Հա

Քաղաքական

25/01/2023 - 08:38

Շարունակւում են բանակցութիւնները Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերեալ. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի խաղաղապահ զօրախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջեւ դրւած խնդիրների կատարումը: Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, այս մասին հաղորդագրութիւն է տարածել ՌԴ պաշտպանութեան նախարարութիւնը:

«alikonline.ir»- Ռուսաստանի խաղաղապահ զօրախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջեւ դրւած խնդիրների կատարումը: Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, այս մասին հաղորդագրութիւն է տարածել ՌԴ պաշտպանութեան նախարարութիւնը: Գրում է Tert.am-ը:

Ըստ աղբիւրի՝ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակէտերում իրադրութեան շուրջօրեայ մոնիթորինգ եւ կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողութիւն է իրականացւում:

Նշւում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարութիւնը շարունակում է բանակցային գործընթացը հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով (Լաչինի միջանցքով - խմբ.) աւտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ շարժը վերսկսելու վերաբերեալ։

«Իրականացւել է մարդասիրական բեռով ռուսական խաղաղապահ զօրախմբի մէկ աւտոշարասեան ուղեկցում Գորիս-Ստեփանակերտ երթուղով։

Պարեկութիւն է իրականացւել Մարտակերտի, Մարտունու եւ Լաչինի շրջաններում երեք երթուղիներով։

Ռուս խաղաղապահների կողմից շարունակւում է օբիեկտների եւ տեղանքի ականազերծումը: Օրւայ ընթացքում մաքրւել է 0.2 հա տարածք։

ՌԴ խաղաղապահների անվտանգութիւնն ապահովելու եւ հնարաւոր միջադէպերը կանխելու նպատակով Ադրբեջանի եւ Հայաստանի զինւած ուժերի գլխաւոր շտաբների հետ շարունակական փոխգործակցութիւնը պահպանւում է»,- նշւած է հաղորդագրութեան մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։