Հա

Քաղաքական

14/01/2023 - 12:00

«ՀՀ իշխանութիւններն Արցախի հարցին վերաբերում են իբրեւ «բորոտ» հարցի, որից պէտք է փախչել». Հայկ Դեմոյեան

Պատմական գիտութիւնների դոկտոր Հայկ Դեմոյեանը Նիկոլ Փաշինեանի ասուլիսը հեգնանքով որակում է քաղաքագիտական մտքի «գլուխգործոց»:

168.am-ի հետ զրոյցում նա այս առնչութեամբ մի քանի արձանագրումներ արեց. «Առաջինը՝ վարչապետը վերջին հարցազրոյցով լիարժէքօրէն եւ հիմնաւոր կերպով ապացուցեց, որ ինքն անձամբ եւ իր քաղաքական թիմը շինծու են եւ նախօրօք պատրաստւած կեղծ օրակարգով են բերւել իշխանութեան՝ վտանգաւոր եւ աննախադէպ մանիպուլեացիայի արդիւնքում:

«alikonline.ir» - Պատմական գիտութիւնների դոկտոր Հայկ Դեմոյեանը Նիկոլ Փաշինեանի ասուլիսը հեգնանքով որակում է քաղաքագիտական մտքի «գլուխգործոց»:

168.am-ի հետ զրոյցում նա այս առնչութեամբ մի քանի արձանագրումներ արեց. «Առաջինը՝ վարչապետը վերջին հարցազրոյցով լիարժէքօրէն եւ հիմնաւոր կերպով ապացուցեց, որ ինքն անձամբ եւ իր քաղաքական թիմը շինծու են եւ նախօրօք պատրաստւած կեղծ օրակարգով են բերւել իշխանութեան՝ վտանգաւոր եւ աննախադէպ մանիպուլեացիայի արդիւնքում:

Վարչապետի ասուլիսը եւս մէկ անգամ փաստեց, որ իր գլխաւորութեամբ այդ մարդկանց առջեւ դրւել է մի քանի խնդիրների իրագործում, որոնցից առաջնայինը եղել է կանխորոշւած ելքով պատերազմի սպասարկումը (ինչը նշանակում է ոչ մի նախապատրաստական աշխատանք չկատարել, ջլատել, թուլացնել երկրի եւ հասարակութեան պաշտպանունակութեան բոլոր մակարդակները, սպասարկել բուն պատերազմական ընթացքը եւ բերել այն հանգրւանին, որը ձեռնտու է եղել պատւիրատուին կամ պատւիրատուներին):

Վստահաբար, կարող ենք ասել, որ որեւէ ընտրութիւն պատերազմից յետոյ չէր կարող օբիեկտիւ լինել, եւ այն, ինչ ներկայացւում է որպէս մեծամասնութեան քւէի ստացում (որին յղում են անում օրւայ անձինք, որոնք իշխանութիւն են բանեցնում), արդէն ծիծաղ է առաջացնում` դարձեալ ելնելով ասուլիսի տրամաբանութիւնից»:

Հայկ Դեմոյեանը ցաւով նկատեց, որ իշխանութիւններն Արցախի հարցին վերաբերում են իբրեւ «բորոտ» հարցի, որից պէտք է փախչել: Այս համատեքստում նա յիշեցրեց իշխանական ու մերձիշխանական շրջանակներից յաճախ հնչող ցինիկ յայտարարութիւններն Արցախի թեմայով:

Իսկ Արցախի հարցում իշխանութիւնների որդեգրած նման դիրքորոշումը պատմաբանն անւանեց ինքնաոչնչացման քաղաքականութիւն՝ ինչպէս հէնց օրւայ իշխանութիւնների ոչնչացման տեսանկիւնից, այնպէս էլ՝ երկրի:

Նա, այդուհանդերձ, չբացառեց հանրային հակազդեցութեան հնարաւորութիւնը. «Եթէ այսօրւայ քաղաքական իշխանութեանը՝ Փաշինեանի գլխաւորութեամբ, ձեռք է տալիս, որ Ալիեւը յոխորտայ՝ իրենք վախենան, հասարակութիւնը պոռթկալու է, որովհետեւ հասարկութեան զգալի հատւածն ունի արժանապատւութիւն»:

