Քանի որ «Երկիր մեդիա»-ն հերթական անգամ զրկւեց առերես հարց ուղղելու հնարաւորութիւնից, մեր կողմից տրւելիք հարցերը տեղադրում ենք այս հարթակում եւ մեր այն գործընկերներին, որոնք մասնակցելու են վաղւայ բեմադրւած ակցիային, խնդրում ենք հնարաւորութեան դէպքում հնչել դրանք.
Կիրակի, հանգստեան օրը կառավարութիւնից յայտարարեցին, որ վարչապետի պաշտօնը զբաղեցնողը մամլոյ ասուլիս է կազմակերպում, այս անգամ, իբր, լրագրողների մասնակցութեամբ։ Նոյն օրը նրա աշխատակազմից, ընտրողաբար, կապւել են ԶԼՄ-ների հետ եւ լրագրողների անուններ ճշտել, որոնք հաւատարմագրւելու են ասուլիսին մասնակցելու համար, սակայն, կանխատեսելիօրէն, այդ ցանկից դուրս են թողել մի շարք լրատւամիջոցների։ Այսպէս, «ժողովրդավարութեան բաստիոնում» «ազատ խօսքի» ջատագովը շարունակում է հասարակութիւնը «սեւերի ու սպիտակների» բաժանելու իրենց խմբակի արատաւոր գործելակերպը։
Քանի որ «Երկիր մեդիա»-ն հերթական անգամ զրկւեց առերես հարց ուղղելու հնարաւորութիւնից, մեր կողմից տրւելիք հարցերը տեղադրում ենք այս հարթակում եւ մեր այն գործընկերներին, որոնք մասնակցելու են վաղւայ բեմադրւած ակցիային, խնդրում ենք հնարաւորութեան դէպքում հնչել դրանք.
1. Ինչո՞ւ Փաշինեանն ինքն առաջինը խախտեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ու 2020 թւին, իր խօսքով, իր կիրթ բարեմի հետ «բանաւոր ըմբռնմամբ» հրամայեց յետ քաշեց հայկական դիրքերը Սիւնքի հատւածում՝ Ադրբեջանին զիջելով Գորիս-Կապան միջպետական մայրուղին, ուղիղ նշանառութեան տակ դնելով Կապան, Գորիս, Սիսիան, Տեղ եւ այլ համայնքների բնակավայրերը:
2. Ինչո՞ւ է իշխանութիւնը եւ անձամբ ինքը Արցախի անվտանգութեան ողջ պատասխանատւութիւնը թողնում ռուսական խաղաղապահների վրայ, մինչդեռ Հայաստանի Սահմանադրութեամբ, Անկախութեան հռչակագրով, ՀՀ ազգային անվտանգութեան հայեցակարգով, հէնց Փաշինեանի բոլոր կառավարութիւնների ծրագրով ու ՔՊ նախընտրական ծրագրով նշւած է, որ Հայաստանը շարունակում է լինել Արցախի անվտանգութեան երաշխաւորը:
3. Արդեօ՞ք իրական են շատ վերլուծաբանների պնդումները, որ Փաշինեանին իշխանութեան բերած արեւմտեան ուժերը 2018 թւից սկսած հետեւողական քայլեր են իրականացնում, փորձելով Փաշինեանի միջոցով հասնել, առնւազն Ռուսաստանի դէմ նոր ճակատի ստեղծմանը, իսկ առաւելագոյնը՝ տարածաշրջանից Ռուսաստանի հեռացմանը:
4. Մօտ երկու տարի առաջ, նախընտրական քարոզարշաւի ընթացքում, Փաշինեանը ասում էր՝ գերիները պայքարում են Հայաստանի սուվերենութեան համար եւ մի ամիս, երկու ամիս գերութեան մէջ կը դիմանան ու իրեն կը ներեն։ Ինչու են նրանք մինչեւ այսօր գերութեան մէջ, ի՞նչ քայլեր է անում քպ-ական վարչակազմը նրանց վերադարձնելու համար։
Առայժմ այսքանը։
ԲԱԳՐԱՏ ԵՍԱՅԵԱՆ
«Երկիր մեդիա» հեռուստաընկերութեան տնօրէն