Շուրջ մէկ տասնեակից աւելի խորհրդարանականներ բաւական դրական կեցւածք էին դրսեւորել, խստօրէն դատապարտել էին ադրբեջանական քաղաքականութիւնը, ափսոսանք յայտնել բրիտանական կառավարութեան հետեւողական գործողութիւնների նկատմամբ եւ պահանջել առարկայական ներգրաւում` ստիպելու Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, եւ նաեւ հումանիտար օժանդակութիւն տրամադրել Արցախին։
«alikonline.ir» - Շուրջ մէկ տասնեակից աւելի խորհրդարանականներ բաւական դրական կեցւածք էին դրսեւորել, խստօրէն դատապարտել էին ադրբեջանական քաղաքականութիւնը, ափսոսանք յայտնել բրիտանական կառավարութեան հետեւողական գործողութիւնների նկատմամբ եւ պահանջել առարկայական ներգրաւում` ստիպելու Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, եւ նաեւ հումանիտար օժանդակութիւն տրամադրել Արցախին։ Այս մասին, անդրադառնալով բրիտանական կառավարական ֆինանսաւորմամբ հասարակական կազմակերպութեան կողմից 350.000 ֆունտ ստերլինգ Լաչինի միջանցքի փակումից տուժածներին յատկացնելուն»,- Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու Գէորգ Ղուկասեանը։
«Այս ամբողջ քաղաքական տրամադրւածութեան ֆոնին Բրիտանիայի արտաքին քարտուղարի յատուկ ներկայացուցիչը յայտարարել էր, որ Բրիտանական կառավարական ֆինանաւորմամբ հասարակական կազմակերպութիւններից մէկը պատրաստակամ է 350 հազար ֆունտ ստերլիգ գումար յատկացնել Լաչինի միջանցքի հետեւանքով տուժած մարդկանց։ Քանի որ Բրիտանիան աւանդաբար Ադրբեջանի համար համարւում է կոնֆորտ զոնա կարողացել ենք Ադրբեջանի համար բաւական լուրջ խնդիրներ ստեղծել, ԼՂ խնդիրը ամբողջապէս դարձել է Բրիտանիայի հասարակական, քաղաքական շրջանակների քննարկման առարկայ։ Բրիտանիայում գործող Հայաստանի հետ բարեկամութեան խումբը, որի քարտուղարը Հայ Դատի յանձնախմբի պատասխանատուն է բաւականին լաւ աշխատանք է տանում։ Մենք պէտք է հասկանանք, որ այս քննարկումը զուտ խորհրդարանական է, բայց գործադիրի կողմից նման յայտարարութիւնը կապւած է զուտ խորհրդարանական ճնշման հետ, բայց սա չի նշանակում Ղարաբաղի հիմնախնդրում կամ Հայաստանի հետ յարաբերութիւններում Բրիտանական կառավարութեան քաղաքականութեան փոփոխութիւնը։ Սա պէտք է յստակ ընդգծենք»,- ասաց նա։
Խօսելով Հայ Դատի յանձնախմբի դժւարութիւնների մասին, Ղուկասեանը նշեց, որ Հայ Դատի Մեծ Բրիտանիայի յանձնախումբը վերջին տարիներին բաւական ակտիւ է գործում. «Դժւարութիւնը կայանում է նրանում, որ ադրբեջանցիները բաւական լաւ են ներթափանցել Բրիտանիայի հասարակական-քաղաքական շրջանակներում, եւ յատկապէս բիզնես ոլորտում, տնտեսական գործունէութիւն ծաւալող կազմակերպութիւններում այդ առումով որոշակի դժւարութիւններ կան։ Ադրբեջանի հսկողութեան տակ են գտնւում շատ յայտնի լոբբիստներ։ Մենք նախեւառաջ բախւում ենք ադրբեջանական խոշոր ներգրաււածութեանը Բրիտանիայում, բայց մեր յանձնախումբը բաւական լաւ աշխատանքներ իրականացնում է»,- ասաց նա։