Հա

Քաղաքական

31/12/2022 - 11:40

«Ողբերգութեան, թէ հրաշքի ընտրութիւնը, կարծում եմ, լինելու է այս տարի»․ Վահէ Յովհաննիսեան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահէ Յովհաննիսեանն իր յօդւածում գրում է.

«alikonline.ir» - «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահէ Յովհաննիսեանն իր յօդւածում գրում է.

«Ինչով է աւարտւում եւ սկսւում տարին

1. Արցախը խեղդամահ են անում,

2. Ջերմուկի մատոյցներում՝ պատերազմ,

3. Թշնամու կողմից ութ նոր գիւղի պահանջ,

4. Հրաժարում ՀԱՊԿ ռազմատեխնիկական օգնութիւնից,

5. Հրաժարում ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելութիւնից,

6. Ռուսաստանի հետ յարաբերութիւնների ծայրայեղ սրում,

7. Մոլորւած, շփոթւած հասարակութիւն,

8. Բացարձակ սպառւած ընդդիմադիր ձեւաչափեր (ներառեալ՝ նախընտրական ԱԺ դաշինքները եւ նախկին նախագահների ձեւաչափը),

9. Գործող վարչապետի յայտարարութիւնը՝ խիստ հաւանական նոր ռազմական սադրանքների մասին։

Այս պաշարով ենք մենք փակում օրացոյցային տարին եւ սկսում նորը։ Սա կոչւում է պետականութեան սուր ճգնաժամ, որի մի ելքը պատմական ողբերգութիւնն է, միւսը՝ հրաշքով պետութիւն պահելը։ Բայց որպէսզի այդ հրաշքը տեղի ունենայ, պէտք է մեծ, շատ մեծ ջանք թափել, որի առանցքում մի քանի սկզբունք է՝ նոր գաղափարներ, նոր մարդիկ, նոր մթնոլորտ երկրում, նոր իշխանութիւն։

Ողբերգութեան, թէ հրաշքի ընտրութիւնը, կարծում եմ, լինելու է այս տարի։ Հետեւաբար՝ ժամանակ գրեթէ չկայ։ 2023-ը ինչ-որ իմաստով բոլորիս համար լինելու է նոր կենսական միջավայր։ Իսկ նոր միջավայրերը ծնում են իրենց հերոսներին ու իրենց արժէքները։ Նոր դժւար պայմաններում կը տեսնենք նաեւ, թէ ինչպէս շատերը անսպասելիօրէն կը լռեն, կը համակերպւեն, կը գնան գործարքների, ոմանք՝ կը հանգրւանեն ապահով ու անվտանգ երկրներում՝ վայելելով այս երկրից տարածը։

Իսկ հրաշքի դէպքում կը լինի այն բարդ ու կարեւոր ներհայկական առողջացման դիսկուսիան (կամ գուցէ՝ «ռազբորկան»), թէ ինչու այսպէս եղաւ, թէ ինչու 30 տարում հասանք այս օրւան, թէ ով ինչպէս պահեց իրեն, եւ ամենեւին՝ ոչ միայն 2018-ից սկսած։

Այս օրերին բոլորն իրար մաղթում են «մենակ խաղաղութիւն» լինի։ Համատարած։ Չկարողացանք մարդկանց բացատրել, որ դէպի աղէտ մեզ տանում են այն քայլերը, որոնց հանդէպ իրենք անտարբեր են եղել, մի կողմ քաշւած են եղել, լռել են։ Առաջին հայեացքից անհնար է թւում, որ չորս տարի շարունակ մի ժողովուրդ պատերազմի ու աղէտների միջով անցնի, անընդհատ գոյաբանական սպառնալիքի տակ գտնւի, ու նա ոչ մի հետեւութիւն չանի, ու ոչինչ չփոխւի՝ աղէտից աղէտ։ Սա երկու բացատրութիւն կարող է ունենալ. կամ հասարակութեան դիմադրողականութիւնը լրիւ կոտրւած է, «յանձնւած» ժողովուրդ է, կամ, որ պարզապէս այդպէս էլ չենք գտել այս ժողովրդի հետ աշխատելու, նրանց իրականութիւնը բացատրելու եղանակը»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։