Հա

Քաղաքական

13/12/2022 - 11:40

Սա խտրականութիւն է գործող իշխանութիւնների կողմից

Ցեղասպանութեան կանխարգելման ամենակարեւոր գործիքը Նիկոլ Փաշինեանը համարում է երկխօսութիւնն ու համագործակցութիւնը Բաքւի ու Ստեփանակերտի միջեւ: Փաշինեանը սա ասել է Մատենադարանում մեկնարկած «Ընդդէմ Ցեղասպանութեան յանցագործութեան» գլոբալ ֆորումի ժամանակ: Ֆորումի թեման նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ցեղասպանութեան կանխարգելումն է:

«alikonline.ir» - Ցեղասպանութեան կանխարգելման ամենակարեւոր գործիքը Նիկոլ Փաշինեանը համարում է երկխօսութիւնն ու համագործակցութիւնը Բաքւի ու Ստեփանակերտի միջեւ: Փաշինեանը սա ասել է Մատենադարանում մեկնարկած «Ընդդէմ Ցեղասպանութեան յանցագործութեան» գլոբալ ֆորումի ժամանակ: Ֆորումի թեման նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ցեղասպանութեան կանխարգելումն է: Յատկանշական է, որ աշխարհով մէկ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, դատապարտման եւ փոխհատուցման արշաւ իրականացնող ՀՅԴ Հայ Դատի գրասենեակներն ու յանձնախմբերը Ֆորումին մասնակցելու հրաւէր չեն ստացել. «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը: Կիրօ Մանոյեանի պնդմամբ՝ սա խտրականութիւն է գործող իշխանութիւնների կողմից:

Անդրադառնալով հաւանական պատերազմ լինելուն ՀՅԴ-ական գործիչը նշեց. «2020 թւականի պատերազմից յետոյ, եւ յատկապէս հիմա Ուկրայինայի պատերազմի պատճառով տարածաշրջանում անորոշութիւնները շատ են եւ Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են օգտւել դրանից՝ իրենց նպատակները առաջ քաշելու համար։ Չի կարելի ասել, որ բացառւած է պատերազմը»,- ասաց նա։

Նրա խօսքով` ունենք ԱԳՆ, որը շատ հարցրերում մասնակից չէ. «Ամէն ինչ արւում է վարչապետի միջոցով։ Հետաքրքիր, որ «Խաղաղութեան պայմանագրի» մասին խօսում է ոչ թէ Արտաքին գործերի նախարարը, այլ Անվտանգութեան խորհուրդի քարտուղարը։ Սա ինքնին ձախողման երաշխիք է։ Ամէն ինչ վարչապետի կողմից է ղեկավարւում եւ դա անորոշութիւններ է ստեղծում, որոնք ենթադրում են այն, որ մենք լուրջ չենք վերաբերւում։ Այս իշխանութիւնը միայն իշխանութիւնը պահելու համար բոլորին խոստոմներ է տւել, բոլորն էլ փորձում են այս պայմաններում օգտւել եւ ստանալ այն, ինչ բխում է իրենց շահերից»,- ասաց նա։

Անդրադառնալով Հայ Դատի կատարած աշխատանքներին գրասենեակի ղեկավարը նշեց, որ անցյալ տարի կենտրոնացումը եղել է Արցախի իրաւունքների պաշտպանութեան համար արտաքին կապեր ստեղծելու վերաբերեալ. «Մենք նոր դժւարութիւնների առջեւ ենք, որովհետեւ սկսում ենք լսել բաներ, որոնք բաւական երկար ժամանակ է մօտաւորապէս 2 ու կէս տասնամեակ չէինք լսել, ասում են՝ դուք ասում էք սա, բայց Հայաստանի իշխանութիւնները մէկ այլ բան են ասում։ Ֆրանսիայում մեզ ասացին, որ իրենց վերջին խօսակցութիւնները ՀՀ իշխանութեան հետ փաստում են մէկ բան, որ իշխանութեան ուզածը Ձեր այստեղ շեշտածը չէ։ Մենք նոյնը լսել ենք նաեւ Միացեալ Նահանգների կոնգրեսականների շրջանակներից։

Սա արդէն խնդիր է մեզ համար, որովհետեւ երկրորդ եւ երրորդ նախագահների օրօք մենք խնդիրներ չենք ունեցել, բայց առաջին նախագաիհի օրօք եղել է։ Կաեւոր է, որ կարողանանք այս խնդիրը յաղթահարել եւ սա բաւականին բարդ է, քանի որ այս իշխանութիւնները որոշել են խտրական վերաբերւել»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը։

