Հա

Քաղաքական

02/02/2023 - 09:45

Վահան Քերոբեանն ու հանգուցեալ տատիկը

Պաշտօնեաների մեծ մասը, յատկապէս տնտեսական ոլորտով զբաղւողները՝ կտրւած լինելով իրականութիւնից, ապրում են վիճակագրական թւերի, «միջինների», «ածանցեալների», «քառակուսի արմատների» եւ այլ կատեգորիաների իրականութիւնում, որոնց դէպքում կարեւորն այն է, որ համակարգչի էկրանին յայտնւող պատկերը գեղեցիկ լինի ու Նիկոլ Փաշինեանին հաճելի լինի այդ խաբկանքը։ Նրանց համար վիճակագրական թւերը կարեւոր են իրական կեանքից, անուն-ազգանուն, հասցէ ու անօթի լինելու դժբախտութիւն ունեցող մարդկանց ճակատագրից։

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ

 

«Մարդիկ միջինում ապրում են անհամեմատ աւելի լաւ, քան մի տարի առաջ, տնտեսական աճը հէնց դա է ցոյց տալիս։ Հաշւի առնելով նաեւ այն ներառականութիւնը, որը կայ այսօր մեր տնտեսական աճի մէջ, կարող ենք ասել, որ մարդկանց մեծ մասն աւելի լաւ է ապրում։ Գործազրկութիւնը տեսել էք, երկու տարւայ ընթացքում 18,6 տոկոսից երրորդ եռամսեակի տւեալները 16,1 է, բայց չորրորդ եռամսեակով մենք գուցէ արդէն երկնիշ գործազրկութեան կեանքից դուրս գանք»,- յայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբեանը՝ որպէս «անհամեմատ աւելի լաւ կեանքի» հիմնաւորումներ ներկայացնելով բազմաթիւ ու բազմապիսի թւեր, այս ցուցանիշի այսքան աճ, այն միւսի այնքան աւելացում, եւ այդպէս շարունակ… Բայց այդ թւերից որեւէ մէկը Էկոնոմիկայի նախարարի «միջինացւած» յայտարարութիւնն այդպէս էլ արժանահաւատ չեն դարձրել։

Տրամաբանութեան հետ Քերոբեանի ունեցած անյաղթահարելի հակասութիւնների մասին խօսում են անգամ նրա հարազատ թիմակիցները։ Բայց քանի որ Հայաստանում դեռեւս անհեթեթութիւն արտաբերելու համար հարկատեսակ չի գործում, Վահան Քերոբեանը շարունակում է շաղակրատել՝ առաջնորդւելով երեւի այն կանխավարկածով, որ լսարանն առնւազն իրենից աւելի ունակութիւններ չունի։ Կամ գուցէ ոչնչով էլ չի առաջնորդւում։ Պարզապէս խօսում է, որովհետեւ... յիշենք հարկատեսակի բացակայութիւնը։

Իրականութիւնն այն է, որ Հայաստանում քաղաքացիների սոցիալական վիճակը չի լաւացել, եւ այն, ինչ ներկայացնում է Վահան Քերոբեանը, զուտ վիճակագրական ԽԱԲԿԱՆՔ է։ Այդ խաբկանքը լղոզելու համար նա օգտագործում է այժմ մոդայիկ «ներառականութիւն» արտայայտութիւնը՝ այդպէս էլ չմասնաւորեցնելով, թէ հասարակութեան յատկապէս որ խաւերին եւ ինչ կշռային յարաբերակցութիւններով է ներառում «միջինում անհամեմատ աւելի լաւ կեանքը»։

Պաշտօնեաների մեծ մասը, յատկապէս տնտեսական ոլորտով զբաղւողները՝ կտրւած լինելով իրականութիւնից, ապրում են վիճակագրական թւերի, «միջինների», «ածանցեալների», «քառակուսի արմատների» եւ այլ կատեգորիաների իրականութիւնում, որոնց դէպքում կարեւորն այն է, որ համակարգչի էկրանին յայտնւող պատկերը գեղեցիկ լինի ու Նիկոլ Փաշինեանին հաճելի լինի այդ խաբկանքը։ Նրանց համար վիճակագրական թւերը կարեւոր են իրական կեանքից, անուն-ազգանուն, հասցէ ու անօթի լինելու դժբախտութիւն ունեցող մարդկանց ճակատագրից։ Իսկ այդ հարցում այդ պաշտօնեաներին մեծագոյն նւէր է մատուցում հէնց «միջին» հասկացութիւնը, որի հրաշագործ ազդեցութեամբ ցանկալի լոյսի ներքոյ կարելի է ներկայացնել ցանկացած երեւոյթ։

