ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«alikonline.ir» - ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«Այսօր վաղ առաւօտեան` ժամը եօթի սահմաններում, ուժային կառոյցների ներկայացուցիչները Արարատի մարզում եւ Երեւանում ներխուժել են ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններ` խուզարկութիւն իրականացնելու պատրւակով, կան բերման ենթարկւածներ:
Ուժային կառոյցների ներկայացուցիչները գործողութիւններ են իրականացրել նաեւ 6 ամիս ապօրինի կալանքի տակ գտնւած եւ միայն վերջերս դատարանի որոշմամբ ազատութեան մէջ յայտնւած Գերասիմ Վարդանեանի տանը:
Իրաւապահ համակարգը շարունակում է լինել բութ գործիք դաւաճան իշխանութեան ձեռքին քաղաքական հարցեր լուծելու համար:
Այս պահին «Հայաստան» դաշինքի պատգամաւորներն ուղեւորւում են ոստիկանութեան եւ քննչական բաժիններ, իրավիճակի մանրամասներին կանրադառանք լրացուցիչ»։