Հա

Քաղաքական

14/01/2023 - 13:30

Փաշինեանն էլ գիտի, որ Ադրբեջանը Արցախի հետ չի խօսի

ԱՀ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցութեան» խմբակցութեան պատգամաւոր Վահրամ Բալայեանը «Հրապարակ»-ի հետ զրոյցում ասաց, որ Արցախում մարդիկ կարողանում են դեռեւս ապրելու համար հնար գտնել:

«alikonline.ir» - ԱՀ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցութեան» խմբակցութեան պատգամաւոր Վահրամ Բալայեանը «Հրապարակ»-ի հետ զրոյցում ասաց, որ Արցախում մարդիկ կարողանում են դեռեւս ապրելու համար հնար գտնել:

«Արցախցինեի համար նոր չէ այս իրավիճակը՝ 90-ականների ժամանակ էլ ենք այս վիճակներն ունեցել, այնպէս որ սա մեզ համար նորութիւն չէ»,- ասաց Բալայեանը:

Նա նշեց, որ Լաչինի միջանցքը փակելով Ադրբեջանը փորձում է միանգամից երկու հարց լուծել՝ հասնել Արցախի հայաթափմանը եւ ստանալ այսպէս կոչւած Զանգեզուրի միջանցքը:

Հարցին, թէ Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւնները Արցախի մասով ինչպէս ընկալւեցին Արցախում, ասաց, որ շատ վատ է ընկալւել Արցախում ու Անվտանգութեան խորհուրդն էլ է համապատասխան յայտարարութեամբ հանդէս եկել:

«Անընդունելի են այն գաղափարները, որոնք Նիկոլ Փաշինեանն իր ասուլիսի ժամանակ յայտարարեց եւ նորից հաստատեց, որ Հայաստանի Հանրապետութիւնը յանձին իրեն՝ ձեռքերը լւացել է Արցախից: Սա է աշխարհին ներկայացնում, որ ինքը մտահոգ է միայն Հայաստանի Հանրապետութեան տարածքի՝ 29800 քառակուսի կիոլեմտրի համար, մնացածի համար ինքը անում է այն, ինչը հնարաւոր է»,- ասաց Բալայեանը:

Անդրադառնալով Փաշինեանի յայտարարութեանը, որ Արցախն ուղիղ երկխօսութիւն պէտք է սկսի Արդբեջանի հետ, Բալայեանն ասաց, որ մինչ այս պատերազմը միշտ խօսել են, Արցախի հանրապետութեան կառավարութիւնն առաջարկել է Ադրբեջանի հետ խօսել, ինչպէս առաջին Արցախեան ազատամարտի ժամանակ:

«Իրավիճակ է փոխւել, արդեօք Ադրբեջանը կը խօսի,. նա ցանկանում է մեզ հետ խօսել զուտ համայնքի մակարդակով, ինչն անընդունելի է եւ Նիկոլ փաշինեանն էլ դրա մասին գիտի, որ Արդբեջանը չի խօսի Արցախի հետ: Դա պարզապէս մանիպուլեացիա է, ինչի մասին խօսել, այսինքն կա՞յ այդ հարթակը, որ խօսի»,- շեշտեց Արցախի ԱԺ Դաշնակութեան խմբակցութեան քարտուղարը:

Վահրամ Բալայեանը նշում է, որ իրավիճակի միակ լուծումն այն է, որ եթէ իսկապէս միջազգային հանրութիւն գոյութիւն ունի, ապա այն պէտք է գործանական քայլեր ձեռնարկի:

«Ադրբեջանի վրայ ճնշում պիտի լինի, գործնական քայլեր պէտք է լինեն, որպէսզի այս 120 հազար բնակչութեանը չոչնչացնեն ըստ էութեան: Սա պատերազմի շարունակութիւնն է տարբեր մեթոդներով, այստեղ 30 հազար երեխայ է ապրում, ըստ էութեան ցեղասպանութեան է նման: Կարծում եմ, որ այն երկրները, որոնք տարածաշրջանով հետաքրքրւած են, պէտք է գործնական քայլեր ձեռնարկեն, որովհետեւ նման զարգացումները յայտնի չի՝ լոկալ կը մա՞ն, թէ կը վերածւեն մասնշտաբային կոնֆլիկտների, որոնք նոր խնդիրներ կառաջացնեն աշխարհի մեծերի համար, իմ կարծիքով»,- շեշտեց Բալայեանը:

Նա նշեց, որ Արդբեջանը խաղացող չէ, այլ իրականացնում է Թուրքիայի քաղաքականութիւնը՝ սկսած 2018 թւականից: Թուրքիան իր խնդիրներն է լուծում մեր տարածաշրջանում, ամրանալու, ինչու չէ նաեւ Ռուսաստանին հեռացնելու համար:

Դիտարկմանը, արդեօք Փաշինեանի յայտարարութեան որոշ հատւածներ չէին համընկնում Ալիեւի յայտարարութիւնների հետ, ասաց. «Ասուլիսին որոշ մտքեր համարեա թէ կրկնւում էին, թէ ՀՀ վարչապետի, թէ Ադրբեջանի նախագահի կողմից: Նման պարագայում Հայաստանի գործող վարչախումբը, այսինքը կառավարութիւնը ի զօրու չի լուծել այս խնդիրները, հետեւաբար պէտք է որոշակի հետեւութիւններ անել դրանից»:

Վերջինս յաւելեց, որ պէտք է ամուր մնալ ու շարունակել պայքարը յանուն հայրենիքի ու գոյութեան եւ չի կարելի ուրանալ հազարաւոր հայորդիների անձնազոհութիւնը, որոնք պայքարեցին ու անմահացան յանուն հայրենիքի:

 

Հայկա Ալոյեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։