Հա

Քաղաքական

30/01/2023 - 15:00

Ամենայն Հայոց կաթողիկոսը ցաւակցել է Իրանի նախագահին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը յունւարի 30-ին ցաւակցական նամակ է յղել Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիին՝ Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած աղէտալի երկրաշարժի կապակցութեամբ:

«alikonline.ir» - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը յունւարի 30-ին ցաւակցական նամակ է յղել Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիին՝ Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած աղէտալի երկրաշարժի կապակցութեամբ: «Արմենպրես»-ին այս մասին յայտնել են Մայր Աթոռի տեղեկատւական համակարգից:  

«Խոր ցաւով տեղեկացանք Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած աղէտալի երկրաշարժի մասին, որի հետեւանքով կան աւերւածութիւններ, մարդկային զոհեր եւ վիրաւորներ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր ցաւակացութիւնն ու աղօթական զօրակցութիւնն ենք բերում Ձեզ, Իրանի Իսլամական Հանրապետութեան կառավարութեանը եւ Իրանի համայն ժողովրդին»,- նշել է Վեհափառ Հայրապետն իր ցաւակցագրում:

Նորին Սրբութիւնը Երկնաւորի մխիթարութիւնն է հայցել բոլոր սգակիրներին եւ առողջութիւն մաղթել երկրաշարժից տուժած վիրաւորներին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։