Հա

Քաղաքական

14/01/2023 - 09:00

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը

Խստօրէն դատապարտում ենք Քննչական կոմիտէի կողմից ՀՀ քրէական օրէնսգրքի 236-րդ յօդւածի 2-րդ մասի յատկանիշներով օգոստոսի 25-ին նախաձեռնւած քրէական վարոյթի շրջանակներում Դաշնակցութեան անդամների եւ համակիրների բնակարաններում խուզարկութիւնների, ձերբակալութիւնների եւ հարցաքննութիւնների վերաբերեալ տարածած հաղորդագրութեան մէջ տեղ գտած առերեւոյթ կեղծ տեղեկութիւնների եւ օրէնքի խախտումների վերաբերեալ, որոնք եւս մէկ անգամ ապացուցում են, որ այս շինծու գործի նպատակն է շեղել հանրութեան ուշադրութիւնը օրւայ քաղաքական իշխանութիւնների հայրենադաւ ծրագրերից, կասեցնել դրանց դէմ պայքարող անձանց եւ ուժերին:

Ոտնահարելով անմեղութեան կանխավարկածը, փորձելով քողարկել իր ապօրինութիւնները, քննչական կոմիտէն այս հաղորդագրութեամբ փորձում է հանրութեան մօտ ստեղծել տպաւորութիւն՝ թէ իբր իրականացւած խուզարկութիւնների արդիւնքում «պարզւել է», որ հայրենադաւ իշխանութիւնների դէմ պայքարող անձինք հաւաքներին մասնակցել են նիւթական շահադրդութեամբ: Սա ոչ միայն անարգանք է հայրենիքի համար պայքարողների հասցէին, այլեւ ունի նպատակ՝ վարկաբեկելու այդ պայքարը, «Հայաստան դաշինքը», Դաշնակցութիւնը, ստեղծի «հիմքեր» նոր ձերբակալութիւններ եւ ակնյայտ ոչ իրաւաչափ ձերբակալւած անձանց նկատմամբ կալանաւորումներ իրականացնելու համար:

Իրաւապահ մարմինների կողմից իրականութեանը չհամապատասխանող տեղեկատւութեան տարածումը նպատակ է հետապնդում կեղծ հիմքեր ստեղծել այս ապօրինի քրէական գործը շարունակելու, դատական ատեաններում կալանաւորումը որպէս խափանման միջոց ընտրելու միջնորդութիւնները «հիմնաւորելու» նպատակ:

Ակնյայտ քաղաքական հետապնդման այս ամօթալի վարքագծի փոխարէն քննչական կոմիտէն եւ դատախազութիւնը պարտաւոր էին քրէական հետապնդում նախաձեռնել ապօրինի գաղտնալսման համար, այլ ոչ թէ ապօրինիութիւնների միջոցով մաս դառնալ հայրենադաւ ծրագրեր իրականացնմանը կամ անխնայ օգտագործման գործիք դառնալ այդ ծրագրերը իրականացնողների ձեռքին:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին

13․01.2023 թ․, Երեւան

Յարակից լուրեր

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։