Դեկտեմբերի 12-ից շրջափակման մէջ գտնւող արցախցիները չեն ընկճւում, ասում են՝ առանց լոյս ու առանց գազ էլ կը մնան, բայց երբեք չեն հրաժարւի իրենց նպատակներից՝ Արցախը հայկական պահել ու այնտեղ ապրել։
168.am-ի հետ զրոյցում Արցախի Հանրապետութեան Սուրբ Յակոբավանքի վանահայր Տէր Յովհաննէս քահանայ Յովհաննիսեանը խօսելով Արցախում ստեղծւած իրավիճակի մասին, նախ հանրութեանը հարց տւեց՝ այսօր ի՞նչ են անում, 2020 թւականի պատերազմից յետոյ ի՞նչ են արել։
«alikonline.ir» - Դեկտեմբերի 12-ից շրջափակման մէջ գտնւող արցախցիները չեն ընկճւում, ասում են՝ առանց լոյս ու առանց գազ էլ կը մնան, բայց երբեք չեն հրաժարւի իրենց նպատակներից՝ Արցախը հայկական պահել ու այնտեղ ապրել։
168.am-ի հետ զրոյցում Արցախի Հանրապետութեան Սուրբ Յակոբավանքի վանահայր Տէր Յովհաննէս քահանայ Յովհաննիսեանը խօսելով Արցախում ստեղծւած իրավիճակի մասին, նախ հանրութեանը հարց տւեց՝ այսօր ի՞նչ են անում, 2020 թւականի պատերազմից յետոյ ի՞նչ են արել։
«Հայ ժողովրդին ի՞նչ է պէտք, համերաշխութիւն, միասնութիւն եւ մեծ հաւատ։ Եկէք ինքներս մեզ չխաբենք, մենք մեզ խաբում ենք, որ Հայ Առաքելական Եկեղեցու զաւակ ենք, քրիստոնեայ ենք, հաւատացեալ ենք, մենք մեզ խաբում ենք, մեր երեխաներին, մեր սերնդին խաբում ենք։ Հաւատքից, Աստծուց հեռացել ենք։ Սպասում էի, որ պատերազմից յետոյ մեր ժողովուրդն այնքան իրար կը սիրի, որ թշնամին կը մնայ զարմացած, բայց այսօր մենք թշնամու ջրաղացին ջուր ենք լցնում։ Հպարտութիւնն է մեր մէջ խօսում, ինչպէս Հայաստանի վարչապետն ասում էր՝ հպարտ հայեր, ինչո՞վ ենք հպարտ, հպարտութիւն թողե՞լ է, Նիկո՛լ, ժողովրդի մէջ հպարտ թողե՞լ ես, այս քաջ հայ ժողովրդի համար ի՞նչ ես արել, ի՞նչ վիճակում ես թողել։ Այսօր էլ խաբում է, թէ մենք հաշտութիւն ենք կնքում թշնամու հետ, թշնամին մեզ կոտորում, ծնկի է բերում, իսկ մենք ասում ենք՝ հաշտութիւն։
50 հազար ազերի եկել ճանապարհ է փակել ու 120 հազար մարդու պահել է գերութեան մէջ, իսկ մեզ ասում են՝ պիտի հաշտւէք։ Ով հաւատում է նիկոլիզմին, նա թուրք է, ով հաւատում է այսօրւայ իշխանութեանը՝ նա անաստւած է, Աստծոյ զաւակը չէ եւ Արցախի ժողովրդի թշնամին է»,- նշեց Տէր Յովհաննէս Յովհաննիսեանը։
Հարցին՝ ի վերջոյ, ինչո՞ւ չի յաջողւում հայ ժողովրդին համախմբւել, ինչպէս արեց 1988 թւականին, երբ կրկին Արցախը կորցնելու ճանապարհին էր, Տէր Յովհաննէսը պատասխանեց, որ միայն ու միայն նիկոլիզմի պատճառով է, որ հայ ժողովրդին չի յաջողւում համախմբւել։
«Բոլոր նախագահներին, զինւորներին, գեներալներին, հերոսներին ոտնակոխ արեցին, նոյնիսկ եկեղեցին ժողովրդից բաժանեցին։ Պետութիւն-եկեղեցի յարաբերութիւններն այսօր ի՞նչ վիճակում են, թող թուրքերին տեսնեն, նրանք իրենց հոգեւորականների մասին որեւէ բառ ասո՞ւմ են՝ իհարկէ չեն ասում։ Բայց այսօր Նիկոլին ծափահարում են, որ նա երկիրը տանում է կործանման, արդէն կործանւել է։ Բայց մենք յոյս ունենք, եթէ համախմբւենք, զէնք վերցնենք, մեր տունը, հայրենիքը պաշտպանենք, այն ժամանակ դրսի պետութիւնները կը կանգնեն մեր կողքին, միայն զէնքով կայ հայի փրկութիւն, եւ նիկոլիզմը ինչքան շուտ վերանայ հայ ժողովրդի միջից, այնքան մենք շուտ կը յաղթենք ու ոտքի կը կանգնենք։ Լուսահոգի գեներալ Սէյրան Սարոյեանը գեղեցիկ բառ է ասել, ասում էր՝ մի հոգի Նիկոլ եկաւ, բոլորին դարձրեց կուռկուռի ձագ։ Այսօր բոլորը կուռկուռի ձագ են դարձել նիկոլիզմի ու թշնամու առաջ»,- յաւելեց Տէր Յովհաննէսը։
Եզրափակելով խօսակցութիւնը, Տէր Յովհաննէս քահանայ Յովհաննիսեանն ասաց, որ այս ամենից դուրս գալու յոյս կայ, կրկնելով, որ նախ նիկոլիզմը պէտք է վերանայ հայ ժողովրդի միջից։
«Այն քաջ տղաները, հայորդիները, որոնք 1988 թւականից կռւել են՝ իրենց քաջութիւնը, բազկի ուժը ցոյց կը տան, ես դրան հաւատում եմ եւ իմ ժողովրդի կողքին եմ, բայց նիկոլիզմը պէտք է վերանայ։ Սկզբում մեր միջից թշնամուն պէտք է վերացնենք, յետոյ դիմացի թշնամուն»,- եզրափակեց քահանան։
Զւարթ Խաչատրեան