Հա

Քաղաքական

03/02/2023 - 13:10

«Հայաստանն ունի շատ կարճ ժամանակ որոշումներ կայացնելու համար». Վահէ Յովհաննիսեան. մաս 2

«Հայաստանի ինքնիշխանութիւն» ձեւակերպումը իշխանութիւնը դարձնում է իր նոր բրենդը, ինչը «Արցախը Հայաստան է եւ վերջ»-ի նման բերելու է նոր աղէտի։ Սրան պէտք է շատ լուրջ վերաբերւել, որովհետեւ դա գալիք  աղէտի արդարացման նարատիւն է։

«alikonline.ir» - «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահէ Յովհաննիսեանը գրում է. 

«Ինքնիշխանութիւն եւ միջանցք

«Հայաստանի ինքնիշխանութիւն» ձեւակերպումը իշխանութիւնը դարձնում է իր նոր բրենդը, ինչը «Արցախը Հայաստան է եւ վերջ»-ի նման բերելու է նոր աղէտի։ Սրան պէտք է շատ լուրջ վերաբերւել, որովհետեւ դա գալիք աղէտի արդարացման նարատիւն է։

Գործող իշխանութեան տրամաբանութեամբ՝ Ուկրայինան, Սիրիան փայլուն ինքնիշխան պետութիւններ են։ Մենք դրան ենք գնում։ Նիկոլը Հայաստանը սարքել է Ռուսաստան-Արեւմուտք սուր հակամարտութեան 29 800 կմ մարտադաշտ։ Որպէս զուգահեռ բրենդ՝  շրջանառւում է միջանցքի նարատիւը՝ ժողովրդին պատրաստելով սուրբ նահատակութեան։ Եւ ոչ ոք հարց չի տալիս՝ ի՞նչ ասել է միջանցք, ի՞նչ լուծումներ կան, ի՞նչ տարբերակներ, կարո՞ղ է Հայաստանը ունենալ դրանից շահ, ո՞րը կարող է լինել մեր այսօրւայ անայլընտրանք  դիրքորոշման գինը։ Նիկոլը միջանցքը սարքել է իբր վերջին «վիրտուալ խրամատ», որտեղ ինքն իբր կենաց ու մահու կռիւ է տալիս։

Մեր ժողովուրդն այսօր գտնւում է գաղափարական դիւերսիայի թակարդում, ու նոյնիսկ կրթւած շերտերն են վիրտուալ «միջանցք»-ի ու «Միութենական պետութեան» դարդն անում։

Շրջափակւած իրական Արցախը, հայ-ռուսական յարաբերութիւնների իրական վատացումը, նոր պատերազմի ու իրական նոր զոհերի իրական վտանգը ստորադասւում է տեսական միջանցքին (որը կարող է լինել ընդամէնը սովորական ճանապարհ), եւ գոյութիւն չունեցող «Միութենական պետութեան» գաղափարներին։

Նման բան հնարաւոր է միայն առաջնորդութեան սուր ճգնաժամի դէպքում, երբ հասարակութեանը չի ասւում այլ բան եւ ցոյց չի տրւում այլ ճանապարհ։ Իներցիոն կամ բացակայ լիդերութիւն չի լինում։ Ոչ ոք չի ներկայացնում այս ժողովրդին իրականութիւնը եւ չի ասում հնարաւոր լուծումները։

Իշխանութիւնն ասում է՝ չենք կարող ապահովել ո´չ Արցախի, ո´չ Հայաստանի անվտանգութիւնը, իսկ ռուսական ներկայութիւնը սպառնալիք է։ Ու մի ողջ հասարակութիւն սա լսում է՝ հորթի հնազանդութեամբ սպասելով իր մորթւելուն։ Հետեւութիւն. Հայաստանին պէտք է նոր իշխանութիւն՝ անվտանգային նոր լուծումներով եւ պետութեան նոր տեսլականով։ Չի բացառւում, որ դրա ճանապարհին առաջին պարտադիր քայլը առկայ ընդդիմադիր ձեւաչափերի պաշտօնական լուծարումն է՝ ՆՈՐ-ի հնարաւորութեան համար։ Սա շատ կարեւոր է՝ այսօր առկայ ձեւաչափերի բազմաթւ գրագէտ գործիչների՝ ճիշտ ձեւաչափերում արդիւնաւէտ աշխատելու, հանրային լայն կոնսոլիդացիայի, պետութեանը նոր բովանդակութիւն հաղորդելու եւ հասարակութեանը նոր առաջարկներ տալու համար»։

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։