Էս կրկեսի վերջը պիտի տրւի, մենք քոչվոր ցեղախումբ չենք, մենք հարկ ենք վճարում, եւ պետութիւնը արագօրէն պիտի ձեռնարկի մեր պաշտպանութիւնը, այլ ոչ թէ ինչ որ ՀԿ-ներ էս կապիկութիւնների ֆոնին հերոսանան, փող հաւաքեն, հասարակութեան հայրենասիրական մղումները պարպեն ու վերջում էլ կարող է յանկարծ ասեն` մենք քաղաքականութեամբ չենք զբաղւում, սաղ մէկ են, այն է` նիկոլ վարչապետ: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է Yerkir.am-ի խմբագիր Վահէ Սարգսեանը:
«alikonline.ir» - Էս կրկեսի վերջը պիտի տրւի, մենք քոչվոր ցեղախումբ չենք, մենք հարկ ենք վճարում, եւ պետութիւնը արագօրէն պիտի ձեռնարկի մեր պաշտպանութիւնը, այլ ոչ թէ ինչ որ ՀԿ-ներ էս կապիկութիւնների ֆոնին հերոսանան, փող հաւաքեն, հասարակութեան հայրենասիրական մղումները պարպեն ու վերջում էլ կարող է յանկարծ ասեն` մենք քաղաքականութեամբ չենք զբաղւում, սաղ մէկ են, այն է` նիկոլ վարչապետ: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է Yerkir.am-ի խմբագիր Վահէ Սարգսեանը:
«ՈՄԱ-ն խրամատներ է կառուցելու Գորիսում, Հադրութի համար դեռ մարտեր են գնում, Շուշիի համար մարտերը շարունակւում են կամ նիկոլական հերթական կրկեսի մասին...
Պատկերացնո՞ւմ էք` 2022թ․ բիւջէն պաշտպանութեան գծով ունի 190 մլրդ դրամի թերակատարում․ պաշտպանութեան ոլորտի համար յատկացւած 360 մլրդ դրամից ծախսւել է ընդամէնը 170 մլրդ դրամը։ Այսինքն՝ նորմալ, անվտանգ զօրամասեր, զինանոցներ, դիրքեր, կացարաններ սարքելու համար կայ ամէն ինչ կայ, միայն չկայ հրաման դրանք կառուցելու, եւ արդիւնքում` մէջտեղում է յայտնւում ինչ որ մի հասարակական կազմակերպութիւն եւ կրակային դիրքեր կամ խրամատներ սարքելու արտոնագիր ստանում...
Էս կրկեսի վերջը պիտի տրւի, մենք քոչւոր ցեղախումբ չենք, մենք հարկ ենք վճարում, եւ պետութիւնը արագօրէն պիտի ձեռնարկի մեր պաշտպանութիւնը, այլ ոչ թէ ինչ որ ՀԿ-ներ էս կապիկութիւնների ֆոնին հերոսանան, փող հաւաքեն, հասարակութեան հայրենասիրական մղումները պարպեն ու վերջում էլ կարող է յանկարծ ասեն` մենք քաղաքականութեամբ չենք զբաղւում, սաղ մէկ են, այն է` նիկոլ վարչապետ...
Կայացած կամ կայացող բանակին օժանդակելը բոլորովին ուրիշ բան է, միանգամայն խրախուսելի, եւ ազգ-բանակ հայեցակարգը միանշանակ պիտի գործի, բայց դիտաւորեալ կազմալուծւող բանակի պայմաններում հասարակութեան էներգիան ուղղել ոչ թէ իշխող թուրքահաճոյ խունտային քշելու եւ հզօր պետական հանակարգ կառուցելու, այլ իբր պետութեան կամ բանակի փոխարէն գործ անելու` սա լրիւ ուրիշ երգ ու սցենար է, շատ վտանգաւոր ու կասկածելի սցենար...
Յ.Գ. Վարդուշ տատի թոռն էլ լաւ ֆինանսիստ է, դէ որ էդպէս է` եկէք էդ դէպքում ֆիննախը լուծարենք, ինքն իր խելքով ու ՀԿ-ով փող հաւաքի, պետական բիւջէի հարցերը որոշի...
Ստորեւ տեղադրում եմ փաստաբան Մհեր Յակոբեանի ի շատ տեղին անդրադարձն այդ մասին.
