Հա

Քաղաքական

02/02/2023 - 12:20

Արցախի շրջափակման փաստը Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցում արդիւնք գրանցելու հնարաւորութիւններ է ստեղծել

Արցախի շրջափակման փաստը՝ իր բոլոր ծանր հետեւանքներով հանդերձ, Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցում արդիւնք գրանցելու որոշակի հնարաւորութիւններ է ստեղծել։ Ակնյայտ է, որ Լեռնային Ղարաբաղ անւանումն այս ընթացքում բաւականին ակտիւ շրջանառւում է. ԼՂ-ում ստեղծւած վիճակի մասին քննարկումներ են ընթանում տարբեր երկրների խորհրդարաններում, միջազգային կառոյցներում։ «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց Արցախի ԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայեանը։

«alikonline.ir» - Արցախի շրջափակման փաստը՝ իր բոլոր ծանր հետեւանքներով հանդերձ, Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցում արդիւնք գրանցելու որոշակի հնարաւորութիւններ է ստեղծել։ Ակնյայտ է, որ Լեռնային Ղարաբաղ անւանումն այս ընթացքում բաւականին ակտիւ շրջանառւում է. ԼՂ-ում ստեղծւած վիճակի մասին քննարկումներ են ընթանում տարբեր երկրների խորհրդարաններում, միջազգային կառոյցներում։ «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում նման տեսակէտ յայտնեց Արցախի ԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայեանը։

«Արցախի վերաբերեալ բազմաթիւ երկրների պետական, քաղաքական գործիչների խօսոյթն աւելի է բիւրեղանում, դրա մասին են նաեւ ԵԽ լիագումար նիստի յունւարի 18-ի օրակարգում ԼՂ-ում ստեղծւած իրավիճակի վերաբերեալ հարցի քննարկման ներառումը, Հաագայի դատարանում ընթացող գործընթացը։ Այս ամէնը գալիս են եւս մէկ անգամ փաստելու, որ ԼՂ հիմնախնդիրը լուծւած չէ եւ իրօք անհրաժեշտութիւն կայ այն լուծելու»,- նշեց Բալայեանը։

Արցախի ԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահն այն համոզմունքին է, որ հիմնախնդրի լուծումը բխում է շատ երկրների շահերից. չլուծւած թողնել այն, նշանակում է ստեծել նոր էսկալացիայի հաւանականութիւն, ինչը յղի կը լինի անկանխտեսելի հետեւանքներով նաեւ շահագրգիռ երկրների համար։

Այդ համատեքստում առաջին երկրներից մէկը, որը պէտք է որ շահագրգռւած լինի Արցախի կարգավիճակի յստակեցմամբ, մեր զրուցակցի գնահատմամբ, հարեւան Իրանն է։ 2020թ. պատերազմից յետոյ ստեղծւած իրավիճակից մեծապէս տուժում է նաեւ Իրանը։ Բալայեանը կարծում է, որ Իրանում յստակ կայ այն գիտակցումը, որ Ադրբեջանի կողմից բռնազաւթւած հայկական Կովսականը, Ջրականը ու միւս տարածքներն իր համար եւս բուֆերային գօտի են եղել։

«Միայն այն, որ ամիսների ընթացքում Ադրբեջանը բռնազաւթւած Կովսականում, Վարանդայում երկու օդանաւակայան է կառուցել, արդէն իսկ լուրջ մտահոգութիւններ պէտք է, որ առաջացներ Իրանում։ Բնական է, որ հէնց այնպէս չեն սարքւել այդ օդանաւականները՝ այն էլ փութաջանութեամբ։ Հաւանաբար, այդ տարածքներում Ադրբեջանը ռազմաբազաներ կը հիմնի, ինչը լուրջ վտանգ կը ներկայացնի Իրանի համար եւս»,- ասաց Բալայեանը։

Վերադառնալով «Լեռնային Ղարաբաղ» տերմինի միջազգայնացմանը՝ Բալայեանը համոզւած է, որ իրավիճակը յօգուտ մեզ շրջելու հնարաւորութիւններ կան՝ միայն թէ քաղաքական իմաստութիւն ու կամք է պէտք դրսեւորի, առաջին հերթին, ՀՀ իշխանութիւնը՝ զուգահեռաբար ակտիւացնելով փոխգործակցութիւնն Արցախի իշխանութիւնների հետ։

