Հա

Քաղաքական

02/02/2023 - 10:00

«Իրանին հարւածած անօդաչուները մեծ հաւանականութեամբ օդ են բարձրացել Ադրբեջանից». Արտեօմ Տօնոյեան

Իրանին հարւածած անօդաչուները մեծ հաւանականութեամբ օդ են բարձրացել Ադրբեջանից։

«Կիզակէտում Արկադի Գրիգորեանի հետ» հաղորդման ժամանակ ասել է իրանագէտ Արտեօմ Տօնոյեանը:

«alikonline.ir» - Իրանին հարւածած անօդաչուները մեծ հաւանականութեամբ օդ են բարձրացել Ադրբեջանից։

«Կիզակէտում Արկադի Գրիգորեանի հետ» հաղորդման ժամանակ ասել է իրանագէտ Արտեօմ Տօնոյեանը: Գրում է Tert.am-ը:

«Կայ տեսակէտ, որ Իրանին պատերազմի մէջ ներքաշելու դէպքում, Ադրբեջանը կարող է տեղական Ուկրայինայի դերը խաղալ։ Թաւրիզին աշխարհագրօրէն աւելի մօտ է Նախիջեւանը եւ Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացւած տարածքները։ Ամենայն հաւանականութեամբ հէնց այդ հատւածից են օդ բարձրացել Իրանի տարածք մտած ԱԹՍ-ները։ Քիչ է հաւանական, որ անօդաչուները թռնէին Պարսից ծոցի արաբական երկրներից կամ Իրաքից։

Մօտ ապագայում Իրանի դէմ լայնածաւալ պատերազմ չեմ կանխատեսում։ ԱՄՆ-ը դրանում շահագրգիռ չէ։ Իսկ ռազմական օբիեկտներին հարւածելւ երկու նպատակ ունէր, նախ իրանցիներին ցոյց տալ, որ պետութիւնը չի կարողանում անվտանգութիւն ապահովել եւ երկրորդ՝ ստիպել Իրանին հրաժարւել միջուկային ծրագրից»,- ասել է իրանագէտը։

Տօնոյեանի կարծիքով, Իրանի դէմ լայնածաւալ պատերազմ սկսւելու դէպքում, Թուրքիան ու Ադրբեջանը կօգտւեն առիթից ու կը վերցնեն Սիւնիքն ու «միջանցքը», քանի որ Իրանը զբաղւած կը լինի այլ հատւածները պաշտպանելով։

Խօսելով հայ-իրանական յարաբերութիւնների եւ Հայաստանի քայլերի մասին, Տօնոյեանն ասել է, որ համագործակցութեան առումով այն պատկերացումները, որ կան Իրանում, համարժէք արձագանգ չեն ստանում Երեւանում։ Իրանում խօսում են ռազմական դաշինքի, համատեղ զօրավարժութիւնների, Սիւնիքում ներկայութեան մասին, մինչդեռ Հայաստանի կողմից գործակցութեան ծաւալները անհամեմատ փոքր են։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։