Հա

Քաղաքական

07/02/2023 - 13:35

«Արցախի ինքնորոշման իրաւունքը պէտք է իրացւի եւ միջազգայնօրէն ճանաչւի, այլընտրանքն Արցախի հայաթափումն ու ֆիզիկական սպառնալիքներն են»․ Տիգրան Աբրահամեան

«Պատիւ ունեմ» խմբակցութիւնը իր յայտարարութիւններում եւ գործողութիւններում մշտապէս հիմք է ընդունում արցախեան պայքարի հիմքում դրւած գաղափարներն ու սկզբունքները, իսկ ինքնորոշման սկզբունքի իրացման եւ դրա միջազգային ճանաչման գործընթացը համարում է Արցախի հարցով տարւելիք բանակցութիւնների անկիւնաքարը:

«alikonline.ir» - ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«Արցախի խորհրդարանական բոլոր 5 ուժերը յայտարարութեամբ արձագանգել են ՀՀ իշխող ուժի պարբերական դարձած այն մեկնաբանութիւններին, որոնք կասկածի տակ են դնում Արցախեան ազգային-ազատագրական պայքարի նշանակութիւնը եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը, պառակտում մտցնում ազգի ներսում:

Խմբակցութիւնները, խստօրէն դատապարտելով նման վտանգաւոր վարքագիծը, համոզմունք են յայտնում, որ այդօրինակ արտայայտութիւնները ոչ միայն չեն բխում հայ ժողովրդի շահերից, այլեւ ջուր են լցնում թուրք-ադրբեջանական տանդեմի ջրաղացին:

Ողջունելով այս եւ նման իրավիճակներում Արցախի խորհրդարանի օպերատիւ արձագանգը, կարծում եմ, որ ՀՀ իշխող ուժի յայտարարութիւններն առաւել վտանգաւոր դաշտ են ձեւաւորում Հայաստանի ու Արցախի շուրջ, նպաստում ադրբեջանական ագրեսիւ գործողութիւնների լեգիտիմացմանը:

«Պատիւ ունեմ» խմբակցութիւնը իր յայտարարութիւններում եւ գործողութիւններում մշտապէս հիմք է ընդունում արցախեան պայքարի հիմքում դրւած գաղափարներն ու սկզբունքները, իսկ ինքնորոշման սկզբունքի իրացման եւ դրա միջազգային ճանաչման գործընթացը համարում է Արցախի հարցով տարւելիք բանակցութիւնների անկիւնաքարը:

Կարեւորելով Արցախի խորհրդարանի, խորհրդարանական խմբակցութիւնների հետ ակտիւ, արդիւնաւէտ գործակցութիւնը, որի հիմքում տարբեր ձեւաչափերով տասնամեակների աշխատանքային հսկայական փորձն է, եւս մէկ անգամ վերահաստատում եմ, որ մեր խմբակցութիւնը, մեր քաղաքական ուժը` ՀՀԿ-ն, արել եւ անելու են առաւելագոյնը Արցախում ապրող մեր հայրենակիցների` սեփական օջախներում խաղաղ եւ անվտանգ ապրելու, սեփական ճակատագիրը տնօրինելու հարցում:

Արցախի ինքնորոշման իրաւունքը պէտք է իրացւի եւ միջազգայնօրէն ճանաչւի, այլընտրանքն Արցախի հայաթափումն ու ֆիզիկական սպառնալիքներն են»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակութիւն © 2011-2022 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանւած են։