Հա

Քաղաքական

17/01/2023 - 13:20

«Միջանցքի հնարաւոր բացման հետ կապւած Ադրբեջանը 4-5 պահանջ է ներկայացնում»․ Տիգրան Աբրահամեան

ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«Հայաստանն Արցախին կապող միջանցքի հնարաւոր բացման հարցը վերջին օրերին արծարծւում է Արցախի պետնախարարի հնարաւոր հրաժարականի համատեքստում։

Ըստ այդ տրամաբանութեան, ե՛ւ ՀՀ իշխանութիւնը, ե՛ւ Ադրբեջանից եկող ազդակները ցոյց են տալիս, որ պետնախարարի հրաժարականը հնարաւորութիւն կը ստեղծի միջանցքի բացման համար։

Մի կողմ դնելով ՀՀ իշխանութեան, առաւել եւս՝ Ադրբեջանի ցանկութիւնները, իրավիճակը փորձենք դիտարկել փաստական տեսանկիւնից։

Արդեօ՞ք Ադրբեջանի միակ ցանկութիւնն ու պահանջը Ռուբւն Վարդանտանի հրաժարականն է եւ արդեօ՞ք նրա գնալով առկաձ եւ ուրւագծւող խնդիրները կը լուծւեն։

Յիշեցնեմ, որ միջանցքը փակելուց յետոյ պաշտօնական ու ոչ պաշտօնական մակարդակով Ադրբեջանը կեանքի ուղին բացելու համար պահանջում էր կասեցնել «Կաշէնի» հանքի շահագործումը, միջանցքի որեւէ հատւածում ադրբեջանցի գործուղել, ով վերահսկողութիւն կիրականացնի ՀՀ-ից Արցախ եւ հակառակ ուղղութեամբ բեռնափոխադրումների նկատմամբ, տեղադրել անհրաժեշտ սարքաւորումներ, երկկողմանի շարժը վերահսկելու համար։

Մէկ այլ պահանջ, որը շրջանառւում է, կապւած է ՊԲ ծանր տեխնիկայի դուրս բերման հետ, որը 44-օրեայ պատերազմից յետոյ, փոքր ծաւալով, մի քանի փուլով իրականացւել է։

Այսինքն՝ միջանցքի հնարաւոր բացման հետ կապւած Ադրբեջանը 4-5 պահանջ է ներկայացնում, ենթադրւում է, այդ թւում՝ պետնախարարի հրաժարականի թեման։

Ունի՞ որեւէ մէկը երաշխիք, որ նոյնիսկ այս պահանջների կատարումից յետոյ միջանցքը կը բացւի՝ ոչ։

Ունի՞ որեւէ մէկը երաշխիք, որ եթէ նոյնիսկ ադրբեջանական պահանջները կատարւեն, միջանցքը բացւի, ապա նոյնպիսի խնդիր չի առաջանայ, օրինակ՝ 1-2 ամիս յետոյ։ Կամ օրինակ՝ գազի, էլեկտրաէներգիայի խնդիր այլեւս չի լինի։ Իհարկէ, ոչ։

Ընտրութիւնն Արցախին է, իրենք են ծանր իրավիճակում եւ դժւար է նրանց դերի ու բեռի տակ մտնելով, նրանց լուծում կամ «ճիշտ» թելադրել, ամէն դէպքում ստեղծւած իրավիճակին պէտք է նայել սթափ, մտածւած, հաշւարկւած, հակառակ դէպքում, Ադրբեջանը նախապայմանների այնպիսի ցանկ կը բացի, որից յետոյ դիմադրութեան ռեսուրս այլեւս չի լինի։

Դեռ չեմ խօսում այն մասին, որ Ռուբէն Վարդանեանին պետնախարար նշանակելու առաջարկն արւել էր օգոստոս/սեպտեմբերին, նշանակումը՝ նոյեմբերին, նշանակողն ու շահագրգիռ կողմերը երկար ժամանակ ունէին մտածելու, ծանր ու թեթեւ անելու եւ այդ ամենից յետոյ արել են նշանակում։

Չափազանց անլուրջ է այդ նշանակումից 2 ամիս անց սկսել յետին թւով պատճառներ, ռիսկեր քննարկել։ Դրա մասին պէտք է շուտ մտածէիք։

Գնացքը գնացել է, այլեւս այլ իրավիճակ է եւ խնդիրների հնարաւոր լուծումները պէտք է դիտարկել առկայ իրողութիւնների տրամաբանութիւնից»։

 

Յարակից լուրեր

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։