Հա

Քաղաքական

29/01/2023 - 13:40

«Ադրբեջանն ու Թուրքիան Փաշինեանից պահանջել են նւազեցնել մեր զինուժի թւակազմն ու որակը»․ Ռուբէն Յակոբեան

Շատ օտարերկրացիներ մեզ ասում են՝ մեզնից ի՞նչ էք ուզում, երբ դուք Պրահայում ընդունել էք, որ Արցախի հետ գործ չունէք։ Այսօրւայ իրավիճակը շատ աղմկոտ լռութիւն է, բայց դրա մէջ ողբ կայ։ Հիմա էլ ոմանք ոգեւորւած են եւրոպացի դիտորդներով։ Մեզ համոզել են, թէ մենք իմպոտենտ ենք, ոչնչի ընդունակ չենք։ Մեր մէջ կարողացան սպանել դիմադրելու, մարդ լինելու ունակութիւնը, ստիպեցին դառնալ մուրացկաններ։ Մենք էլ նստել, սպասում ենք, թէ Եւրոպան ինչ կանի։ 

«alikonline.ir» - Շատ օտարերկրացիներ մեզ ասում են՝ մեզնից ի՞նչ էք ուզում, երբ դուք Պրահայում ընդունել էք, որ Արցախի հետ գործ չունէք։ Այսօրւայ իրավիճակը շատ աղմկոտ լռութիւն է, բայց դրա մէջ ողբ կայ։ Հիմա էլ ոմանք ոգեւորւած են եւրոպացի դիտորդներով։ Մեզ համոզել են, թէ մենք իմպոտենտ ենք, ոչնչի ընդունակ չենք։ Մեր մէջ կարողացան սպանել դիմադրելու, մարդ լինելու ունակութիւնը, ստիպեցին դառնալ մուրացկաններ։ Մենք էլ նստել, սպասում ենք, թէ Եւրոպան ինչ կանի։ Ուժի իրաւունքը միշտ եղել է առաջնային, բայց ի՞նչ արեցին եւրոպացի դիտորդները, երբ Եւրոպան Ադրբեջանի հետ ռազմավարական պայմանագիր էր կնքում։ Մեր մեծամասնութեանը համոզել են վիզը ծուռ, աշխարհին խնդրողի դերի մէջ մտնել։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք յայտնեց ՀՀ ԱԺ նախկին պատգամաւոր Ռուբէն Յակոբեանը:

«Պրահայի պայմանագիրն իր վտանգաւորութեամբ չի զիջում նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեանը, քանի որ դրանով Փաշինեանը վերջնականապէս ընդունեց, որ Արցախը մեզ հետ կապ չունի։ Նա կարող էր այն չստորագրել, քանի որ նախնական պայմանաւորւածութեամբ՝ այնտեղ Արցախի ապագայի հետ կապւած ձեւակերպում էլ պէտք է լինէր։ Այդպիսով Հայաստանն իրեն ճանաչեց ագրեսոր, եւ ադրբեջանական կողմը Թուրքիայի դրդմամբ Հայաստանից պահանջելու է տասնեակ միլիարդաւոր դոլարների հատուցում։ Իսկ նրանք պնդում են, որ այդքան փող չունենալու պատճառով մենք պէտք է տարածքով հատուցենք։ Մեր ռազմական բիւջէի ուղիղ կէսը չի օգտագործւել, այն դէպքում, երբ երկու տարի շարունակ կարող էին նորմալ զօրանոցներ կառուցել»,- ասաց քաղաքական գործիչը:

«Ալէն Սիմոնեանն ասում է՝ ամէն ինչ ապահովւած է, բացի անվտանգութիւնից։ Եթէ իրենք չեն հասկանում, որ պետութեան թիւ մէկ խնդիրն անվտանգութեան ապահովումն է, մենք իրօք ողբալի վիճակում ենք։ Զօրամասի հրդեհից յետոյ Փաշինեանն անմիջապէս մեղաւորներ է նշանակում եւ մի քանի հոգու ազատում պաշտօնից։ Եթէ քո պետութեան մէջ կայ համապատասխան կառոյց, որը պէտք է հետաքննի դէպքը, բայց դու նախապէս մեղաւորներ ես նշանակում, ուրեմն ուղղորդում ես քննութիւնը։ Այսօր զօրանոցներ չկան, սա խայտառակութիւն է։ Ադրբեջանն ու Թուրքիան Փաշինեանից պահանջել են նւազեցնել մեր զինուժի թւակազմն ու որակը։ Եւ նրանք իրաւունք են ստանում կամայական բնակելի շէնք գրոհել եւ պայթեցնել։ Ցանկացած վարկած այսօր գոյութեան իրաւունք ունի, քանի որ պաշտօնական վարկածը մերժւում է հէնց այդտեղ եղած զինծառայողների կողմից»,- նշեց ընդդիմադիր գործիչը:

Ռուբէն Յակոբեանի կարծիքով՝ ուշագրաւ էր, երբ Ալիեւն ընդունեց, որ Փաշինեանի միջոցով պատժում է ՀՀ նախկին նախագահներին. «Մեզ որեւէ մէկը բանի տեղ չի դնում, մեր հարցերը քննարկում են առանց մեզ, երբեք այսքան մեկուսացած չենք եղել։ Սա պրոֆեսիոնալ տգէտների մի հաւաքածու է, որոնք պարզագոյն դիւանագիտական արարողակարգին անգամ ծանօթ չեն։ Մեր արժանապատւութիւնը մինչեւ վերջ գլխատւած է։ Օտարերկրացիներն ասում են, որ երբեք չէին մտածի, թէ մեր պետութիւնը կարող է նման վարչապետ ունենալ։ Երբ մեզ ցոյց տանք, նորից կը շրջանառւենք՝ որպէս գործընկեր։ Մեզ մշտապէս նայել են՝ որպէս լուրջ ռազմաքաղաքական գործօն, մեր ինտելեկտուալ պոտենցիալի մասին միշտ է խօսւել։ Իսկ այսօր Փաշինեանի կերպարի վրայ ադրբեջանական շոու-բիզնեսը երգեր է յօրինում։ Նա շարունակում է մեր պատմութեան այն հատւածը, որը բաղկացած է դաւաճաններից, քծնողներից, իշխանատենչերից։ Մենք մեզ ենք պարտւել, քաղաքական ազգ այդպէս էլ չդարձանք։ Փաշինեանի կերպարի նախատիպը Պետրոս Գետադարձն է, որը պետութեան բանալիները յանձնեց Կոնստանտին Մոնոմախին, քանի որ ուզում էր հարստանալ»:

«Կը տեսնենք այն պահը, երբ Փաշինեանն ազգի դաւաճան եւ թշնամի է կարգւելու։ Այն, ինչ նա արեց, սատանայական նախախնամութիւն էր, երբ մի տգէտ, իշխանատենչ, որեւէ սրբութիւն չճանաչող մէկը ղեկավարում է Հայաստանը։ Մեր ժողովուրդն էլ Փաշինեանին «սրբադասեց» այնպէս, ինչպէս եկեղեցին՝ Պետրոս Գետադարձին։ Միակ ճշգրիտ, համարժէք քայլը ժողովրդի կողմից եղել է նոյեմբերի 9-ի գիշերը, նոյնը կրկնւեց այս տարւայ սեպտեմբերի 14-ին, բայց երկու դէպքում էլ ընդդիմութիւնը տէր չկանգնեց ժողովրդին»,- ամփոփեց Ռուբէն Յակոբեանը:

 

Դաւիթ Սարգսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։