Հա

Քաղաքական

08/12/2022 - 11:50

Հայաստանի գլխին նոր պատերազմի վտանգ է կուտակւում

«Քննարկումը մի քիչ ճոխ է ասւած, որովհետեւ բիւջէտային քննարկումը մի 20 րոպէ տեւեց ամբողջ օրւայ ընթացքում»,- Yerevan.Today-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը՝ անդրադառնալով կառավարութեան ներկայացրած պետական բիւջէին եւ դրա խորհրդարանական քննարկումներին:

«alikonline.ir» - «Քննարկումը մի քիչ ճոխ է ասւած, որովհետեւ բիւջէտային քննարկումը մի 20 րոպէ տեւեց ամբողջ օրւայ ընթացքում»,- Yerevan.Today-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը՝ անդրադառնալով կառավարութեան ներկայացրած պետական բիւջէին եւ դրա խորհրդարանական քննարկումներին:

«Բիւջէն քաղաքական փաստաթուղթ է, տնտեսական չէ: Եւ սովորաբար բիւջէին անուններ են տալիս՝ աճի, կանոնացման, պահպանողական, բայց այս բիւջէն պատմութեան մէջ կը մնայ որպէս մի փաստաթուղթ, որտեղ բացակայում է Արցախի Հանրապետութիւն բառերը:

Բիւջէի նախագծում, որը ներկայացւել էր նոյեմբեր ամսին, կար Արցախի Հանրապետութեանը տրւող միջպետական վարկ: Այս անգամ հաւատարիմ լինելով իրենց վերջերս որդեգրած քաղաքականութեանը, երբ իրենք ուղղակի ժանտախտի նման խուսափում են Արցախի Հանրապետութիւն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն, բիւջէի ներկայացման եւ հաստատման այս երկու շաբաթւայ ընթացքում իրենք հանեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն բառը, եւ մնաց ուղղակի Լեռնային Ղարաբաղի կառավարութեանը տրւած վարկ: Ամէն կառավարութիւն եւ քաղաքական ուժ ունի իր առաջնահերթութիւնները, եւ ակներեւաբար Արցախն այս կառավարութեան առաջնահերթութիւններից որեւէ մէկը չէ»:

Յարակից լուրեր

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։