Հա

Քաղաքական

16/01/2023 - 09:35

Արցախը պէտք է դառնայ համախմբման եւ դիմադրութեան օջախ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ Աժ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Վերջին օրերին Արցախի հերոսական ժողովուրդը մէկ անգամ եւս փաստեց, որ չնայած բոլոր դժւարութիւններին եւ զրկանքներին, պատրաստ է պայքարել իր ապրելու իրաւունքի, հայկական Արցախի՝ իր հայրենիքի համար:

«alikonline.ir»- ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ Աժ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Վերջին օրերին Արցախի հերոսական ժողովուրդը մէկ անգամ եւս փաստեց, որ չնայած բոլոր դժւարութիւններին եւ զրկանքներին, պատրաստ է պայքարել իր ապրելու իրաւունքի, հայկական Արցախի՝ իր հայրենիքի համար:

Արցախի քաղաքական վերնախաւը չպէտք է կատարի քայլեր, որը կը կոտրի ժողովրդի ոգին, կը ստեղծի նոր ճգնաժամ եւ ժողովրդին կը տանի յուսալքութեան:

Արցախի պետական ինստիտուտների պահպանումը կենսական անհրաժեշտութիւն է, եւ առանց յստակ հաշւարկների եւ երաշխիքների չմտածւած քայլերը կը բերեն նոր ճգնաժամ՝ իր բոլոր հետեւանքներով, իսկ մենք սխալւելու ռեսուրս այլեւս չունենք:

Արցախում անհրաժեշտ է քաղաքական-հասարակական բացառիկ համախմբում։

Համախմբում ոչ թէ ինչ որ անձի կամ ուժի շուրջ, այլ Արցախը հայկական պահելու, թշնամու հայադաւ ծրագրերի դէմ միասնական պայքարելու գաղափարի շուրջ։

Այսօր ստեղծւած իրավիճակից դուրս գալու առաջին կարեւոր քայլը դա է։

Թէ ով որքան է հաւատարիմ այդ գաղափարին, պէտք է դատել կոնկրետ գործերից, որոշ հարցերի պատասխան կը տայ նաեւ ժամանակը։

Արցախը քաղաքական հաշւարկների, անձնական յաւակնութիւնների, տարբեր հաշիւներ պարզելու տեղ չէ:

Արցախը պէտք է դառնայ նոր վերածննդի, համախմբման եւ դիմադրութեան օջախ, որի կողքին անվերապահ պէտք է կանգնի ողջ հայ ժողովրդը ՀՀ-ում եւ Սփիւռքում։

Արցախում տեղի ունեցող գործընթացները Հայաստանի իրական ընդդիմադիր դաշտում չպէտք է դառնան նոր պառակտումների պատճառ։

Ես ըմբռնումով եմ մօտենում հնչեցւած բազաթիւ հարցադրումների, բայց ամէն դէպքում անընդունելի է այն անիմաստ գզւռտոցը, որը այս պահին կայ իրական ընդդիմադիր-ազգային դաշտում։

Մեր միակ վէճը եւ քննարկումները այս պահին պէտք է լինի ինչպէս մէկտեղել մեր ողջ կարողութիւնները, ինչ ծրագրով դուրս գալ այս իրավիճակից։ Վստահեցնում եմ Ձեզ՝ Հայաստանում եւ Արցախում մեր ժողովուրդը այլ բան մեզանից չի ուզում տեսնել եւ լսել, մեր հայրենակիցներին հետաքրքիր չէ որեւէ մէկի քաղաքական ռէյտինգը, անցեալը կամ ապագան, մարդիկ ուզում են համախմբում՝ ուժի կենտրոն, որը կարող է մեր գոյաբանական հարցերը լուծել։

Հետեւաբար կոչ եմ անում վերադառնալ մեր գլխաւոր օրակարգին՝ Դիմադրութիւն հայ ժողովրդի թշնամիներին` նրանց շահերը սպասարկող «հայկական» ուժերին։

Վերականգնենք Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութիւնը, վերջինիս շուրջ հունաւորենք մեր պայքարը եւ գնանք առաջ։

Ես յոյս ունեմ, որ առաջիկայ ժամերին Արցախի ներքաղաքական հարցերը կը կարգաւորւեն, եւ կը կենտրոնանանք գլխաւոր անելիքի վրայ:

ՀՅԴ֊ն, իբրեւ Արցախում ներկայացւած խորհրդարանական ուժ, Արցախի Հանարապետութիւնում, ՀՀ ում եւ ամենուր առաջնորդւում է վերը նշւած սկզբունքներով, եւ մենք ամէն ջանք գործադրելու ենք այդ միասնութիւնը ունենալու համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։