Հա

Քաղաքական

02/02/2023 - 11:30

Նիկոլ Փաշինեանի կրեդոն՝ «Մաշնես ու ես»

Նիկոլ Փաշինեանի իշխանութեան բազմաթիւ առանձնայատկութիւններից մէկը Հայաստանի ապասուբիեկտայնացմանը զուգահեռ՝ սեփական անձի գերսուբիեկտայնացումն է։

Նրա իշխանութեան անցած շուրջ 5 տարիների ընթացքում Հայաստանը՝ որպէս պետական կազմաւորում, բովանդակօրէն գրեթէ ամբողջութեամբ կորցրել է իր սուբիեկտայնութիւնը՝ ինչպէս տարածաշրջանային, այնպէս էլ ու առաւել եւս՝ միջազգային քաղաքականութեան ասպարէզում։

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ

 

Նիկոլ Փաշինեանի իշխանութեան բազմաթիւ առանձնայատկութիւններից մէկը Հայաստանի ապասուբիեկտայնացմանը զուգահեռ՝ սեփական անձի գերսուբիեկտայնացումն է։

Նրա իշխանութեան անցած շուրջ 5 տարիների ընթացքում Հայաստանը՝ որպէս պետական կազմաւորում, բովանդակօրէն գրեթէ ամբողջութեամբ կորցրել է իր սուբիեկտայնութիւնը՝ ինչպէս տարածաշրջանային, այնպէս էլ ու առաւել եւս՝ միջազգային քաղաքականութեան ասպարէզում։

Հայաստանի ողջ արտաքին քաղաքականութիւնը վերածւել է «սուվերենի փնտրտուք» յիշեցնող անարժանապատիւ մրցութեան։

Հայաստանի իշխանութիւնը՝ սեփական անվտանգութիւնը սեփական ուժերով ապահովելու համակարգ կառուցելու փոխարէն (ինչն ինքնիշխանութեան առանցքային տարր է), արդէն հինգ տարի զբաղւած է «անվտանգութեան երաշխաւորի» փնտրտուքով, իրականում, թէկուզեւ ոչ արդիւնաւէտ ու թերութիւններով, սակայն գոյութիւն ունեցողի վարկաբեկմամբ, ու պատրանքային աւելի կատարեալի գովաբանութեամբ, որը, սակայն, այդպէս էլ միս ու արիւն չի ստանում։

Ահա այս ողջ գործընթացն անդառնալիօրէն նւազեցրել է Հայաստանի սուբիեկտայնութիւնը, որովհետեւ սուվերեն որոնողի հետ որեւէ իրեն յարգող պետութիւն չի խօսում, աւելի արդիւնաւէտ է խօսել սուվերենի թեկնածուների հետ, ինչպէս եւ վարւում են Հայաստանում ու Հայաստանի շուրջ հետաքրքրութիւն ունեցողները։

Հայաստանի ապասուբիեկտայնացման այս գործընթացը յանգեցրել է Նիկոլ Փաշինեանի անձի գերսուբիեկտայնացմանը։ Նա է Հայաստանում իշխանութեան կենտրոնը, բոլոր որոշումները կայացնողը, հպատակներին խրախուսողն ու ընդվզողներին պատժողը։ Գռեհկութեան բոլոր սահմաններն անցնող նրա հրապարակային յայտնութիւնները՝ տասնեակ թիկնապահների ու հարիւրաւոր ոստիկանների տեսարաններով, ահա սեփական գերսուբիեկտայնութեան ցուցադրութիւնն են նաեւ։

Այս երկու զուգահեռ գործընթացները՝ Հայաստանի ապասուբիեկտայնացումը եւ Նիկոլ Փաշինեանի գերսուբիեկտայնացումը, հակադարձ համեմատական են, այսինքն՝ որքան թուլանում է Հայաստանը՝ որպէս սուբիեկտ, այնքան աւելի է ամրապնդւում Փաշինեանը՝ որպէս իշխանութիւն կրող սուբիեկտ։ Այսինքն՝ տեղի է ունենում անձնիշխանութեան ձեւի գերհզօրացում՝ ի հաշիւ պետութեան քաղաքական բովանդակութեան։

Ընդ որում, ձեւականօրէն ուժեղացող իշխանութիւնն ըստ էութեան դատարկ է բովանդակօրէն, քանի որ սուբիեկտայնութիւնից զուրկ պետութեան մէջ իշխանութիւն ունենալը նման է ուրիշին պատկանող աւտոմեքենայ վարելուն։ Խնդիրն այն է, սակայն, որ Նիկոլ Փաշինեանի համար իշխանութեան ձեւի ու պետութեան բովանդակութեան այս այլասերումները որեւէ նշանակութիւն չունեն, քանի որ նրան յուզում է հէնց այդ ձեւը եւ ոչ երբեք՝ բովանդակութիւնը։

Աւելին, գուցէ նա անգամ չի գիտակցում սեփական իշխանութեան կոմիզմը, հնարաւոր է՝ նա լուրջ է ընդունում զգաստ կանգնող նախարարների ու պատիւ տւող գեներալների պատկերը եւ դա համարում է՝ որպէս իրական իշխանութեան արտայայտութիւն։