«Գորիսի տարածաշրջանի ողջ երկայնքով «ՈՄԱ Գորիս»-ը կրակային կէտեր ու խրամատներ է կառուցելու։ Այդ թւում՝ Ներքին Խնձորեսկում»,- յայտնում է ֆէյսբուքային նիւզֆիդս,- «Մենք մեր տունն ենք ամրոց սարքում ու պաշտպանում: Անձնապէս խնդրում եմ բոլորիդ անցնել յղումով ու նւիրաբերել, որ տեխնիկան ամէն օր կարողանայ աշխատել»։
Հիմա ես 25 տարւայ իրաւաբանս կամ ՄԻ ԲԱՆ ԼԱՒ ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ, ԿԱՄ ՄԻ ԲԱՆ ԻՐՕՔ ԱՅՆ ՉԷ: Պետութիւնն ու պաշտպանութեան նախարարութիւնը... վերացել ե՞ն, վերադարձել ենք 19-րդ դարի վերջի ինքնապաշտպանական սկզբունքների՞ն:
Ամենայն յարգանով ՈՄԱ գործունէութեանը, բայց... կը ներէք, ՈՄԱ-ն Ո՞Վ Է, որ կրակային կէտեր ու խրամատներ կառուցի: Միւս կողմից՝ եթէ ՈՄԱ-ն է կառուցում եւ զուտ Գորիսում, ապա հաւանական է կարծել, որ պաշտպանական այս ենթահամակարգը դուրս է Սիւնիքի եւ ՀՀ արեւելեան պաշտպանական ողջ համակարգից՝ տեղայնական պաշտպանութիւն զուտ Գորիսի համար: Իսկ կառուցողներն ունե՞ն անհրաժեշտ գիտելիքներ, իսկ նրանք տեղեակ ե՞ն ՀՀ արեւելեան պաշտպանական շրջանի ԳԱՂՏՆԻ համակարգից: Եթէ տեղեակ են, ուրեմն պետական գաղտնիք է խախտւել, եթէ տեղեակ չեն, ապա... ո՞նց են կառուցում:
Տղերք, մարդիկ հաւաքւել եւ որոշել են, որ մարդկային մեծ խմբերի կազմակերպման ամենաարդիւնաւէտ ձեւը ՊԵՏՈՒԹԻՒՆՆ է՝ իր պետական կառավարմամբ: Մենք ունենք պետութիւն, որն ունի կառավարման մարմին՝ պաշտպանութեան նախարարութիւն: Ինչո՞ւ է ՈՄԱ-ն կառուցում դիրքեր, որեւէ մէկը կարող է՞ ինձ բացատրել: Է Միանգամից բանակն էլ ցրէք, ջոկատներ կազմէք, ամէն մէկդ ձեր գիւղում ու քաղաքում նստէք, վերջացնենք հարցը:
Դէ իսկ վերջում ընդհանրապէս տխուր է՝ թէ բա... ՓՈՂ ՏՒԷՔ, ԹԷ ՉԷ ՉԵՆՔ ԿԱՐՈՂԱՆԱՅ ԱՒԱՐՏԵԼ ԳՈՐԾԸ: Փող չկայ… (այստեղ, մեղմ ասած՝ զայրոյթ) - Երեւանի կենտրոնի զարդարման, թանկարժէք ծառայողական մեքենաների ու դրանց սպասարկման եւ պարգեւավճարների համար փող կայ, սրա համար... չկա՞յ: Լո՞ւրջ, էս լուրջ է՞ք ասում:
Ու փաստօրէն եթէ փող չհաւաքւի, տեխնիկան չի աշխատի եւ ինչ որ պաշտպանական շրջան չի ստեղծւի՞, կրակային կէտեր ու խրամատներ չեն փորւի՞: Սէնց ե՞նք պատրաստւում դիմադրել Ալիեւին եւ Էրդողանին:
Գժւել է՞ք:
Յ.Գ. Ես ինձ մէջտեղից պատռում եմ, թէ մեզ համակարգ է պէտք, մեր համակարգը վատ է գործում, այստեղ ոչ միայն չեն մտածում համակարգը կարգաւորելու մասին, այլեւ համակարգն են քանդում եւ համակարգից դուրս քայլեր են անում:
Յ.Գ.Գ. Իմ կողմից յարգւած տղերքից մէկն էլ քիչ առաջ հպարտութեամբ յայտնում էր, թէ ՍԱՀՄԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՋՈԿԱՏ Է ՍՏԵՂԾԵԼ: ՀՀ բանակը 31 տարեկան է եւ… ջոկատ է ստեղծւում, որ սահման պահւի, վերադարձ է արւում ջոկատներին՝ կանգնիր, աշխարհ, իջնող կայ, ԵՐԵՒԻ ԵՍ ԻՆՉ ՈՐ ԲԱՆ ԻՐՕՔ ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ…»,- գրել է նա: