Հա

Քաղաքական

08/01/2023 - 13:45

«Մենք բոլորս մի նաւի մէջ ենք եւ պէտք է այս ճանապարհը գնանք միասին». Ռուբէն Վարդանեան

Արցախում մարդկանց 90 տոկոսը ճիշտ եւ հանգիստ ընդունում է իրավիճակը, բայց կան մի քանի պատմութիւններ, որոնց մասին կուզէի խօսել` առանց անուններ տալու: Այս մասին այսօր` յունւարի 8-ին, Արցախի շրջափակման 28-րդ օրը, ֆէյսբուքեան լայւով ասաց Արցախի պետնախարար Ռուբէն Վարդանեանը: 

«alikonline.ir» - Արցախում մարդկանց 90 տոկոսը ճիշտ եւ հանգիստ ընդունում է իրավիճակը, բայց կան մի քանի պատմութիւններ, որոնց մասին կուզէի խօսել` առանց անուններ տալու: Այս մասին այսօր` յունւարի 8-ին, Արցախի շրջափակման 28-րդ օրը, ֆէյսբուքեան լայւով ասաց Արցախի պետնախարար Ռուբէն Վարդանեանը: Գրում է News.am-ը:

«Մենք ունեցել ենք մի քանի դէպքեր, որոնք անընդունելի է իմ համար որպէս մարդ: Օրինակ` ունեւոր մի ընտանիք գնացել է հանգստանալու` օգտագործելով իր կապերը եւ դա շատ մեծ արձագանգ է ստացել: Դա չպէտք է ընդունւի, որ դա է յաջողւած ընտանիքի, յաջողւած մարդու հնարաւորութիւնը` տեսէք, նա կարողացաւ գնալ, իսկ միւսները չկարողացան գնալ, դա այդպէս չի, ես դա չեմ ընդունում: Չեմ ընդունում, որ մի ընտանիք մի քանի տոննա բենզինը պէտք է փոխի հացով, երբ մենք շտապօգնութեան մեքենաների բենզինի խնդիր ունենք, չեմ ընդունում, նա պէտք է դա բերէր յանձնէր օպերատիւ շտաբ, որովհետեւ մենք բոլորս մի նաւի մէջ ենք եւ պէտք է ճանապարհը գնանք միասին: Ես չեմ ընդունում այն խանութների տէրրեին, որոնք պահում են ապրանքը եւ իրենց բարեկամներին ու ծանօթներին են տալիս»,- ասաց նա շարունակելով իր համար անընդունելի երեւոյթների շարքը:

Վարդանեանը ամփոփելով ասաց, որ իերնք բոլորը մի նաւի մէջ են եւ միասին պէտք է ամէն ինչ կիսեն միմեանց մէջ. «Իրավիճակը շատ լուրջ է, բայց ես ուզում եմ ասել մի բան, ես իմ կողմից անելու եմ ամէն ինչ, օրինակ դառնալով բոլորի համար, որ մենք դուրս գանք այս վիճակից: Շնորհաւորելով Սուրբ Ծնունդը` ուզում եմ ասել, որ մեզ միաւորողը սէրն է, հաւատը եւ յոյսը, որ մենք կարող ենք միասին ամէն ինչ յաղթահարենք եւ ես վստահ եմ` դա մենք անելու ենք»,- ասաց նա:

Անդրադառնալով այս իրավիճակում արցախցիների վերբերմունքին, Վարդանեանը ասաց, որ ցանկանում է նրանց շնորհակալութիւն յայտնել:

«Ես ուզում եմ երկու խօսք ասել ոչ թէ որպէս ղեկավար, այլ որպէս մարդ, որը ձեզ հետ միասին փորձում է ինչ-որ բան փոխել մեր կեանքում: Այս տօնական օրերին հնարաւորութիւն եմ ունեցել շատ անգամ փողոցով ման գալու ժամանակ հանդիպել տարբեր արցախցիներին, խօսել ստեղծւած իրավիճակից: Առաջինը` ուզում եմ շնորհակալութիւն յայտնել ձեզ, որ այս իրավիճակում դուք այդպէս հանգիստ ու ուժեղ ընդունում էք դրութիւնը: Երկրորդը` պատգամաւորները գնացել են տարբեր շրջաններ, հանդիպել են ձեզ հետ եւ մենք յետադարձ կապ ենք ստացել: Հարցերի մի խումբը կապւած է ուտելիքի բաշխման հետ, մարդիկ հարցնում են տալոնների մասին, ես վաղը խորհրդակցութիւն կանցկացնեմ եւ կը հասկանանք` ոնց ենք դա մտցնում մեր կեանքի մէջ եւ դա կարեւոր հարցերից մէկն է»,- ասաց նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։