«Երբեք չպէտք է մոռանանք, որ գործ ունենք թուրքի հետ. թուրքը չի փոխւում, իր նպատակներն ու հեռահար ձգտումները մնացել են նոյնը: Ի տարբերութիւն մեզ՝ թուրքը ունի ձեւակերպւած գաղափարախօսութիւն, որը նպատակասլաց ձեւով փորձում է իրականացնելե,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց հոգեբան Կարինր Նալչաջըանը՝ ընդգծելով, որ մեր գոյութիւնը թուրքի համար խանգարող հանգամանք է, դրա համար պատմական տարբեր փուլերում մեզ վերացնելու, իրենց երազանքների ճանապարհից հանելու նպատակն իրականացնում են:
«alikonline.ir» - «Երբեք չպէտք է մոռանանք, որ գործ ունենք թուրքի հետ. թուրքը չի փոխւում, իր նպատակներն ու հեռահար ձգտումները մնացել են նոյնը: Ի տարբերութիւն մեզ՝ թուրքը ունի ձեւակերպւած գաղափարախօսութիւն, որը նպատակասլաց ձեւով փորձում է իրականացնելե,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց հոգեբան Կարինր Նալչաջըանը՝ ընդգծելով, որ մեր գոյութիւնը թուրքի համար խանգարող հանգամանք է, դրա համար պատմական տարբեր փուլերում մեզ վերացնելու, իրենց երազանքների ճանապարհից հանելու նպատակն իրականացնում են:
«Արցախի Հանրապետութիւնը դարձել է պաշարւած ամրոց: Ասում են՝ երբ թուրքը ուզում է ինչ-որ մէկին ոչնչացնել, գրկախառնւում է եւ գրկի մէջ խեղդում է. Արցախի օղակումը գրկախառնութեան պէս մի բան է, ուզում է խեղդել Արցախը: Եթէ մարդկանց թւում է, թէ միայն Արցախն է օղակւած թուրքով, չարաչար սխալւում են: Հայաստանը նոյնպէս օղակւած է, պարզապէս Արցախի հետ կապւած իրենք մի փուլ առաջ են անցել»,- շեշտեց նա:
Հոգեբանի խօսքով՝ Ադրբեջանը մի կողմից հոգեբանական ճնշում է իրականացնում, միւս կողմից՝ մեզ ֆիզիկապէս ոչնչացնելու ծրագիր է իրականացնում.
«Այս ամենին պէտք է հակազդել: Ասել, որ Արցախը պինդ է, դիմացկուն է, այո, Արցախը պինդ է, արժանապատիւ է, դիմացկուն է, բայց եկէք չմոռանանք, որ արցախցին գերմարդ չէ, արցախցուն պէտք է օժանդակել: Ի՞նչ անել: Ես կողմնակից եմ բոլոր հնարաւոր լուծումների համադրմանը:
Հայաստանի ժողովուրդը այսօր դեպրեսիւ վիճակում է, այնքան շատ է ատելութիւնը, զզւանքը, անելանելիութեան զգացողութիւնը, որ այդ վիճակում մարդիկ իրենք իրենց չեն կարող համախմբել եւ ինչ-որ մի բան անել: Բայց եթէ ինչ-որ մի կայծ բռնկւի, մենք կը տեսնենք, թէ ինչ թափով արդէն մարդիկ ոտքի կը կանգնեն եւ այս ինքնասպանական վիճակից դուրս կը գան:
Ես շատ մեծ նշանակութիւն եմ տալիս հայութեան սփիւռքահայ հատւածին: Այսօր մենք ունենք շատ մեծ Սփիւռք, եւ մեր Սփիւռքի հայրենակիցները մեր թիկունքին պէտք է կանգնեն: Համախմբւէք, յարգելիներս, հայրենիքը այսօր ձեր կարիքն ունի, այնպիսի մի աղմուկ պէտք է բարձրացնել աշխարհով, որ այսպիսի բան է կատարւում, ձեր սիրելի 21-րդ դարում, երբ մարդու իրաւունքների մասին են թմբկահարում, 120 հազար մարդու խեղդամահ են ուզում անել, ոչնչացնել են ուզում: Ինչքան ուզում է՝ արժանապատիւ ու տոկուն լինեն այդ մարդիկ, իրենց օժանդակել է պէտք:
Սփիւռքահայ մեր հայրենակիցներ, տանը մի նստէք, դուք վախենալու բան չունէք, եթէ Հայաստանում ինչ-որ մէկը վախենում է, որ աշխատանքը կը կորցնի, հալածանքներից է վախենում, դուք դա կազմակերպէք, աշխարհը այսօր պէտք է ցնցւի ադրբեջանցիների անբարոյական այս քայլից»:
Կարինէ Նալչաջեանը նկատեց՝ եթէ աշխարհի ամենատարբեր երկրներում մեր հայրենակիցները ցոյցեր անցկացնեն, բողոք բարձրացնեն, այդ կայծը կարող է տարածւել նաեւ Հայաստանում.
«Ժողովրդին ոտքի հանելու համար ոգեւորել է պէտք: Եթէ Սփիւռքը ակտիւ լինի, կարող է լոկոմոտիւ դառնայ: Ես ասացի, որ կողմ եմ բոլոր տեսակի լուծումներին, այդ թւում՝ ուժային: Այստեղ շատ կարեւոր են մեր նորմալ յարաբերութիւնները ռուսների հետ, ոչ թէ տարբեր խայծեր կուլ տալով՝ դուրս գալ Ռուսաստանի դէմ:
Ռուսաստանը հիմա այնպիսի վիճակում է, որ թուրքերի եւ ադրբեջանցիների հետ հաւասարակշռւած յարաբերութիւններ է պահում, բայց ռուսը շատ լաւ հասկանում է՝ ով է իր բարեկամը, ով՝ թշնամին:
Ինչպէս կիսագրագէտ ու անգրագէտ ձեւով 2018թ. վեր կացան ու առանց հաշւի առնելու աշխարհաքաղաքական իրողութիւնները՝ լափի ու լափամանի տրամաբանութեան մէջ պետութեան հիմքերը քանդեցին, հիմա նոյն տրամաբանութեամբ հակառուսական տրամադրութիւններ են տարածում:
Արեւմուտքը միջոցներ չխնայելով՝ բուծել է դաւաճաններ, այդ դաւաճանական որջերը հիմա շատ-շատ են, եւ իրենք գումարներ ստանալով՝ հասարակ ժողովրդին ուղղակի քաոսի մէջ են դնում: Ցաւօք, դա աշխատում է, որովհետեւ քարոզչութիւնն իրենք գրագէտ են տանում: Այս մուտանտ իշխանութիւնները հրաշալի կատարողներ են:
Մէկ էլ տեսնում ես՝ մարդը, որն այնքան հեռու է մասնագիտական կարողութիւններից, այնպէս ոգեւորութեամբ է ուզում, ասենք, ռուսական ռազմաբազան Հայաստանից հանել, որ ուղղակի մտածում ես՝ ա՜յ տնային տնտեսուհի ջան, շերեփդ թափ տալով՝ ռազմաբազա ես այստեղից ուզում հանե՞լ, յետոյ ի՞նչ ես անելու այդ շերեփովդ»:
Ռազմիկ Մարտիրոսեան