ՀՀ իշխանութիւնները Արեւմուտքի հրահանգով նոր մոլորութիւն ու կեղծիք են տարածում, թէ իբր Ռուսաստանը պահանջում է մտնել միութենական պետութեան կազմի մէջ։
«alikonline.ir» - Լրագրող Նայիրի Յոխիկեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.
«ՀՀ իշխանութիւնները Արեւմուտքի հրահանգով նոր մոլորութիւն ու կեղծիք են տարածում, թէ իբր Ռուսաստանը պահանջում է մտնել միութենական պետութեան կազմի մէջ։
Իրականում եթէ սեփական ուղեղով մտածենք, ոչ թէ մեզ մատուցւող դարմանի համով, ապա կը հասկանանք, որ նոյն Ռուսաստանին բացարձակ պէտք չի Հայաստանի նման պետութեան ընդգրկել միութենական պետութեան մէջ։
Ինչու։
Ընդամէնը 2.9 մլն բնակչութիւն ու խիստ սահմանափակ տնտեսութիւն ունեցող Հայաստանն ընդունակ չի էական ֆինանսական ռեսուրսներ գեներացնել աւելի քան 140 մլն բնակչութեամբ Ռուսաստանի շուկայում, հետեւաբար ուզի թէ չուզի, Ռուսաստանը դառնալու է Հայաստանի համար պաշտօնական միակողմանի դայակ, եթէ մենք մտնենք միութենական պետութեան մէջ։
Դա պէ՞տք է արդեօք Ռուսաստանին։
Ոչ։
Ռուսների համար աւելի ձեռնտու է պահել այն, ինչ հիմա կայ։ Ի՞նչ պակաս միութենական պետութիւն է՝ ռուսական զօրքը ամբողջ Հայաստանում է, մեր երկրի տնտեսութեան հիմնական մասը հսկում են ռուսները, իսկ թէ ինչպէս կապրի ժողովուրդը, թող մտածի Հայաստանի իշխանութիւնը, ոչ թէ այդ բեռը դնի Կրեմլի ուսերին։
Այնպէս որ, Նիկոլ Փաշինեանը եւ նրա ախք-երը էժանագին ստեր են յօրինում, թէ իբր Ռուսաստանը մեզ ստիպում է մտնել միութենական պետութեան մէջ։ Դա ոչ մեզ է պէտք, ոչ ռուսներին։ Այդ քարոզը պէտք է միայն ԱՄՆ -ին ու նրա դրածոյ փաշինեանական աւազակախմբին»: