Հա

Քաղաքական

19/01/2023 - 10:47

«Սիւնիքում միջանցքի շահառուն Ռուսաստանն է, Թուրքիայի հետ համաձայնեցւած ճնշում են Հայաստանին». Հայկ Դեմոյեան

Սիւնիքում միջանցքի շահառուն Ռուսաստանն է, Թուրքիայի հետ համաձայնեցւած ճնշում են Հայաստանին։

«alikonline.ir» - Սիւնիքում միջանցքի շահառուն Ռուսաստանն է, Թուրքիայի հետ համաձայնեցւած ճնշում են Հայաստանին։

«Կիզակէտում Արկադի Գրիգորեանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակէտ է յայտնել պատմական գիտութիւնների դոկտոր Հայկ Դեմոյեանը։ Գրում է Tert.am-ը։

«Միջանցքի շահառուն երկիր է, որը պատժամիջոցների տակ է եւ ուզում է ցամաքային ապահով կապ ունենալ իր դաշնակից Թուրքիայի հետ։ Պատկերացրէք ինչ ծաւալի բեռներ, շրջանցելով պատժամիջոցները, կարող են տեղափոխւել Թուրքիա։ Հայաստանի վրայ ամենավայրագ ճնշումներն են գործադրւում միջանցք ստանալու համար, ռազամակալումներ են անում, չեն վերադարձնում գերիներին, փակում են Լաչինի միջանցքը։

Հայաստանը ռուս-ադրբեջանա-թուրքական կիսալուսնաձեւ կորի թիրախում է։ Հայաստանից կը պոկեն, կը տաշեն ցանկացած բան՝ շահ, տարածք։ Լուրջ սպառնալիքի տակ ենք, հասել ենք Ալեքսանդրապոլ-2-ին, կարող ենք չունենալ անգամ այն, ինչ ստացանք Սովետական Հայաստանի տեսքով 1920 թւականին»,- ասել է Դեմոյեանը։

Նրա կարծիքով Հայաստանը պէտք է միջազգային ատեաններում ինքն իրեն ներկայացնի որպէս վտանգւած երկիր՝ մի կողմից էթնիկ համերաշխութեան հէնքի վրայ, նէոֆաշիստական գաղափարախօսութեամբ շրջափակւած է երկու հարեւանների կողմից ու պետականութեան կորստի վտանգի առաջ է։ Եւ երկրորդ՝ ցոյց տանք աշխարհին, որ երեք երկիր, որոնք ժողովրդավարական չեն, այսօր թիրախաւորել են Հայաստանը։ Դեմոյեանն առաջարկում է հայ-թուրքական սահմանի պահպանութիւնը վստահել ՆԱՏՕ-ին, միաժամանակ դուրս չգալով ՀԱՊԿ-ից։ Այսպիսով, Հայաստանի անվտանգային համակարգի իւրատեսակ բաժանում կատարել։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։