Հա

Քաղաքական

14/01/2023 - 09:20

Բնական է՝ մեզ հայրենիքից զրկած իշխանութիւնը ընդդիմադիրներին էլ մանդատից կը զրկի

Այն իշխանութիւնը, ով մեզ զրկել է մեր հայրենիքի մի մասից, ում գործունէութեան արդիւնքում շուրջ հինգ հազար հայ մարդ զրկւել է կեանքից, այն իշխանութիւնը, ով սպառնալիք է մեր երկրի անվտանգութեանը, այն իշխանութիւնը, ով կալանաւորում է ընտրւած համայքի ղեկավարներին, շրջափակում դատարանները, համակարգից հեռացնում իրենց պատւէր չկատարող դատաւորներին, բնական է, որ փորձելու է նաեւ մանդատից զրկել ընդդիմադիր պատգամաւորներին. «24News»-ին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը՝ անդրադառնալով իշխող ուժի կողմից իրեն պատգամաւորական մանդատից զրկելու թեմային։

«alikonline.ir» - Այն իշխանութիւնը, ով մեզ զրկել է մեր հայրենիքի մի մասից, ում գործունէութեան արդիւնքում շուրջ հինգ հազար հայ մարդ զրկւել է կեանքից, այն իշխանութիւնը, ով սպառնալիք է մեր երկրի անվտանգութեանը, այն իշխանութիւնը, ով կալանաւորում է ընտրւած համայքի ղեկավարներին, շրջափակում դատարանները, համակարգից հեռացնում իրենց պատւէր չկատարող դատաւորներին, բնական է, որ փորձելու է նաեւ մանդատից զրկել ընդդիմադիր պատգամաւորներին. «24News»-ին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը՝ անդրադառնալով իշխող ուժի կողմից իրեն պատգամաւորական մանդատից զրկելու թեմային։

«Սա ոչ թէ իրաւական, այլ քաղաքական հաշւեյարդար է։ Վստահեցնում եմ՝ մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք։ Նաեւ վստահեցնում եմ մեր քաղաքացիներին, որ մանդատով, թէ առանց դրա` շարունակելու ենք պայքարը յանուն Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի։ Եւ ամէն ինչ անելու ենք այս հայրենադաւ իշխանութիւններից ազատւելու համար»,- ասաց Սաղաթելեանը:

 

Սերգէյ Առաքելեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։