Հա

Քաղաքական

23/01/2023 - 08:29

«Այս ողբերգութիւնը իշխանութեան պարագլուխն օգտագործում է սպաների նկատմամբ կեղտոտ արշաւ անելու համար». Աբրահամեան

Խնդիրն այստեղ այն չէ, թէ մեղաւորը, պատասխանատուն շարքային է, սպայ, բարձրաստիճան զինւորական, դա միայն օբիեկտիւ քննութիւնը կարող է պարզել, հարցն այն է, որ ոչ միայն նախապէս ընդգծւում է սպայի մեղաւոր լինելը, այլ կասկած է յայտնւում, որ նա կարող էր միտումնաւոր բենզինի տարան շպրտել զինծառայողների ուղղութեամբ: Այս մասին իր ֆեսյբուքեան էջում գրել է  ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը:

«alikonline.ir» - Խնդիրն այստեղ այն չէ, թէ մեղաւորը, պատասխանատուն շարքային է, սպայ, բարձրաստիճան զինւորական, դա միայն օբիեկտիւ քննութիւնը կարող է պարզել, հարցն այն է, որ ոչ միայն նախապէս ընդգծւում է սպայի մեղաւոր լինելը, այլ կասկած է յայտնւում, որ նա կարող էր միտումնաւոր բենզինի տարան շպրտել զինծառայողների ուղղութեամբ: Այս մասին իր ֆեսյբուքեան էջում գրել է  ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր Տիգրան Աբրահամեանը:

«Վարդենիսի զօրամասի ինժեներասակրաւորային վաշտում տեղի ունեցած ողբերգութիւնը տարբեր դիտանկիւններից քննարկւեց:

Ուզում եմ մի շատ կարեւոր դրւագ եւս առանձնացնել:

Աղէտի հանգամանքների վերաբերեալ քպ ղեկավարը կառավարութին նիստում նշում է.

«5 լիտրանոց տարայով - կրկին եմ ասում, նախնական, քննութիւնը մնացածը կը պարզի - փորձ է արւել բացել, լցնել վառարանի մէջ, բնականաբար, երբ յետոյ արդէն բաց կրակ է եղել, այրւել է ոչ միայն վառարանը, այրւել է նաեւ բենզինը, հրդեհն անցել է ՎԱՌԱՐԱՆԸ ՎԱՌԵԼ ՓՈՐՁՈՂ ՍՊԱՅԻՆ, որից յետոյ, կրկին նախնական տւեալներով, ինքնապաշտպանական բնազդից ելնելով, 5 լիտրանոց բենզինը շպրտւել է զօրամասի կացարանի ուղղութեամբ, ԵՆԹԱԴՐՈՒՄ ԵՆՔ, ԲՆԱԿԱՆԱԲԱՐ, ԿԱՄ ՄԵԾ ՀԱՒԱՆԱԿԱՆՈՒԹԵԱՄԲ` ՈՉ ԴԻՏԱՒՈՐԵԱԼ, այդ իրավիճակում, որից յետոյ, պարզ է, թէ ինչ է տեղի ունեցել»:

Իշխող ուժի ղեկավարը կառավարութին նիստում նախ «նշանակում» է աղէտի մեղաւորին, ապա, ըստ էութին, չի բացառում, որ տւեալ սպան կարող էր նաեւ դիտաւորեալ բենզինի տարան շպրտել կացարանի ուղղութեամբ, որտեղ քնած են եղել ստորաբաժանման զինծառայողները:

Նոյնիսկ այս չարաբաստիկ ողբերգութիւնը իշխանութեան պարագլուխն օգտագործում է սպաների նկատմամբ կեղտոտ արշաւին միս ու արիւն տալու համար:

Խնդիրն այստեղ այն չէ, թէ մեղաւորը, պատասխանատուն շարքային է, սպայ, բարձրաստիճան զինւորական, դա միայն օբիեկտիւ քննութիւնը կարող է պարզել, հարցն այն է, որ ոչ միայն նախապէս ընդգծւում է սպայի մեղաւոր լինելը, այլ կասկած է յայտնւում, որ նա կարող էր միտումնաւոր բենզինի տարան շպրտել զինծառայողների ուղղութեամբ:

Անմեղութեան կանխավարկածը խախտելով թիրախաւորւում է ոչ միայն սպան, այլ նրա նրա ընտանիքը, ծառայակից միւս սպաները:

Մեր 15 զինծառայողները ողբերգութեան զոհ դարձան, որովհետեւ ծառայում են մի երկրում, որտեղ կառավարութին ղեկավարն ատում է բանակը, ծառայողին, իսկ նրանց բարձր առաքելութիւնն իշխող ուժի համար գրոշի արժէք չունի»,- գրել է նա:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։