Հա

Քաղաքական

05/02/2023 - 12:35

«Լաւրովը հին է եւ միշտ է աչքի ընկել անմակարդակ պահւածքով. իսկ ի՞նչ են անում ՀՀ իշխանութիւնները». Գագիկ Համբարեան

«Լաւրովը միշտ է աչքի ընկել իր կոպտութիւններով, անմակարդակ պահւածքով, եւ շատ դէպքերում ՌԴ արտաքին քաղաքականութեան ձախողումներն էլ ես կապում եմ հէնց նրա հետ: ՌԴ արտաքին քաղաքականութիւնը ղեկավարող մարդը շատ հին է, բացարձակ պատկերացում չունի նորագոյն տեխնոլոգիաների մասին, թէ ինչպէս կարելի է մարդկանց մանիպուլացնել, ա պլանի տապալման դէպքում շատ արագ անցնել բ պլանի»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագէտ Գագիկ Համբարեանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Լաւրովի այն յայտարարութեանը, թէ Հայաստանն օկուպացրել էր եօթ շրջանները, Ադրբեջանն էլ վերադարձրեց իրեն պատկանող հողերը:

«alikonline.ir» - «Լաւրովը միշտ է աչքի ընկել իր կոպտութիւններով, անմակարդակ պահւածքով, եւ շատ դէպքերում ՌԴ արտաքին քաղաքականութեան ձախողումներն էլ ես կապում եմ հէնց նրա հետ: ՌԴ արտաքին քաղաքականութիւնը ղեկավարող մարդը շատ հին է, բացարձակ պատկերացում չունի նորագոյն տեխնոլոգիաների մասին, թէ ինչպէս կարելի է մարդկանց մանիպուլացնել, ա պլանի տապալման դէպքում շատ արագ անցնել բ պլանի»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագէտ Գագիկ Համբարեանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Լաւրովի այն յայտարարութեանը, թէ Հայաստանն օկուպացրել էր եօթ շրջանները, Ադրբեջանն էլ վերադարձրեց իրեն պատկանող հողերը:

Ըստ նրա՝ պուտինեան ժամանակաշրջանից ի վեր Ռուսաստանը կորցնում է իր ազդեցութիւնը յետխորհրդային մի շարք երկրներում. «Լինելով շատ ժուժկալ՝ Ռուսաստանը չի սիրում գումարներ ծախսել, եւ յոյսը դրել է հակասութիւնների վրայ խաղալու վրայ: Բոլորն էլ լաւ գիտեն՝ որտեղ կան կոնֆլիկտներ, այդտեղ Ռուսաստանը պահպանում է իր դիրքերը, չկայ կոնֆլիկտ՝ ՌԴ-ին շատ արագ այդ տարածաշրջանից հեռացնում են: Մի կողմ թողնելով Լաւրովի յայտարարութիւնը՝ եկէք անդրադառնանք՝ իսկ ի՞նչ են ասում ՀՀ իշխանութիւնները. Աւելի վատ բան են ասում: Եթէ Լաւրովի համար Հայաստանն օկուպացրել էր 7 շրջանները, նոյն Նիկոլ Փաշինեանի, Գուրգէն Արսէնեանի եւ շատ այլ քայլիստների համար Հայաստանն ընդհանրապէս օկուպացրել է նաեւ Արցախը: Հասկանո՞ւմ էք՝ մենք ուշադրութիւն չենք դարձնում այն հակահայ թէզերին, որ հնչեցւում են ՀՀ գործող իշխանութիւնների կողմից: ՀՀ գործող իշխանութիւնները, ըստ Լաւրովի, արդէն Արցախը ճանաչել են՝ որպէս Ադրբեջանի մաս: Չնայած՝ Լաւրովն այստեղ էլ չիմացութեան կամ դիտաւորութեան արդիւնքում փորձ կատարեց յղում անել Ալմա Աթայի հռչակագրին, բայց այդ դեկլարացիայի մէջ ՀՀ-ն իր վերապահումներն է ունեցել, որոնք արձանագրւած են:

Այսինքն՝ նոյնիսկ այդ դեկլարացիան մէջբերելով՝ «Նիկոլ անհողը» չի կարող Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, որովհետեւ ժամանակին Լեւոն Տէր-Պետրոսեանի իշխանութիւնը յատուկ վերապահումներով այնտեղ կէտեր է մտցրել, որ Արցախը չի կարող համարւել Ադրբեջանի մաս, որովհետեւ Արցախը ըստ ԽՍՀՄ Սահմանադրութեան համապատասխան կէտերի՝ հանրաքւէի արդիւնքում դուրս է եկել Ադրբեջանի Խորհրդային Հանրապետութեան կազմից, եւ ԽՍՀՄ Սահմանադրութեան որեւէ խախտում տեղի չի ունեցել»:

Գագիկ Համբարեանը Լաւրովի յայտարարութիւնը դիտարկում է որպէս դեմարշ՝ ՀՀ գործող իշխանութիւններին:

 

Ռազմիկ Մարտիրոսեան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։