Հա

Քաղաքական

17/01/2023 - 14:10

«Աղէտը շեմին է, իշխանութիւնը՝ սալոնային հիւրախաղերի, իսկ դիմացը՝ անգործութիւն». Վահէ Յովհաննիսեան

«Մէկը չկա՞յ, որ մոլորւած դաշնակահարին ասի. երբ դու նախագահ ես ու քո ժողովրդի մի մասը գտւում է ցեղասպանութեան վտանգի տակ (քո իսկ վարչապետի ձեւակերպմամբ), ապա իրաւունք չունես օտար երկիր պաշտօնական այցի ժամանակ դաշնամուր նւագելու։ Այս մասին իր յօդւածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահէ Յովհաննիսեանը:

«alikonline.ir» - «Մէկը չկա՞յ, որ մոլորւած դաշնակահարին ասի. երբ դու նախագահ ես ու քո ժողովրդի մի մասը գտւում է ցեղասպանութեան վտանգի տակ (քո իսկ վարչապետի ձեւակերպմամբ), ապա իրաւունք չունես օտար երկիր պաշտօնական այցի ժամանակ դաշնամուր նւագելու։ Այս մասին իր յօդւածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահէ Յովհաննիսեանը:

Նա նաեւ նշել է.

«Ի՞նչ ես ուզում դրանով ասել, որ անհո՞գ ես, թքա՞ծ ունես 120 հազար հայի վրայ, թէ՞ մեսիջ ես ուղարկում միջազգային հանրութեանը, թէ ամէն ինչ նորմալ է, իր հունով գնում է։ Պաշտօնական ելոյթի ժամանակ էլ միակ նշանակալի բանը, որ անում է, ՆԱՏՕ-ի անդամ երկրում Ռուսաստանից բողոքելն է։ Նա ընդհանրապէս հասկանո՞ւմ է՝ պետութիւնը ի´նչ է, աղէտը ի´նչ է։

Մենք առաջին խելագար պետութիւնն ենք կարծես թէ։ Նախորդ նախագահը, երկիրը աղէտի շեմին թողնելով, գաղտագողի Աբու-Դաբիից ճողոպրեց ու հիմա տաք Լոնդոններից մտահոգութիւններ է արտայայտում։

Վաղը, երբ Հայաստանում մեծ ողբերգութիւնը կայանայ, էլի նրանցից մէկը դաշնամուր է նւագելու, միւսը՝ ցաւակցական Tweet ուղղի սեփական ժողովրդին։

Ամէն ինչ պէտք է արւի, որ երբ գայ ժամանակը, բոլորի դերակատարումը այս մեծ պատմական աղէտի մէջ պարզւի։ Մի օր պէտք է պարզել պատերազմի օրերին եւ դրանից որոշ ժամանակ առաջ Անվտանգութեան խորհրդի բոլոր անդամների պահւածքը, հանդիպումները, դերակատարումը՝ ո´ր երկրում էլ ապրեն, ո´ր ռէյսով էլ գնացած լինեն։

Մէկը չկա՞յ բացատրի հայ ժողովրդին, որ երբ ուրախանում էք ՀԱՊԿ զօրավարժութիւնների չեղարկումով եւ ՌԴ ռազմաբազայի լուծարման գաղափարով, իսկ արեւմուտքից ոչ մէկը ձեզ չի տալիս որեւէ անվտանգային երաշխիք (արեւմուտքն այդ մասով ազնիւ է), իսկ քո թշնամին քո սահմանների մատոյցներում 8 երկրի մասնակցութեամբ զօրավարժութիւն է անում ու հետն էլ շեշտում՝ Հայաստանի սահմանին, որը նոյնն է, թէ՝ Հայաստանի դէմ, նշանակում է, որ քեզ մեծ աղէտ է սպասում։

Ու մի օր երբ թուրք-ադրբեջական զօրքը կը սկսի «խաղաղութեան Զանգեզուր» բարի անւանումով օպերացիան, չէք էլ հասցնելու հասկանալ, ինչու այսպէս եղաւ։ Ու վստահ եմ՝ նոյնիսկ այն ժամանակ զարմացած հարցնելու են՝ բա Ռուսաստանն ինչո՞ւ չօգնեց, մեզ մենակ թողեց։

Կոչ եմ անում իմ ընկերներին, հանրային մեծ խումբ պարկեշտ պայքարող գործիչներին. ժամանակն է՝ ամէն ինչի մասին խօսել աւելի պարզ ու առանց աւելորդ քաղաքավարութեան։ Մեզ իրավիճակ փրկելու քիչ ժամանակ է մնացել։ Ու պէտք չէ սահմանափակւել միայն վերջին երկու «գաստրոլեոր» նախագահների կամ գործող իշխանութեան դերակատարմամբ։ Կա´մ պահելու ենք պետութիւն, կա´մ դիմաւորելու ենք աղէտը։ Այդ աղէտին կը նսպաստես քո ակտիւ քայլերո՞վ, թէ՞ պասիւ անտարբերութեամբ. տարբերութիւնը պատմական կտրւածքով շատ մեծ չի լինելու»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։