Ամէն օր ու ամէն ժամ այս իշխանութիւնը ցոյց է տալիս ոչ միայն իր անկարողութիւնը, այլեւ յանցաւոր վարքագիծը մեր երկրի պաշտպանութեան ու անվտանգութեան վերաբերեալ։ Այս մասին լրագրողների հետ զրոյցում ասաց «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը:
«alikonline.ir» - Ամէն օր ու ամէն ժամ այս իշխանութիւնը ցոյց է տալիս ոչ միայն իր անկարողութիւնը, այլեւ յանցաւոր վարքագիծը մեր երկրի պաշտպանութեան ու անվտանգութեան վերաբերեալ։ Այս մասին լրագրողների հետ զրոյցում ասաց «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծւիկ Մինասեանը։ Գրում է Tert.am-ը:
Անդրադառնալով Արմէն Չարչեանի նկատմամբ քրէական հետապնդում սկսելու համար անձեռնմխելիութիւնից զրկելու միջնորդութեան ներկայացմանը, Մինասեանը ասաց․
«Եթէ ուշադիր լինենք, կը տեսնենք, թէ ինչ պայմաններում են իշխանութիւնները դաշտ նետում նման հարցերը, տեղի ունեցաւ յայտնի ողբերգութիւնը եւ որպէսզի շեղւի հանրութեան ուշադրութիւնը, դաշտ նետեցին այդ թեման։ Այս իշխանութեան վարքագիծը դեռ յայտնի էր այն ժամանակ, երբ ընտրութիւն կոչւած երեւոյթն էր տեղի ունենում, մեր երեք պատգամաւորներին կալանաւորել էին եւ միայն ՍԴ յայտնի որոշումից յետոյ ազատ արձակւեցին։ Արմէն Չարչեանը առաջին պատերազմի ժամանակ առաջին գծում եղել է այն բժիշկներից, որոնք կարողացել են հայրենիքի համար մարտնչող մարդկանց կեանք փրկել։ Այս իշխանութեան համար այս մարդիկ դարձել են հակառակորդ։ Հերոսներին ոչնչացնելով՝ փորձում են ցոյց տալ, որ հերոսները իրենք են»,- ասաց Մինասեանը։
Վերջինս ասաց, որ իշխանութիւնները խաղաղութեան անւան տակ ժողովրդին ոչնչացնման տանելու քաղաքականութիւն են վարում։
«Մեր քաղաքական զինանոցում բազմաթիւ գործիքներ կան՝ սկսած նրանից, որը նեկայացւելու է իրականութիւն։ Իշխանութիւնները սկսելու են ֆէյք քարոզչութեամբ հանրութեան շրջանում կարծիք ձեւաւորել, որ տեսէք՝ ինչ յանցաւոր ընդդիմութեան հետ գործ ունենք, սա, իհարկէ, գալիս է մեր թուլութիւնից։ Եթէ վերջին շրջանում հետեւել էք Նիկոլ Փաշինեանի տեղաշարժին, այն տարածքներով, որով ինքն անցնում է, մահն ու սարսափը տիրում է՝ իր ողջ բացական էներգիայով»,- ասաց պատգամաւորը։
Լրագրողների հարցին՝ ճիշտ են այն տեղեկութիւնները, թէ երկրորդ նախագահը, որը «Հայաստան» դաշինքի առաջնորդն է, «ձեռքերը լւանում» է քաղաքականութիւնից, Մինասեանը ասաց․ «Ես չեմ կիսում այդ տեսակէտը, իմ ամենօրեայ աշխատանքը թէ՛ խմբակցութիւնում եւ թէ՛ խմբակցութեան քարտուղարի պաշտօնում եւ նաեւ քննարկումների ծաւալը նման ենթադրութեան տեղիք չի կարող տալ։ Ի վերջոյ Ռոբերտ Քոչարեանը յայտարարել ու մնացել է այդ դիրքի վրայ, որ այս իշխանութիւնը չի կարող որեւէ լաւ բան բերել երկրին։ Հետեւաբար մտածել, թէ Ռոբերտ Քոչարեանը կարող է դադարեցնել պայքարը, միայն այս իշխանութեան ցանկութիւնն է»։
Խօսելով խմբակցութեան ներսում հնարաւոր հակասութիւնների մասին, Մինասեանն ասաց, որ դա նորմալ եւ խօսում է խմբակցութեան ներսում ժողովրդավարութեան մասին։