Հա

Քաղաքական

10/12/2022 - 13:15

«Պադաւատապետութիւն եւ ոստիկանապետութիւն. «Նապոլէոնը» պաշտպանւած է, «ոչխարները»՝ երջանիկ». Թեւանեան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Անդրանիկ Թեւանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Անդրանիկ Թեւանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Մի քանի տարի առաջ ԱԺ ամբիոնի մօտ կանգնած ելոյթ ունեցողը կոկորդ էր պատռում՝ սուպերլիդերութեան, սուպերվարչապետութեան, պադաւատապետութեան դէմ խօսելով։ Ինչպէս միշտ, էմոցիա էր գողանում, բայց ներքուստ լրիւ այլ ձգտումներ ունէր։

Նա նաեւ բողոքում էր, որ սահմանադրական փոփոխութիւնների կոստիւմը կարւում է մէկ մարդու համար։

Անցան ժամանակներ։ Պարզւեց, որ ուրիշի համար կարւած կոստիւմը շատ է դուր եկել նրան, ու նա որոշել է օգտւել այդ կոստիւմից։ Աւելին՝ նա «բեզռազմեռնի» է սարքում այդ կոստիւմը եւ փորձում ամէն ինչ տեղաւորել իր թեւերի տակ։

Պադաւատապետութիւն քննադատողը հսկայական միջոցներ է ծախսում իրեն սպասարկող աւտոպարկի թարմացման համար։ Սահմանւել է պադաւատապետութեան նոր նշաձող։

Ինչ վերաբերում է սուպերվարչապետութեան թեմայով ճառերին, ապա սկզբում ասւում էր, որ 3 միլիոն վարչապետ կայ եւ ինքն ընդամէնը առաջինն է հաւասարների մէջ, բայց յետոյ այդ 3 միլիոնին սարքեցին տուգանքի մատերիալ, թնդանօթի միս, հիւանդանոցի այցելու, բարձր գների տակ կքած սպառող, իսկ մէկ մարդը դարձաւ սուպերլիազօրութիւններով վարչապետ։

Եւ այսպէս, տեղի է ունեցել հերթական խաբէութիւնը։ Պադաւատապետութեան դէմ խօսելով՝ պադաւատապետութիւն ու հիմա նաեւ ոստիկանապետութիւն է կառուցւում։ Կառավարութեան կառուցւածքի եւ գործունէութեան մասին» օրէնքում փոփոխութիւններ եւ լրացումներ կատարելու նախաձեռնութիւնը հէնց այդ մասին է։ Ամէն ինչ մտցւում է մէկ մարդու ազդեցութեան տակ։ Պետական պահպանութեան ծառայութիւնը ԱԱԾ-ից հանելով ու ենթարկեցնելով նրան՝ ցոյց է տրւում, թէ ինչպէս եւ ինչքան է ուզում բոլորից պաշտպանւած լինել այդ մէկ մարդը։ Նա վախեր ունի ու պաշտպանւում է ընդդիմախօսներից, հասարակ մարդկանցից, զոհւածների հարազատներից, թիմակիցներից, Ազգային ժողովի դահլիճում նստածներից (խորհրդարանում նրա գտնւելու պահին դահլիճում պահակախումբը քանակով ձգտում է պատգամաւորների քանակին)։

Անգամ Ազգային ժողովի շէնքի դարպասներն են զոդել, որպէսզի «ժողվարչապետն» իրեն անվտանգ զգայ։ Եւ դա այն դէպքում, երբ «թաւշեայ» կոչւած յեղափոխութեան գլխաւոր ձեռքբերումներից մէկը ներկայացւում էր խորհրդարանի բացւած դարպասը։

Մի խօսքով, ժողջանին կրկին խաբում են։ Խոստացել էին ժողովրդավարութիւն, բայց կառուցում են պադաւատապետութիւն եւ ոստիկանապետութիւն։ Գլխաւոր նպատակ է հռչակւած աթոռի պաշտպանութիւնը։ Իրենք իրենց աւելի՛ հաւասար են զգում, քան հպարտ որակւած քաղաքացիները։ Այդպէս «Նապոլէոնն» էր վարւում «Անասնաֆերմայում», երբ շներով էր շրջապատում իրեն եւ քաղաքականապէս յենւում ոչխարների վրայ։ Այդպէս էր ժողովրդից պաշտպանւում նաեւ «Նահապետը»՝ Մարկէսի գլուխգործոց վէպում։

Թէ ինչ եղաւ վերջում, այդ գրքերը կարդացողները գիտեն, իսկ չկարդացողները թող կարդան, որ իմանան»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։