահամեան

    Թող ադրբեջանցիները վերադառնան Հայաստան, սա յաջորդ միտքն է, որին կընտելացնեն հասարակութեանը։ 

    «Կիզակէտում Արկադի Գրիգորեանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Առաւօտ» թերթի գլխաւոր խմբագիր, քաղաքական մեկնաբան Արամ Աբրահամեանը: 

  • Այծի պարը կամրջին է բռնում
    Այծի պարը կամրջին է բռնում

    Հաւանաբար, Արցախում «ներքաղաքական» դաշտում յարաբերութիւններ պարզելու համար աւելի անյաջող ժամանակ դժւար կը լինի գտնել, քան այսօրւայ իրավիճակն է: 120 հազար մարդ կեանքի եւ մահու կռիւ է մղում, սոցիալական, կենցաղային խնդիրները գնալով ահագնանում են, եւ այս վիճակում Արցախի վերնախաւի մի մասը կարծես թէ որոշել էր, որ հէնց հիմա՛ է ներքաղաքական կրքերը բորբոքելու ժամանակը: Եթէ այդ գործընթացը շարունակւէր, ապա պատմութեան մէջ սա, թերեւս, եզակի դէպք կը լինէր, երբ պաշարւած տարածքում մարդիկ պայքարում էին իշխանութեան համար:

  • Դրսում՝ թոյլ, ներսում՝ ուժեղ
    Դրսում՝ թոյլ, ներսում՝ ուժեղ

    Պուտինի, Փաշինեանի եւ Ալիեւի Սոչիում կայացած հանդիպման արդիւնքները այսօր կամ վաղը չեն երեւալու: Դրանք կերեւան մօտակայ մէկ, երկու ամիսների ընթացքում: Իրական արդիւնքների մասին հնարաւոր կը լինի դատել ոչ թէ յայտարարութիւններով, կամ անգամ փաստաթղթերով, այլ՝ կոնկրետ գործողութիւններով: Իսկ գործողութիւնները, մեր դէպքում, ցաւօք սրտի, ծաւալւում են հիմնականում ռազմաճակատում: Այն բանից՝ կը լինե՞ն նոր սադրանքներ սահմանին, թէ՞ ոչ, պարզ կը դառնայ, թէ ինչի մասին են պայմանաւորւել ոչ թէ Փաշինեանն ու Ալիեւը, այլ՝ Պուտինը եւ Էրդողանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։