Հա

Քաղաքական

30/01/2023 - 12:20

«Արցախի մասով պէտք է շտապել». Տիգրան Աբրահամեան

Արցախի օպերատիւ շտաբը տեղեկացրել է, որ առաջիկայում սոցիալական ծանր վիճակի մեղմացմանն ուղղւած ծրագրեր է գործի դնելու:

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Ադրբեջանի սանձազերծած շրջափակման հետեւանքով Արցախում 10 հզ.-ից աւելի մարդ դարձել է գործազուրկ:

Արցախի օպերատիւ շտաբը տեղեկացրել է, որ առաջիկայում սոցիալական ծանր վիճակի մեղմացմանն ուղղւած ծրագրեր է գործի դնելու:

Սոցիալ-տնտեսական առումով եւս Արցախում բազմաթիւ խնդիրներ կան` գործազրկութիւնից, կոմունալ վճարներից մինչեւ վառելիքի ճգնաժամ եւ Արցախը միայն իր ռեսուրսներով, բիւջէի վերաբաշխումներով խնդիրը չի կարող լուծել:

Շրջափակման պայմաններում նոր աշխատատեղերի բացման թեման նոյնիսկ տեղին էլ չէ քննարկել, այստեղ սոցիալական նոր փաթեթ պէտք է ներդնել, որն առանց Հայաստանի ու միջազգային կազմակերպութիւնների միջամտութեան գրեթէ անհնարին է իրագործել:

Այս համատեքստում պէտք է դիտարկել աշխատանքը կորցրած եւ սոցիալական ծանր վիճակում գտնւող ընտանիքների կոմունալ վճարների մասնակի կամ ամբողջական փոխհատուցման հարցը:

Քննարկելի է նաեւ սոցիալական ծանր պայմաններում գտնւող ընտանիքների երեխաների դեղորայքի եւ սննդամթերքի նւազագոյն ծաւալի ապահովման հարցը:

Տարեվերջին յայտարարւեց, որ ՀՀ-ում փոխվարչապետի գլխաւորութեամբ յանձնաժողով է ստեղծւել, որը պէտք է զբաղւի Արցախի սոցիալ-տնտեսական, հումանիտար խնդիրներով, նոյնիսկ մի քանի մլրդ գումար յատկացւեց:

Արցախի մասով պէտք է շտապել, որպէսզի գոնէ լուծման ենթակայ հարցերը օպերատիւ կարգաւորում ստանան` որոշակի առումով մեղմելու առանց այն էլ մարդկանց ծանր պայմանները»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։