Սակայն այդ միջինամոլութիւնը խիստ վտանգաւոր է եւ ամենաշատն է մարդկանց կտրում իրականութիւնից։ Միջինացւած ցուցանիշների վնասի մասին ամենալաւ օրինակը ներկայացրել է հաւանականութիւնների մասնագէտ Նասիմ Թալեբը՝ «ինչպէս սպանել տատիկին» այլաբանական օրինակով, որը յորդորում է անմիջապէս չհամաձայնել սեփական տատիկին միջինում 21°C աստիճանի պայմաններում պահելու առաջարկին, որովհետեւ 21°C-ը նաեւ +60°C-ի եւ -18°C-ի միջինն է։ Հետեւաբար, կարեւորը ոչ թէ միջինացւած նոմինալ թւերն են, որոնք իրականում գրեթէ ոչինչ չեն ասում, այլ բաշխումը։

Այնպէս որ, յաջորդ անգամ Վահան Քերոբեանը նման թւային մանիպուլեացիաներ պէտք է ներկայացնի միայն «միջինում 1.2 մետր խորութիւն ունեցող գետը» անցնելուց յետոյ։

 

168.am

 

Յարակից լուրեր

  • Դախլի հակառակ կողմը
    Դախլի հակառակ կողմը

    Քաղաքական ու պետական գործիչների տարբերութեան մասին կան տասնեակ տեսութիւններ, հազարաւոր գեղեցիկ արտայայտութիւններ ու բազմաթիւ ցցուն օրինակներ։ Դրանցից ամենացցունի ականատեսն ենք այսօր Հայաստանում՝ ի դէմս Նիկոլ Փաշինեանի, ով ունի պետական գործչի զրոյական յատկանիշներ, եւ իրեն դրսեւորում է հարիւր տոկոսով՝ որպէս քաղաքական գործիչ։

  • Թաւշեայ անառակութեան նուրբ արւեստը
    Թաւշեայ անառակութեան նուրբ արւեստը

    Մեր հանրային ու պետական կեանքի հիմնարար խնդիրների մեծ մասը պայմանաւորւած է բովանդակութեան եւ ձեւի խեղաթիւրման, դրանք մէկը միւսով փոխարինելու, ձեւը՝ որպէս բովանդակութիւն ներկայացնելու, իսկ բովանդակութիւնն անձեւ մատուցելու հետ։ Այդ երեւոյթն առկայ է անսահմանօրէն շատ ոլորտներում ու տիրոյթներում։ Բայց այդ անոմալիայի ամենակործանարար հետեւանքներն արտայայտւում են երկու առանցքային ուղղութիւններում՝ պետութեանը եւ քաղաքականութեանը վերաբերող հարցերում։

  • Քաղաքացիական պայմանագրի այլասերումը․ որոշները՝ ընդդէմ բոլորի
    Քաղաքացիական պայմանագրի այլասերումը․ որոշները՝ ընդդէմ բոլորի

    Քաղաքացիական պայմանագրի գաղափարը, որն ընկած է նոր ժամանակների պետութիւնների ճարտարապետութեան հիմքում, արտայայտում է տւեալ տարածքում ապրող բոլոր քաղաքացիների համաձայնութիւնը՝ այս կամ այն կերպ իրենց կեանքը կազմակերպելու հարցում։ Այդ գաղափարի հեղինակ Հոբսն այն հիմնաւորում էր պարզորոշ կերպով՝ քաղաքացիական պայմանագիրը եւ որպէս դրա հետեւանք առաջացող պետութիւնն անհրաժեշտ է, որպէսզի հասարակութեան մէջ չգործի «բոլորն ընդդէմ բոլորի» (bellum omnium contra omnes) բանաձեւը։ Հետեւաբար՝ մարդիկ պէտք է կնքեն քաղաքացիական պայմանագիր, որպէսզի դրա հիման վրայ գոյացող պետութիւնն աշխատի՝ «որոշները բոլորի համար» սկզբունքով։

  • Այրւող զօրամասից՝ էլիտար բնակարան
    Այրւող զօրամասից՝ էլիտար բնակարան

    Նիկոլ Փաշինեանի գոյութիւնը Հայաստանի իշխանութեան ղեկին ինդուլգենցիա է բոլորի համար՝ ցանկացած յանցանք գործելու ու պատասխանատւութեան չենթարկւելու իմաստով։ Իսկ «հայկական ժողովրդավարութիւնը», որ ժողովրդավարածաղրանք է, իրականում հրաշալի միջավայր է նմանների համար։

  • Մուտքանունը՝ «Հայաստանի Հանրապետութիւն»
    Մուտքանունը՝ «Հայաստանի Հանրապետութիւն»

    Հայաստան-Ադրբեջան «խաղաղութեան պայմանագրի» բանակցութիւններն առցանց ձեւաչափով կամ օնլայն ռեժիմով անցկացնելու մասին Ադրբեջանի արտգործնախարարի յայտարարութիւնը (Բայրամովը, իհարկէ, արդէն ասել է, թէ դա այդքան էլ արդիւնաւէտ չէ, բայց տւեալ դէպքում, կարեւոր չէ), բացի այդ երկրի հետ վարւող ստւերային գործընթացի մասին հերթական բացայայտումից, նաեւ խիստ խորհրդանշական իմաստ է պարունակում։ Դա ողջ այն ողբերգականութեան խորհրդանշականութիւնն է, որում Հայաստանն ապրում է Նիկոլ Փաշինեանի իշխանութեան գալուց յետոյ։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։