Վերջին օրերին սոցիալական ցանցերում եւ որոշ լրատւական կայքերում տեղեկութիւններ էին տարածւում, թէ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը Նոր տարին ընտանիքի հետ արտասահմանում է դիմաւորել։
«alikonline.ir» - Վերջին օրերին սոցիալական ցանցերում եւ որոշ լրատւական կայքերում տեղեկութիւններ էին տարածւում, թէ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը Նոր տարին ընտանիքի հետ արտասահմանում է դիմաւորել։
Տարածւող լուրերը ճշտելու համար MediaHub-ը կապ հաստատեց Իշխան Սաղաթելեանի հետ։
- Ճի՞շտ են տեղեկութիւնները, որ ընտանիքով մեկնել էք արտերկիր՝ Ամանորը նշելու։
- Երեք տարի ընտանիքիս հետ նոյնիսկ երեք լիարժէք կիրակի չեմ անցկացրել, ի՞նչ էք կարծում, այս օրերին Ամանոր նշելու համար դուրս կը գնայի։
- Բայց մամուլը գրեց…
- Մամուլը չէ, ֆէյքերի ՊՈԱԿ-ը։ Ընդամէնը մի լուսանկար օդանաւակայանի տեսախցիկներից եւ կազմակերպւած հակաքարոզչութիւն։ Իրականում ես շատ կարճ ժամանակով բացակայել եմ երկրից: Ունէի նախօրօք պլանաւորած կարեւոր հանդիպում եւ քանի որ այցելութիւնը չունէր պաշտօնական բնոյթ ու որեւէ կապ պետական միջոցների հետ, անձնական որոշում եմ կայացրել մեկնել ընտանիքիս անդամների հետ։
Կրկնում եմ՝ բացակայութեանս նպատակը Ամանոր նշելը չէր։ Գուցէ մի օր կը պատմեմ, թէ որն էր կարճատեւ բացակայութեանս իրական նպատակը, իսկ որոշները կամաչեն իրենց պահւածքի համար։
Այսքանը, թեման փակւած է։
- Պարոն Սաղաթելեան, Ադրբեջանը շարունակում է փակ պահել Լաչինի միջանցքը։ Ի՞նչ լուծումներ էք տեսնում ստեղծւած վիճակին։ Առաջիկայում ինչ-որ գործողութիւններ նախատեսո՞ւմ էք։
- Այո, նախատեսում ենք։ Բայց թոյլ տւէք դրա մասին քիչ աւելի ուշ խօսել։
Նարէ Գնունի