Հա

Քաղաքական

15/01/2023 - 12:20

Հայաստանում սաստկացող բռնաճնշումներն ունեն մի քանի նպատակներ

Հայաստանը նոր քաղբանտարկեալ ունի՝ դաշնակցական Գառնիկ Մանուկեանը, ում նկատմամբ յունւարի 13-ին 2 ամսով կալանաւորման ապօրինի որոշում է կայացւել։

Հայաստանը նոր քաղբանտարկեալ ունի՝ դաշնակցական Գառնիկ Մանուկեանը, ում նկատմամբ յունւարի 13-ին 2 ամսով կալանաւորման ապօրինի որոշում է կայացւել։

Աւելի վաղ 72 ժամով կալանաւորւած Յունան Մելքոնեանը եւ Արտաւազդ Մարգարեանն ազատ են արձակւել։

Հայաստանում սաստկացող բռնաճնշումներն ունեն մի քանի նպատակներ․

1․ Քրէական գործեր կարելով ազգային ուժերի ներկայացուցիչների վրայ՝ թուլացնել իշխանութիւնների դէմ ծաւալւած աննահանջ պայքարը,

2․ Շարունակելով շոուների բեմադրութիւնը՝ շեղել հանրութեան ուշադրութիւնն Արցախում ստեղծւած գոյաբանական ճգնաժամից,

3․ Վարկաբեկել հայրենիք ունենալու համար Հայաստանի փողոցներում ծաւալւած պայքարը, պատժել պայքարի մասնակիցներին,

4․ Գոհացնել ազգային ուժերին եւ Հայաստանի ու Արցախի համար պայքարողներին ռեւանշիստ համարող Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավարներին, նրանց մատուցել հերթական ծառայութիւնը,

5․ Այս բոլոր գործողութիւններով փորձել կանխել պայքարի նոր ալիքը՝ ջանալով մարդկանց հեռու պահել դրանից։

Հանրութեան արձագանգն այս իրադարձութիւններին պէտք է լինի միանշանակ եւ աներկբայ։ Այս առումով ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել այս օրերին իշխանական որեւէ ճնշումից չվախեցած հանրային, հասարակական գործիչներին՝ կատարւողի վերաբերեալ իրենց միանշանակ գնահատականների համար։

Ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել նաեւ մեր հազարաւոր քաղաքացիներին իրենց աջակցութեան համար եւ, իհարկէ, առանձնայատուկ շնորհակալութիւն բռնաճնշումների ենթարկւող անձանց իրաւունքների պաշտպանութեամբ զբաղւող փաստաբանների թիմին։

Դժւարին շրջան է ամբողջ հայ ազգի համար, ուստի դա չէր կարող շրջանցել սեփական ուղին մեր ազգի ճակատագրի հետ շաղախած Դաշնակցութեանը։ Սակայն բոլորը գիտեն՝ բանտերով եւ բռնաճնշումներով դաշնակցականներին պայքարից յետ պահել չեն կարող։ Այս բոլոր քայլերը մեզ մօտ միայն ամրապնդում են սեփական համոզմունքների նկատմամբ ունեցած հաւատը եւ պայքարի վճռականութիւնը։

 

ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼԵԱՆ

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ,

Աժ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։