Հայկ Դեմոյեանը շեշտեց, որ արտաքին աշխարհի համար հետաքրքիր չէ խաղաղութեան օրակարգը. ըստ նրա՝ առկայ շահերի պարագայում աշխարհը ցանկացած պահի կարող է զոհաբերել ինքնազոհաբերման պատրաստ կողմին, տւեալ պարագայում՝ ՀՀ-ին:

«Այս պարզ իրողութիւնը Փաշինեանն ու իր քաղաքական թիմը կամ չի հասկանում, կամ, գուցէ, ձեւացնում է, թէ չի հասկանում, որովհետեւ այդպէս են նրանց հրահանգում նրանց իշխանութեան բերած ուժերը,- յաւելեց պատմաբանը՝ պարզաբանելով, որ Փաշինեանն իշխանութեան է եկել տարբեր ուժային կենտրոնների համաձայնութեան արդիւնքում՝ հայկական խորքային պետութեան սպասարկման գործուն մասնակցութեամբ: Որպէս ասւածի ապացոյց՝ նա յիշեցրեց ասուլիսից մի դրւագ, որում Փաշինեանը պատմել էր՝ իրեն եւ «Վիվառօ»-ի Վիգէն Բադալեանին ծանօթացրել են իր՝ բանտից դուրս գալուց յետոյ,- Նէյրոլինգւիստիկայի մեթոդները եթէ կիրառում ենք, նշանակում է, որ այն ժամանակ իրեն կցել են մի մարդու, որը պէտք է լուծէր իր ֆինանսական հարցերը. ենթադրութիւն է: Հիմա հասկանում ենք՝ ինչու է Հայաստանը վերածւել «Վիվառօ»-ի հանրապետութեան»:

Իսկ սա հանրագումարում մեծագոյն ողբերգութիւն է, որում մենք ապրում ենք, ու այստեղ մեղաւորը մէկ անձը չէ, ինչպէս ասում է ընդդիմութիւնը, այլ երեւոյթն է, որը ստեղծւել է նաեւ ժամանակին՝ ընդդիմութեան՝ իշխանութեան լինելու ժամանակ: Իրենք հոյակապ իմացել են՝ ով է Փաշինեանը, Փաշինեանի շրջապատը եւ ինչի համար են նախապատրաստւում»:

Անդրադառնալով Բաքւում հայերի դէմ իրագործած ջարդերի 33-րդ տարելիցին եւ Արցախի 33-օրեայ շրջափակմանը ու խաղաղութեան օրակարգերի մասին չդադարող խօսոյթներին՝ Հայկ Դեմոյեանը նշեց. «Սումգայիթ, Բաքու, շարունակութիւնն այժմեան բլոկադան է: Հարցը շատ պարզ է. պէտք չէ հանճարեղ լինել՝ կամ արցախահայութիւնը մնում է ապրելու իր հայրենիքում՝ երաշխաւորւած անվտանգութեամբ, կամ՝ կորցնում ենք Արցախը. երրորդ տարբերակ, որին ուզում է ձգտել ներկայ իշխանութիւնը, չի լինում: Պատմութիւնը եւ իրականութիւնը շատ դաժան է. այնտեղ երրորդ տարբերակներ չեն լինում՝ մանաւանդ այսպիսի տարածաշրջանում:

Ապուշութեան աստիճանի են հասել արդէն խաղաղութեան մասին այդ խօսակցութիւնները, երբ միւս կողմը ցոյց է տալիս, որ իրեն հետաքրքիր չէ այդ խաղաղութիւնը: Ալիեւը, լինելով բռնակալ, իշխանութիւնն ամրապնդելու համար չի կարող խաղաղութիւնը վաճառել իր հասարակութեանը. նա տասնեակ-հազարաւոր Ադրբեջանից երիտասարդներ կուղարկի կոտորւելու, որ լուծի իշխանութիւն պահելու հարցը»:

Ըստ նրա՝ քանի որ այսօր վտանգն Ալիեւն է, պէտք է հարց դնել՝ ինչպէս կարելի է ազատւել նրանից:

«Եթէ խնդիրը ստեղծում է մէկ մարդ, որը բռնակալ է, այդ մարդու հարցը պէտք է լուծել»,- ամփոփեց Հայկ Դեմոյեանը:

 

Զարուհի Դիլանեան

 

Յարակից լուրեր

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։