Երբ մարդու մանկութիւնը, պատանեկութիւնը ընտանիքում, բակում, դպրոցում անցնում են ոչ լիարժէք, անվերջ ճնշումներով, ծեծով, նւաստացումներով, երբ մի կոնֆետի համար իրեն ճղում է եւ գետինը ճանկռում, նա բարդոյթաւորւում է եւ ատում բոլորին՝ հասակակիցներին, հայրենակիցներին, բոլոր մարդկանց, երկիրը, հայրենիքը։
«alikonline.ir» - Աւետիք Իշխանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․
«Երբ մարդու մանկութիւնը, պատանեկութիւնը ընտանիքում, բակում, դպրոցում անցնում են ոչ լիարժէք, անվերջ ճնշումներով, ծեծով, նւաստացումներով, երբ մի կոնֆետի համար իրեն ճղում է եւ գետինը ճանկռում, նա բարդոյթաւորւում է եւ ատում բոլորին՝ հասակակիցներին, հայրենակիցներին, բոլոր մարդկանց, երկիրը, հայրենիքը։
Եւ պատկերացրէք, որ այդ արարածը բոլորից վրէժխնդիր լինելու համար սեւեռւում է իշխանութեան հասնել ցանկացած գնով՝ բանսարկութիւն, մատնութիւն, շորթում, նաեւ քծնանք, շողոքորթութիւն, օտար, թշնամի երկրի կողմից հաւաքագրում։
Հասնելով իշխանութեան այդ արարածը հետեւողականօրէն սկսում է իր ողորմելի վրէժխնդրութիւնն ի կատար ածել, օգտագործելով պետական, այն է՝ իշխանական լծակները․
- Իրեն ենթարկւողներին, նւաստացնել, նաեւ առատօրէն վարձատրել, «դարձնելով» «համախոհ», կուսակից-ստրուկներ։
- Չենթարկւողներին հետապնդել, ասֆալտին պառկեցնել, քրէական գործեր թխել, կալանւորել, ծեծել, սպանել։
- Արտերկրում իրեն քննադատողներին արգելել հայրենիք այցելել։
- Եւ վերջապէս, հայրենիքից վրէժ լուծել, այն վաճառելով թշնամուն»։