ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան նախաձեռնութեամբ փետրւարի 3-ին ժամը 11։00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացւեն խորհրդարանական լսումներ` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերեալ խմբակցութեան ներկայացրած ԱԺ յայտարարութեան նախագծի առնչութեամբ։
«alikonline.ir» - ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան նախաձեռնութեամբ փետրւարի 3-ին ժամը 11։00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացւեն խորհրդարանական լսումներ` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերեալ խմբակցութեան ներկայացրած ԱԺ յայտարարութեան նախագծի առնչութեամբ։
Այսօր՝ լրագրողների հետ զրոյցում «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանն ասաց, որ, ըստ կանոնակարգի, խորհրդարանական լսումները բաց են ԱԺ բոլոր պատգամաւորների համար, պէտք է ակնկալել իշխող խմբակցութեան պատգամաւորների ներկայութիւնը, քանի որ օրախնդիր հարց է։ Գրում է Panorama.am-ը:
«Պաշտօնապէս ԱԺ ղեկավարութեանը փոխանցւել է, որ ցանկալի է Սուրէն Պապիկեանի ներկայութիւնը որպէս նաեւ յարակից զեկուցող, քանի որ խօսքը օրախնդրի հարցին է վերաբերում։ Մեզ համար շատ կարեւոր է հարցի քննարկումը, ոչ թէ հարցը լոկ արծարածելը։ Դրա համար նոյնիսկ պատրաստակամութիւն ենք յայտնել, եթէ անհրաժեշտութիւն լինի, քանի որ կան անվտանգային տարրեր, թէկուզ փակ նիստում լինի այդ քննարկումը»,- նշեց նա։
Հարցին՝ կարծում է իշխանութեանը հետաքրքրո՞ւմ է Լաչինի հարցը, քանի որ տեսնում են տոտալ անտարբերութիւն, ընդդիմադիր պատգամաւորը պատասխանեց. «Իրականում գործողութիւնները, որոնք իշխանութիւնը նախաձեռնում է, սարսափելի թերի է, իշխանութիւնը չի օգտագործում այն բոլոր գործիքակազմերը, որոնք ունի եւ այն թէզը, որ շրջանառում է իշխանութիւնը, թէ Լաչինի միջանցքի հարցով Ադրբեջանի հետ չեն բանակցում, աւելի նեղ կացութեան մէջ է դնում Արցախի Հանրապետութեանը, դա մղում է Արցախի իշխանութիւններին ոչ հաւասար պայմաններում բանակցել Ադրբեջանի հետ։ Այս առումով, իրօք, իշխանութիւնների գոծողութիւնները խիստ վտանգաւոր են, բայց նաեւ իշխանութիւնների վրայ հանրային ճնշումը ստիպում է որոշակի, առնւազն հանրութեանը մի քիչ աւելի հանգստացնող քայլեր ձեռնարկել։
Անցնող 50 օրերի ընթացքում ամենամեծ վտանգաւորութիւնն իշխանութեան այն թէզն է, որ Լաչինի միջացքի բացելու պատասխանատուն ռուսական կողմն է եւ ռուս խաղաղապահները, թէեւ նոյեմբերի 9-ի յայտարարութեան տակ դրւած է երեք երկրների, այդ թւում Հայաստանի ստորագրութիւնը եւ Հայաստանի իշխանութիւնը Լաչինի միջանցքը բացելու հետ կապւած ունի հաւասարազօր պարտականութիւն»։