Մեր զինւորները միշտ էլ պատրաստ են իրենց արեան գնով պահել մեր հայրենիքի անէն մի միլիմետրը ու դա բազմիցս են ապացուցել ի տարբերութիւն ազգակործան եւ դիտաւորեալ պատերազմ հրահրող եւ հազարաւոր զինւորների մահւան պատճառ դարձած Նիկոլի եւ նրա թայֆայի, որի ակտիւ անդամներից է նաեւ սպային դանակահարած «ասֆալտ» Սուրիկը...
«alikonline.ir» - Քաղաքագէտ Գագիկ Համբարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․
«ՊՆ ղեկավարի պաշտօնը զբաղեցնող «ասֆալտ» Սուրիկը զօրամասերից մէկն այցելելուց յայտարարել է. «Պիտի երդւենք, որ մեր հայրենիքի ամէն մի միլիմետրը պատրաստ ենք պահել մեր արեան գնով»...
Նախ, «մեր» ասելով, ո՞ւմ նկատի ունի...
Մեր զինւորները միշտ էլ պատրաստ են իրենց արեան գնով պահել մեր հայրենիքի անէն մի միլիմետրը ու դա բազմիցս են ապացուցել ի տարբերութիւն ազգակործան եւ դիտաւորեալ պատերազմ հրահրող եւ հազարաւոր զինւորների մահւան պատճառ դարձած Նիկոլի եւ նրա թայֆայի, որի ակտիւ անդամներից է նաեւ սպային դանակահարած «ասֆալտ» Սուրիկը...
Երկրորդը` «ասֆալտ» Սուրի'կ, այս քարտէզին նայի ու պատասխանի թէ, ձեր ապիկար իշխանութեան օրօք հէնց Հայաստանի օկուպացւած տարածքներն ո՞վ է յետ բերելու...
«Ասֆալտ» Սուրի'կ, քայլիստներդ ոչ միայն Արցախի 75 տոկոսը տւեցիք թուրքերին, այլեւ Երեւանի «չափ» տարածք է թուրքը գրաւել Հայաստանից...
Սուրի'կ, չմոռանաս, որ հէնց ձեր ապիկար ու դաւաճանական թայֆան է բանակը տարել դիտաւորեալ պարտութեան, որից յետոյ արդէն 2 տարի էլ մի փամփուշտ չի գնել բանակի համար, իսկ զինւորներին էլ պահում է խայտառակ պայմաններում ու լոկալ պատերազմներով Հայաստանի տարածքներն է յանձնում թշնամի թուրքերին... Ու այս ամենից յետոյ քո նմանը մարդկանց «երդւել է տալիս» ու խօսում «արեան գնով հայրենիքի ամէն մի միլիմետրը» պահելու մասին...
Սուրի'կ, ե՞րբ ենք քո թափած արիւնը տեսնելու ձեր կողմից թուրքին տւած հողերը յետ բերելիս»։