«Արցախի ու ՀՀ իշխանութիւնների միջեւ համագործակցութեան ակտիւացման խիստ կարիք կայ։ Ու, նախ եւ առաջ, ՀՀ քաղաքական իշխանութիւնը պէտք է մի կողմ թողնի իր որդեգրած պարտողական կեցւածքն ու ցուցաբերի նախաձեռնողականութիւն»,- եզրափակեց Վահրամ Բալայեանը։

 

Յարակից լուրեր

  • Ռուբէն Վարդանեանի ընտանիքը 20 մլրդ դրամ կը ներդնի Արցախի կենսական նշանակութեան խնդիրների լուծման համար
    Ռուբէն Վարդանեանի ընտանիքը 20 մլրդ դրամ կը ներդնի Արցախի կենսական նշանակութեան խնդիրների լուծման համար

    Հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը եւ «Արցախի անվտանգութեան եւ զարգացման ճակատ» հանրային շարժման նախաձեռնող խմբի անդամները Ստեփանակերտում տեղի ունեցած հանդիպմանը ներկայացրել են շարժման նպատակները, գործունէութեան ուղղութիւնները, կազմակերպական կառուցւածքը:

  • «Արցախը մենք ենք» խորագրով նկարչութեան մրցոյթ
    «Արցախը մենք ենք» խորագրով նկարչութեան մրցոյթ

    Մայիսի 25-ին Արցախի Հանրապետութեան ԿԳՄՍ նախարարութեան աշխատակազմի ՆԶՊ եւ արտադպրոցական ծրագրերի վարչութեան արտադպրոցական ծրագրերի բաժնի նախաձեռնութեամբ Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում կազմակերպւել էր «Արցախը մենք ենք» խորագրով նկարչութեան մրցոյթ: 

  • Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան ԱՄՆ-ի Կենտրոնական կոմիտէի
    Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան ԱՄՆ-ի Կենտրոնական կոմիտէի

    «Արցախի ժողովրդի ինքնորոշման» նախընտրական ծրագրային յայտարարութիւններով քուէարկողների քուէն ստացած ՔՊական վարչակազմն ու Նիկոլ Փաշինեանը բազմիցս ապացուցել են, որ բնաւ հետաքրքրուած չեն Արցախի ժողովրդի գոյութեամբ եւ պատրաստ են Հայաստանի եւ Արցախի տարածքների ու հայ ժողովրդի զաւակների կեանքի հաշուին տիրանալ եւ պահպանել իշխանութիւնը:

  • ԱՄՆ Արիզոնա Նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Արցախի Հանրապետութեան ինքնորոշման իրաւունքը
    ԱՄՆ Արիզոնա Նահանգի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Արցախի Հանրապետութեան ինքնորոշման իրաւունքը

    Հայ Դատի Ամերիկայի յանձնախմբի եւ Արիզոնայի հայ համայնքի ակտիւ անդամներ Արթուր Արթենեանի ու Վարդան Արաբեանի համակարգւած աշխատանքի արդիւնքում ԱՄՆ Արիզոնա նահանգի Ներկայացուցիչների պալատի խօսնակ Բէն Թոման առանձին յայտարարութեամբ ճանաչել եւ համերաշխութիւն է յայտնել Արցախի Հանրապետութեան ինքնորոշման իրաւունքին եւ Արցախի ժողովրդի պայքարին՝ յանուն ազատ ու անկախ կեանքի։

  • «Դրօշակ»-ի առաջնորդող. Յաղթանակի գաղափարից են ծնւում նոր յաղթանակները
    «Դրօշակ»-ի առաջնորդող. Յաղթանակի գաղափարից են ծնւում նոր յաղթանակները

    Մայիսը հայ ժողովուրդը միշտ ընկալել է որպէս յաղթանակների ամիս։ Հայոց պետականութեան հիմնադրման օրը համարւող 1918թ. մայիսի 28-ը Հայաստանի վերանկախացումից յետոյ ներառւեց տօնացոյցում՝ որպէս Հանրապետութեան օր, իսկ մայիսեան այդ տօնին գումարւեցին Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանութեան բանակի ստեղծման օրերը։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։