Հա

Քաղաքական

26/01/2023 - 12:20

Մեծ Բրիտանիայի համայնքների պալատում Լաչինի բլոկադայի քննարկումը եւս գալիս է ապացուցելու, որ աշխատելու դաշտ կայ

ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է .«Եւ, այնուամենայնիւ, Արցախի հիմնախնդրի շուրջ միջազգային պայքարի ռեսուրսները սպառւած չեն։

«alikonline.ir»- ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Եւ, այնուամենայնիւ, Արցախի հիմնախնդրի շուրջ միջազգային պայքարի ռեսուրսները սպառւած չեն։

Այսօր, ձայների 91 կողմ 13 դէմ քւէարկութեամբ, ՄԹ պատւիրակութեան առաջարկութեամբ, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգ մտաւ «Լաչինի միջանցքի բլոկադայի հետեւանքով առաջացած հումանիտար» խնդիրների հարցը։

Իհարկէ, Ադրբեջանի պատւիրակութեան ղեկավար Սեիդովը՝ թրքական ցինիկ ստախօսութեամբ, փորձեց ի լուր աշխարհի հակազդել, թէ միջանցքը փակ չէ, սակայն քւէարկութիւնն ամէն բան ասեց։ Նաւթն ու խաւիարը չեն կարող քաղաքական ու բարոյական երկարատեւ գործօններ լինել։

Մենք պայքարի ռեսուրս ունենք, բայց ոչ այս իշխանութեան պայմաններում․ սա յստակ է, սա աներկբայ է։ Միջազգային հանրութիւնը նախեւառաջ յենւում է ՀՀ իշխանութիւնների պաշտօնական մօտեցումների վրայ։ Իսկ դրանց աղէտալի եւ ազգակործան հետեւանքներն ակնյայտ են․․․

Մեծ Բրիտանիայի համայնքերի պալատում Լաչինի բլոկադայի քննարկումը եւս գալիս է ապացուցելու, որ աշխատելու դաշտ կայ։

Ու դարձեալ՝ հիմնական խոչընդոտը արժէքային այսպիսի համակարգ ունեցող իշխանութիւններն են։ Նրանց հետ Հայաստանը ապագայ չունի, սրանց հետ համայն հայութիւնն ապագայ չունի։

նիկոլին ու խմբակին յուզողը սեփական իշխանութեան ամրացումն է՝ բռնաճնշումներով, քաղաքական բանտարկեալներով, ազատ խօսքը ճնշելով, բռնապետական վարքագծով, ազգային արժեհամակարգը կազմաքանդելով, երկրի ինստիտուցիոնալ ողնաշարը կոտրելով, ներազգային բախումներով, ազգային նպատակներից ու շահերից հրաժարւելով, ներքին նւաճողի տիպիկ վարքագծով․․․»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։