Հա

Քաղաքական

04/02/2023 - 13:40

Զարեհ Սինանեանը սխալմամբ մտածում է, թէ իր պաշտօնը Փաշինեանին գովասանք անելն է

«Հայաստանը Փաշինեանի տունը չէ. նա այդտեղ պարզապէս պաշտօնեայ է աշխատում: Հայաստանն ամբողջ աշխարհի հայութեան հայրենիքն է»,- 168.am-ի հետ զրոյցում, արձագանգելով իշխանութիւնների կողմից սփիւռքահայ գործիչների մուտքի արգելքի մասին հերթական որոշմանը, ասաց «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Յարութ Սասունեանը:

«alikonline.ir» - «Հայաստանը Փաշինեանի տունը չէ. նա այդտեղ պարզապէս պաշտօնեայ է աշխատում: Հայաստանն ամբողջ աշխարհի հայութեան հայրենիքն է»,- 168.am-ի հետ զրոյցում, արձագանգելով իշխանութիւնների կողմից սփիւռքահայ գործիչների մուտքի արգելքի մասին հերթական որոշմանը, ասաց «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Յարութ Սասունեանը:

Յիշեցնենք, որ Ֆրանսիայի ՀՅԴ երիտասարդականի՝ «Նոր Սերունդ»-ի ատենապետ Նժդեհ Գարագաւորեանն օրերս տեղեկացրել էր, որ իր մուտքը Հայաստան արգելւել է:

Նկատենք՝ աւելի վաղ նման որոշումներ էին կայացւել ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանի, Հոլանդիայի Հայ Դատի յանձնախմբի պատասխանատու Մասիս Աբրահամեանի եւ ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միութեան անդամ Սիւնէ Աբրահամեանի առնչութեամբ:

Այս առնչութեամբ հինգշաբթի օրը կառավարութեան նիստից յետոյ Սփիւռքի գործերով յանձնակատար Զարեհ Սինանեանը նշել էր.

«Եթէ կոնկրետ պատճառների մասին էք ուզում հարցնել, պէտք է դիմէք ԱԱԾ-ին։ Բայց որքանով ես տեղեակ եմ, բոլոր մարդիկ, որոնք մուտքն արգելւել է, բոլորը կապւած են մէկ միջադէպի հետ, մեր պետական դրօշը կրող մեքենայի վրայ յարձակման համար»:

Հարցին՝ այսինքն, ով փորձում է իր բողոքի ձայնը բարձրացնել, պէտք է նրանց մուտքն արգելւի՞ հայրենիք, Զարեհ Սինանեանը պատասխանել էր. «Բայց մեքենայի վրայ ձու նետելը գրեթէ որեւէ տեղ ընդունելի բան չէ»:

Յարութ Սասունյանը յանձնակատարի այս պարզաբանման առնչութեամբ էլ շեշտեց. «Պարոն Սինանեանը, ինչպէս միշտ, ստում է: Ես սա ասում եմ մեծ ցաւով, որովհետեւ նա փողոցից մի մարդ չէ, որ կարող է սուտ ասել եւ այդ սուտը որեւէ հետեւանք չունենայ, այլ պետական պաշտօնեայ է, որ ժողովրդի հարկերով է աշխատում, որպէսզի աշխատանք տանի ի նպաստ հայրենիքի: Բայց, դժբախտաբար, ինքն իր աշխատանքն առաջին օրից մինչեւ օրս՝ 3 տարում չի արել. նա սխալմամբ մտածում է, թէ իր պաշտօնը Փաշինեանին գովասանք անելն է:

Սինանեանը շարունակ բաժանում է սփիւռքը հայրենիքից, մէկ կազմակերպութիւնը՝ միւսից, մէկ անհատը՝ միւսից, եւ անում է նոյն բանը, ինչ իր շեֆը՝ Փաշինեանն է անում. սեւուսպիտակ, հայաստանցի- արցախցի, սփիւռքահայ»:

Այս գործելաոճի «նպատակների» մասին սփիւռքահայ գործիչը հակիրճ է խօսում՝ նկատելով, որ այսկերպ ուղղակի փորձ է արւում թուլացնել ժողովրդին, որպէսզի չկարողանայ պայքարել եւ պատրաստ լինի զիջումների:

«Իսկ ով որ բողոքում է Փաշինեանի զիջումների մասին՝ եթէ այդ բողոքողը պետական պաշտօնեայ է, պաշտօնից հանում են, եթէ ցուցարար է, ձերբակալում են, եթէ սփիւռքահայ է, չեն թողնում իր հայրենիք գայ: Փաշինեանն այնպէս է վարւում, որ կարծես՝ Հայաստանն իր անհատական տունն է, եւ ում որ ուզի, կարող է թողնել իր տուն մտնել,- ասաց նա՝ Փաշինեանին յիշեցնելով, որ ինքն ընդամէնը պաշտօնեայ է, իսկ Հայաստանը՝ ամբողջ հայութեան հայրենիքը:

Ըստ Սասունեանի, մուտքի արգելքի մասին որոշումը հասկանալի կը լինէր, եթէ այդ մարդիկ որեւէ յանցանք արած կամ նախապատրաստած լինէին, սակայն մուտքի արգելքի որոշումները վերաբերում են սփիւռքահայերի, որոնցից որեւէ մէկը որեւէ յանցանք չի գործել:

«Սինանեանը ստում է, թէ ձու են նետել. Փափազեանը նոյնիսկ այդտեղ չի էլ եղել: Ի դէպ, նա արդէն հայց է ներկայացրել դատարան. պէտք է իշխանութեան ներկայացուցիչները գան դատարան եւ ներկայացնեն իրենց փաստերը: Մինչեւ հիմա ոչ մի փաստ չեն ներկայացրել։ Եթէ նման բան լինէր, իրենք անմիջապէս կը ներկայացնէին ժողովրդին տեսանիւթերով, կամ նկարներով, գրութիւններով:

Այս բոլորը շատ ցաւալի է, որովհետեւ այս րոպէին ունենք շատ ծանր իրավիճակ Արցախում եւ նոյնքան ծանր վիճակ՝ ՀՀ սահմաններում, ու բոլորս պէտք է միասնաբանար պայքարէինք՝ փրկելու թէ՛ Հայաստանը, թէ՛ Արցախը մեր դրսի թշնամիներից:

Բայց տեսնում եմ, որ մենք պէտք է պայքարենք միաժամանակ թէ՛ դրսի, եւ թէ՛ ներքին թշնամիների դէմ, ինչը ցաւալի է եւ ուժերի ջլատում է»,- մանրամասնեց Յարութ Սասունեանը:

Արցախի՝ 54-օրեայ շրջափակմանն անդրադառնալով՝ ամերիկահայ գործիչը նկատեց, որ այս հարցում կարեւոր պէտք է լինի իշխանութիւնների հաստատակամութիւնն ու պայքարը՝ մինչդեռ հակառակի ականատեսն ենք:

Նրա համոզմամբ, Փաշինեանի՝ «Արցախը պէտք է ինքնուրոյն բանակցի Ադրբեջանի հետ» յայտարարութիւնը Արցախից «ձեռքերը լւանալու» մասին էր:

«Դրանից յետոյ ի՞նչ պէտք է սպասել աշխարհից՝ փորձեն Արցախի իրաւունքները պաշտպանե՞լ, երբ ՀՀ իշխանութիւններն իրենք չեն պաշտպանում. սպասում ենք, որ իրենք լինեն աւելի հայանպաստ, հայրենասէր, քան ՀՀ իշխանութիւննե՞րը»,- յաւելեց նա:

 

Զարուհի Դիլանեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։