Հա

Քաղաքական

28/01/2023 - 13:40

«Չափազանց թանկ գին ենք վճարել մեր ազատութեան եւ անկախութեան համար, մեր պատմութիւնն անարժան կերպով փակելու բարոյական իրաւունք չունենք». Արթուր Թովմասեան

Արցախի Հանրապետութեան խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասեանի գլխաւորած պատւիրակութիւնն նախօրէին այցելել է Մարտունու շրջանի Ճարտար եւ Խնուշինակ համայնքներ՝ բնակիչներին ստեղծւած իրավիճակի եւ այն յաղթահարելու ուղղութեամբ տարւող աշխատանքների մասին տեղեկութիւններ յայտնելու նպատակով: 

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասեանի գլխաւորած պատւիրակութիւնն նախօրէին այցելել է Մարտունու շրջանի Ճարտար եւ Խնուշինակ համայնքներ՝ բնակիչներին ստեղծւած իրավիճակի եւ այն յաղթահարելու ուղղութեամբ տարւող աշխատանքների մասին տեղեկութիւններ յայտնելու նպատակով: Տեղեկացնում է Արցախի ԱԺ-ի պաշտօնական կայքը:

Արթուր Թովմասեանը Արցախի խորհրդարանի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանի, պատգամաւոր Արեգ Աւագեանի եւ օպերատիւ շտաբի անդամ, Արցախի նախագահի աշխատակազմի կառավարութեան գործերի կառավարչութեան պետ Արայիկ Լազարեանի ուղեկցութեամբ հանդիպումներ է ունեցել Մարտունու շրջանի Ճարտար եւ Խնուշինակ համայնքների բնակիչների հետ:

Հանդիպմանը ԱԺ նախագահը նշել է, որ Արցախի բռնակցումը Ադրբեջանին կը բերի Արցախի ոչնչացմանը եւ կը հանդիսանայ պատմական, իրաւական, աշխարհաքաղաքական եւ բարոյական ողբերգութիւն հայոց պետականութեան եւ հայ ժողովրդի համար:

«Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր ազատութեան եւ անկախութեան համար եւ մեր պատմութիւնն անարժան կերպով փակելու բարոյական իրաւունք չունենք: Շրջափակումը արցախահայութեանը կանգնեցրել է աննախադէպ աղէտի առջեւ: Վտանգւած է Արցախի ժողովրդի լիարժէք կեանքի եւ ապրելու իրաւունքը: Այս դժւարին օրերին առաւել կարեւոր են համերաշխութիւնն ու հանդուրժողականութիւնը միմեանց հանդէպ»,- հանդիպման ընթացքում ընդգծել է ԱՀ Ազգային ժողովի նախագահը:

Այնուհետեւ նա առանձնացրել է շրջափակման ազդեցութիւնը մեղմելու առաջնահերթութիւնները.

«Որպէս օրէնսդիր մարմնի ղեկավար, ինձ համար առաջնային են.

1. Քաղաքացուն տէր կանգնելու պետութեան պարտաւորութիւնները:

2. Սոցիալական նոր ծրագրերի անյապաղ ձեռնարկումը, յատկապէս խոցելի խաւերի, այդ թւում շրջափակման հետեւանքով գործազուրկի կարգավիճակում յայտնւած մեր քաղաքացիների հանդէպ:

3. Տեսակէտը, թէ սոցիալական ծրագրերը ծուլութեան կամ անգործութեան են տանում մարդկանց, անընդունելի է այս իրավիճակում, քանի որ Արցախում ապրող ամէն մի հայ իրականացնում է սուրբ առաքելութիւն՝ ազգային արժանապատւութեան պահպանում»:

Նշւում է, որ հանդիպումն ընթացել է փոխըմբռնման մթնոլորտում: Բնակիչների բարձրացրած հարցերը քաղաքական, գիւղատնտեսութեան, սոցապահովութեան, անվտանգութեան ոլորտներին էին առնչւում: Հարցերի մի մասին տրւել են սպառիչ պատասխաններ, միւսները կը փոխանցւեն օպերատիւ շտաբ:

Արցախի ԱԺ նախագահը եւ նրա գլխաւորած պատւիրակութեան անդամները շնորհակալութիւն են յայտնել համայնքների բնակիչներին ճգնաժամային իրավիճակին պատշաճ կերպով դիմակայելու համար:

 

Image Gallery

View the embedded image gallery online at:
https://alikonline.ir/news/political/armenia/item/80865-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD,-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD-%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD%EF%BF%BD#sigProId91be2135d5

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։