Հա

Քաղաքական

29/01/2023 - 14:40

Ահա եւ Ձեզ միջազգային հանրութիւն

Շուրջ 50 օր Ադրբեջանը շրջափակման մէջ է պահում Արցախը։ Եւ այս օրերի ընթացքում էլ չմնաց որեւէ հեղինակաւոր պետութիւն՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա եւ այլն, միջազգային կառոյց՝ ԵՄ, ԵԽ, նոյնիսկ ՄԻԵԴ-ի որոշում, որ չտադապարտի եւ չպահանջի բացել Բերձորի միջանցքը։ Իսկ Ադրբեջանը ոչ միայն նպատակ չունի ապաշրջափակել Արցախը, այլեւ անջատում է գազամատակարարումը։

ԱՒԵՏԻՔ ԻՇԽԱՆԵԱՆ

 

Հայերով ո՛չ ոք չի հետաքրքրւում, շօշափելի օգնութիւն հասցնելու մտքով: Դրա հակառակը, կայ դաւադրական վերաբերմունք: Մենակ ենք եւ պէտք է ապաւինենք միա՛յն մեր ուժերին՝ թէ՛ ճակատը պաշտպանելու եւ թէ երկրի ներսը կարգ հաստատելու համար։

Արամ Մանուկեան

1918թ մայիս

 

Շուրջ 50 օր Ադրբեջանը շրջափակման մէջ է պահում Արցախը։ Եւ այս օրերի ընթացքում էլ չմնաց որեւէ հեղինակաւոր պետութիւն՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա եւ այլն, միջազգային կառոյց՝ ԵՄ, ԵԽ, նոյնիսկ ՄԻԵԴ-ի որոշում, որ չտադապարտի եւ չպահանջի բացել Բերձորի միջանցքը։ Իսկ Ադրբեջանը ոչ միայն նպատակ չունի ապաշրջափակել Արցախը, այլեւ անջատում է գազամատակարարումը։

Ահա եւ ձեզ, այսպէս կոչւած «միջազգային հանրութիւն»։ Խօսքս վերաբերում է Հայաստանի չնչին բացառութեամբ, բոլոր քաղաքական, հասարակական ուժերին, որոնք իրենց բոլոր յոյսերը կապել եւ այժմ էլ կապում են այդ չարաբաստիկ միջազգային հանրութեան հետ։ Դեռ 19-րդ դարում նման, մեղմ ասած՝ միամիտ յոյսերը բացատրելի էին, իսկ աւելի քան 30 տարւայ պետութիւն ունեցող ժողովրդի համար սա ողբերգութիւն է։

Այո՛, ողբերգութիւն է, երբ իշխող «քաղաքական» ուժը Արցախից հրաժարւում է, այն համարելով թշնամի երկրի մաս, եւ որի անվտանգութիւնը կապում Ռուսաստանի հետ, իսկ Հայաստանի անվտանգութեան յոյսը դնում է միջազգային, յատկապէս արեւմտեան թեւի վրայ եւ ծնկաչոք խաղաղութիւն աղերսում։

Երբ հերոսական դէմքերով աժբ-ականները յոյսերը կապում են ԱՄՆ-հետ, ասելով որ 8 րոպէ է անհրաժեշտ հայոց թշնամիներին ԱՄՆ-ի կողմից սաստելու համար։

Այսօր, շատ ռուսական կողմորոշում ունեցողներ, նոյնպէս դժգոհ են Ռուսաստանի պահւածքից։ Այս ամէնը ցոյց է տալիս, որ մենք հեռու ենք պետական մտածողութիւնից եւ մեր յոյսը դնում ենք, կախւած կողմորոշումներից, տարբեր հովանաւորների վրայ։ Այսօր, մեր փրկութիւնը ոչ թէ այդ չարաբաստիկ միջազգային հանրութիւնն է, այլ միայն ու միայն մենք։ Եթէ վճռականութիւն ունենաք, համախմբւենք, քշենք ազգադաւ իշխանութեանը, հաւատացած եղէք այդ նոյն միջազգային հանրութիւնը յարգանքով կը լցւի մեր հանդէպ։

Յաջորդ քայլով արագօրէն վերականգնել բանակը, յետ բերելով փորձառու հրամանատարներին եւ ... այո՛ բացել Քարվաճառի ճանապարհը։

Հաւատացած եղէք, որ նոյն միջազգային հանրութիւնը առաւել մեծ յարգանքով մեզ կը վերաբերւի եւ առնւազն ներքուստ կը հիանայ մեզնով։

 

168.am

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։