Հա

Քաղաքական

15/01/2023 - 17:05

Եթէ մենք պարտւենք պետականութեան ծրագրերի այս պայքարի յորձանուտում, ապա երանի կը տանք հնդկացիների ռեզերւացիաների պայմաններին. իրանագէտ 

Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է .«Քանի դեռ մենք՝ որպէս հանրութիւն, չենք ըմբռնել, որ պետական ազգ ենք, այլ ոչ թէ համայնք մէկ ուրիշի պետութեան մէջ, եւ որմեր պետականութեան ծրագիրն իր երկու բաղադրիչներով՝ Հայաստանի եւ Արցախիհանրապետութիւններով, հէնց այս պահին կենաց-մահու պայքարի մէջ է թշնամական պետական ծրագրիհետ, շարունակելու ենք մեզ պահել համայնքի մտայնութեան շրջանակներում, որտեղ աւելի կարևոր ենթւում ներքին ինտրիգները։ 

«alikonline.ir»- Իրանագէտ Վարդան Ոսկանեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է .«Քանի դեռ մենք՝ որպէս հանրութիւն, չենք ըմբռնել, որ պետական ազգ ենք, այլ ոչ թէ համայնք մէկ ուրիշի պետութեան մէջ, եւ որ մեր պետականութեան ծրագիրն իր երկու բաղադրիչներով՝ Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւններով, հէնց այս պահին կենաց-մահու պայքարի մէջ է թշնամական պետական ծրագրի հետ, շարունակելու ենք մեզ պահել համայնքի մտայնութեան շրջանակներում, որտեղ աւելի կարևոր են թւում ներքին ինտրիգները։ 

Խնդիրն այն է, որ չի ընկալւում շատ պարզ մի ճշմարտութիւն. եթէ, Աստւած մի արասցէ, մենք պարտւենք պետականութեան ծրագրերի այս պայքարի յորձանուտում, ապա ունենալու ենք ոչ թէ ոմանց համար ենթագիտակցօրէն «յարմարաւէտ» թւացող համայնքային միջավայր, որտեղ լիուլի կը բաւարարենք պայմանական «ատենապետի» աթոռի համար գզւռտոցի մեր մարմաջը, այլ, պատկերաւոր ասած, երանի կը տանք հնդկացիների ռեզերւացիաների (ռեզերւացիա։ Հիւսիսային Ամերիկայում, Հարաւային Աֆրիկայում եւ Աւստրիալիայում երկրի անդրենածին բնակչութեանը բռնի կերպով բնակեցնելու եւ պահելու տեղ, խմբ.) պայմաններին»։

 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։