 

Յարակից լուրեր

  • Այս իշխանութիւնները պիտի գնան. նրանք պարտւածի հոգեբանութիւնից դուրս գալու շանս չունեն
    Այս իշխանութիւնները պիտի գնան. նրանք պարտւածի հոգեբանութիւնից դուրս գալու շանս չունեն

    1993-94թթ., երբ Հայաստանն արդէն ընդունւել էր Միաւորւած ազգերի կազմակերպութիւն, պատճառ չունէր չճանաչել Արցախի անկախութիւնը: 30 տարիների նպատակը՝ Արցախի անկախութեան ճանաչման, միջոց է, որպէսզի վաղը միանանք: Անկախ ճանաչւած երկու պետութիւն ինչ ուզեն՝ կանեն: Կը ստորագրեն պայմանագիր եւ կը միանան: Միջազգային ճանաչումն ինքնանպատակ չէ: 

  • Ար­տա­սո­վոր կեան­քեր
    Ար­տա­սո­վոր կեան­քեր

    Պերլինի մէջ գործող «Յուշաշատեան» միութեան եւ յունալէզու «Արմենիքա» պարբերաթերթի գործակցութեամբ, 22 Փետրուարէն մինչեւ 14 Մարտ 2023, Աթէնքի մէջ տեղի պիտի ունենայ յատուկ ցուցահանդէս մը, որ կապ ունի 20-րդ դարու առաջին կիսուն ճաշակած Հայոց Ցեղասպանութեան ու նացիական բռնութիւններուն վերապրողներու յուշերու վկայութիւններուն հետ։ Ցուցադրութիւնը պիտի իրագործուի Աթէնքի քաղաքապետութեան «Մելինա Մերքուրի» մշակութային կեդրոնէն ներս (Ηρακλειδών 66, Θησείο, Αθήνα)։ Հովանաւորն է EVZ («Յիշողութիւն, պատասխանատուութիւն եւ ապագայ») հիմնարկութիւնը։

  • Գուրգէն Արսէնեանի` ԱԺ-ում արւած յայտարարութիւնները ե՛ւ պատւէր էր, ե՛ւ ծառայութիւն
    Գուրգէն Արսէնեանի` ԱԺ-ում արւած յայտարարութիւնները ե՛ւ պատւէր էր, ե՛ւ ծառայութիւն

    Տալով մասը՝ փրկենք ամբողջը թէզը կարող է արդարացւած լինել միայն բնական աղէտների ժամանակ, եթէ կայ ինչ-որ շէնք, որ կան մի խումբ մարդիկ, իրենց եթէ մի մասը հանելով մնացածը, այսպէս ասած, զոհելով, մեծ մասը պէտք է փրկւի, լաւ, բայց այն, ինչ հնչեց ՀՀ ԱԺ-ում, կամ հնչել է դրանից առաջ ԱԺ-ից ներս կամ դուրս, դա ինչ-որ մտածողութեան դրսեւորում է, որ չի վերաբերւում կամ չի կարող վերաբերւել, երբ խօսքը գնում է մեր թշնամի հարեւանների հետ յարաբերութիւններին. «Երկիր մեդիա»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեանը։

  • Ադրբեջանը հետապնդում է Արցախի հայաթափման, էթնիկ զտման, հնարաւորութեան դէպքում նաեւ ոչնչացման նպատակ
    Ադրբեջանը հետապնդում է Արցախի հայաթափման, էթնիկ զտման, հնարաւորութեան դէպքում նաեւ ոչնչացման նպատակ

    «Երկրի հիւրասրահ»-ի տաղաւարում է ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը։

  • «Նիկոլ Փաշինեանը Հայոց Ցեղասպանութեան մասին ոչինչ չասաց ցեղասպանութեան կանխարգելման ֆորումին». Շաւարշ Քոչարեան
    «Նիկոլ Փաշինեանը Հայոց Ցեղասպանութեան մասին ոչինչ չասաց ցեղասպանութեան կանխարգելման ֆորումին». Շաւարշ Քոչարեան

    Ցեղասպանութեան կանխարգելմանը նւիրւած միջոցառումում երկրի բարձրաստիճան պաշտօնեանները՝ վարչապետը եւ արտգործնախարարը չօգտագործեցին Հայոց Ցեղասպանութիւն բառը, որովհետեւ իրենց ուղեղում չկայ 1915 թւականը: Այս մասին 168.am-ի հետ զրոյցում ասաց Հայաստանի նախկին փոխարտգործնախարար Շաւարշ Քոչարեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։