Իսկ գուցէ նա լաւ էլ հասկանում է սեփական իշխանութեան դատարկութիւնը եւ երջանիկ է յատկապէս նրանով, որ դա ապահովում է մի կողմից՝ վայելքներ, միւս կողմից՝ անսահմանափակ ռեսուրսներ, որոնք կարելի է վայելել նաեւ իշխանութիւնից յետոյ։

«Երբ ձեզ համար կազմակերպում են դիւանագիտական ընդունելութիւններ, եւ երբ դուք հնարաւորութիւն էք ստանում իւրացնել ներքին ռեսուրսները, այլեւս կարեւոր չէ, թէ իրականում որքան դատարկ է ձեր իշխանութիւնը»,- այսպէս է բնորոշում ձախողւած պետութիւնների ձեւական ղեկավարներին Տարօն Աճեմօղլուն, ով երեւի հէնց այդ պատճառով էլ հրաժարւեց ընդունել Հայաստանի համար աշխատելու՝ Նիկոլ Փաշինեանի հրաւէրը։

 

168.am

 

Յարակից լուրեր

  • Դախլի հակառակ կողմը
    Դախլի հակառակ կողմը

    Քաղաքական ու պետական գործիչների տարբերութեան մասին կան տասնեակ տեսութիւններ, հազարաւոր գեղեցիկ արտայայտութիւններ ու բազմաթիւ ցցուն օրինակներ։ Դրանցից ամենացցունի ականատեսն ենք այսօր Հայաստանում՝ ի դէմս Նիկոլ Փաշինեանի, ով ունի պետական գործչի զրոյական յատկանիշներ, եւ իրեն դրսեւորում է հարիւր տոկոսով՝ որպէս քաղաքական գործիչ։

  • Թաւշեայ անառակութեան նուրբ արւեստը
    Թաւշեայ անառակութեան նուրբ արւեստը

    Մեր հանրային ու պետական կեանքի հիմնարար խնդիրների մեծ մասը պայմանաւորւած է բովանդակութեան եւ ձեւի խեղաթիւրման, դրանք մէկը միւսով փոխարինելու, ձեւը՝ որպէս բովանդակութիւն ներկայացնելու, իսկ բովանդակութիւնն անձեւ մատուցելու հետ։ Այդ երեւոյթն առկայ է անսահմանօրէն շատ ոլորտներում ու տիրոյթներում։ Բայց այդ անոմալիայի ամենակործանարար հետեւանքներն արտայայտւում են երկու առանցքային ուղղութիւններում՝ պետութեանը եւ քաղաքականութեանը վերաբերող հարցերում։

  • «Փաշինեանը թշնամացնում է ՀՀ-ն ՌԴ-ի հետ ու ՀԱՊԿ-ից դուրս գալու քաղաքականութիւն իրականացնում, ինչն Արցախի ու Հայաստանի համար յղի է լինելու ողբերգական հետեւանքներով». Թեւանեան
    «Փաշինեանը թշնամացնում է ՀՀ-ն ՌԴ-ի հետ ու ՀԱՊԿ-ից դուրս գալու քաղաքականութիւն իրականացնում, ինչն Արցախի ու Հայաստանի համար յղի է լինելու ողբերգական հետեւանքներով». Թեւանեան

    Նիկոլ Փաշինեանը նոր պատերազմ է բերում Հայաստանի գլխին: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Անդրանիկ Թեւանեանը:

  • Քաղաքացիական պայմանագրի այլասերումը․ որոշները՝ ընդդէմ բոլորի
    Քաղաքացիական պայմանագրի այլասերումը․ որոշները՝ ընդդէմ բոլորի

    Քաղաքացիական պայմանագրի գաղափարը, որն ընկած է նոր ժամանակների պետութիւնների ճարտարապետութեան հիմքում, արտայայտում է տւեալ տարածքում ապրող բոլոր քաղաքացիների համաձայնութիւնը՝ այս կամ այն կերպ իրենց կեանքը կազմակերպելու հարցում։ Այդ գաղափարի հեղինակ Հոբսն այն հիմնաւորում էր պարզորոշ կերպով՝ քաղաքացիական պայմանագիրը եւ որպէս դրա հետեւանք առաջացող պետութիւնն անհրաժեշտ է, որպէսզի հասարակութեան մէջ չգործի «բոլորն ընդդէմ բոլորի» (bellum omnium contra omnes) բանաձեւը։ Հետեւաբար՝ մարդիկ պէտք է կնքեն քաղաքացիական պայմանագիր, որպէսզի դրա հիման վրայ գոյացող պետութիւնն աշխատի՝ «որոշները բոլորի համար» սկզբունքով։

  • Արայիկ Յարութիւնեանի երազանքը չի կատարւելու, որովհետեւ նա Փաշինեանի կամակատարն է
    Արայիկ Յարութիւնեանի երազանքը չի կատարւելու, որովհետեւ նա Փաշինեանի կամակատարն է

    168 TV-ի «Ռեւիւ» հաղորդաշարի եթերում Արցախի ԱԺ «Արդարութիւն» խմբակցութեան պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանը կոչ արեց չնեղանալ որեւէ միջազգային երաշխաւորից, կամ Կլաարից՝ իր նման ձեւակերպումների համար։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։